Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Կարեն Կարապետյան. Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից 10/20/2016   13:25  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի   Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Շնորհակալություն եմ հայտնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելու հնարավորությունն ընձեռելու համար, ծրագիր, որը ներկայացնում է մեր թիմի տեսլականը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը։

Կցանկանայի հատուկ ընդգծել, որ այս ծրագրի մշակման ընթացքում մենք բազում հանդիպումներ և առարկայական քննարկումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետերի, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող մի շարք քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա հայտնի տնտեսագետների, փորձագետների, բիզնես աշխարհի ներկայացուցիչների և մեր հասարակության լայն շերտերը ներկայացնող՝ երկրի ապագայի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց հետ։ Մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցության կառույցների հետ:

Կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է՝ սահմանված ժամկետներով։ Իմ ելույթում կխոսեմ ծրագրի միայն որոշ դրույթների շուրջ, քանի որ ամբողջական ծրագիրը Ձեզ  ներկայացված է։ 

Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝

·         պաշտպանվածությունը,

·         արժանապատվությունը,

·         կենսամակարդակի բարձրացումը,

·         արդար հասարակության մեջ ապրելը,

·         ապագայի նկատմամբ լավատեսությունը։

Այս նպատակները կարևոր են միշտ և ունեն կոնկրետ դրսևորումներ ցանկացած ժամանակահատվածում: Կառավարության խնդիրն է՝ վեր հանել դրանց հասնելու խոչընդոտները և դրանց արդյունավետ կերպով լուծումներ տալ:

Մենք այս պահին թևակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերների մոտ՝ սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշվին արագ աճի հնարավորությունները: Այս միջավայրում Հայաստանի Հանրապետության տնտեսության առկա կառուցվածքը զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսության հաշվառման վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ։

Հենց այդ նպատակով այսօր արդեն կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն և առաջարկել թե՛ կարճաժամկետ միջոցառումների, թե՛ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր։ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո ձևավորելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

Կառավարության առջև դրված ռազմավարական խնդիրներից հատկապես ուզում եմ ընդգծել մի քանիսը.

Հանրապետության պաշտպանության և անվտանգության հարցը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է: Մեր երկրի առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:

Հավաստիացնում ենք Ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք՝ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար:

Կարևորագույն խնդիր է նաև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը: Մենք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող, քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացնող միջոցառումներ: Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ավելացման, առանց մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության՝ մենք չենք կարող ստեղծել արդար և մրցակցային միջավայր, չենք կարող ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ: Մենք պետք է ամեն ինչ անենք կայուն և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջին խավ շարունակաբար ձևավորելու և փայփայելու համար: Միայն բոլորիս շահագրգիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր  կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները:

Կառավարությունը պետք է առաջնորդի այդ ջանքերը:  Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից։

Մենք պետք է նոր շունչ հաղորդենք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերին՝ դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն և արդյունավետ: Այդ համակարգերը, ասես, սանիտարական մաքրման ենթարկելով, պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք:

Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է: Սրա մասին շատ է խոսվում: Այստեղ կարևորը գործերն են և միջոցառումները, և ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները:

Համակարգերի արդյունավետ գործունեության համար կարևոր է իրավասությունների հավասարակշռված բաշխումը: Կառավարության կոլեգիալ լիազորություններն անհրաժեշտ են միայն առավել կարևոր ռազմավարական խնդիրների լուծման համար, իսկ կառավարության անդամները պետք է ունենան իրենց վստահված ոլորտի կառավարման բավարար լիազորություններ և դրան համապատասխան հստակ պաշտոնական պատասխանատվություն: Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը բոլոր օղակներում դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ և հասցեական: Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչո՛ւ անհրաժեշտ որոշումներ ընդունվում են կամ չեն ընդունվում, ո՛ր օղակում են դրանք ուշանում, ինչպե՛ս կարող ենք կարճ ժամանակում արդյունավետ կերպով լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները:

Տեղական ինքնակառավարման մակարդակում առավել արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար խթանելու ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աջակցելով ընտրված մարմիններին առավելագույն օգտավետությամբ կառավարման տալու կամ օտարելու առևտրային ներուժ ունեցող գործառույթները մասնավոր կառույցներին՝ ապահովելով դրանց որակն ու մատչելիությունը:

Հնարավորինս անցնելու ենք «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս: Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի  ենթարկվեն՝  թե՛  ավելորդ ընթացակարգերն ու օղակները, թե՛ կրկնվող կամ անարդյունավետ իրականացվող գործառույթները բացահայտելու և դրանք կրճատելու համար: Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ: Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն:

Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Կարևոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են: Կարևոր է, որ, պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան: Սա մշակույթ է, որի ներդրումը ժամանակ կպահանջի, սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից:

Մենք բազմաթիվ ծրագրեր վերանայելու և վերաիմաստավորելու կարիք ունենք: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, և մենք պետք է վերլուծենք և առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերենք այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերի նկատմամբ, այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավման  արդյունավետությունը:

Պետական և օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումների նպատակը պարզ, արդար և թափանցիկ գնումների համակարգի ստեղծումն է: Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, գնման գործընթացների հրապարակայնության և հասարակական հսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով կառավարությունը կներդնի  պետական գնումների միասնական համակարգ։

Այդ ծրագիրն «Էլեկտրոնային Հայաստան» կամ  «Էլեկտրոնային կառավարում» մեծ ծրագրի մի մասն է լինելու, որն այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դարձել է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների հրամայականը:

Հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հարկավոր է նաև ակտիվ, պաշտոնյայի կաբինետով չսահմանափակված, բազմազան շփումներով հագեցած ամենօրյա աշխատանք իրականացնել՝ աշխատատեղեր ստեղծող տնտեսական զարգացում  ապահովելու համար:

 

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ մենք պետք է ՝

• վեր հանենք և վերացնենք երկրում ներդրումների իրականացումը և ձեռներեցության զարգացումը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը,

• ստանձնենք երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը  և անմիջականորեն մասնակցենք Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը,

• աշխատենք միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ։ 

Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական  տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ: 

Տարբեր միջազգային վարկանիշերով աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա են ձեռներեցության համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևորը նավթ, գազ և այլ բնական պաշարներ ունենալը չէ, այլ մարդկանց՝ իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը:

Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է։

Հարկային և մաքսային բնագավառները մշտապես գտնվում են հանրության,  գործարար աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որոնց շնորհիվ օրինապահ հարկատուների գործունեության համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:

Պետք է սկսենք իրականացնել հարկային և մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ հարկային և մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են իրեն: Մաքսատանը կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքը: Ամեն ինչ կարվի բիզնեսով զբաղվողի ժամանակի խնայողության, սպասարկման որակի բարձրացման համար:

Օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսավարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է, որ ինքը տարբեր գործիքներով մոնիթորինգի է ենթարկվում, որ հարկերից խուսափելը չի կարող լինել առանց հետևանքների:

Թե՛ հարկային և մաքսային, թե՛ այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիթորինգը, սակայն, պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում: Անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք: Ավելին, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ կարող են փոխադարձ վեճերը լուծել հնարավորինս բանակցային և ոչ ծախսատար ձևաչափերով, իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար:

Ինչպես արդեն նշեցի, հարկային և մաքսային վարչարարությունը պետք է հիմնված լինի բիզնեսով զբաղվողի հետ նվազագույն շփումների վրա: Մասնավորապես, պլանավորում ենք պարզեցնել և ամբողջությամբ անցնել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի, հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայել հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, իրականացնել այլ բազմաթիվ միջոցառումներ:

Բիզնեսը շատ է դժգոհում, այսպես կոչված, հսկիչ գներից: Այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը:

Բիզնես միջավայրի բարելավման համար նախատեսում ենք նաև կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը՝ պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացները, ինչպես նաև՝ 2017 թվականի ընթացքում առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությունները հասցնել ավարտին։

Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք կարող ենք արձանագրել, որ բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը: Այժմ կառավարությունը պետք է իր վրա վերցնի՝ թեկուզ ժամանակավորապես, ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը և զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման գործում։

Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը։

 Այս ոլորտում պլանավորում ենք նաև՝

• աշխատել ներդրումային օրենսդրության կատարելագործման վրա,

•բարձրացնել տնտեսական գործունեությունը խթանող կառույցների գործունեության արդյունավետությունը,

• գույքագրել չօգտագործվող արտադրական կարողությունները, մշակել դրանց վերագործարկումը խթանող հատուկ մեխանիզմներ,

• իրականացնել առարկայական քայլեր՝ 2017 թվականի արդյունքերով բիզնես միջավայրի վարկանշային գնահատումներ իրականացնող միջազգային կազմակերպություններում առնվազն 4 կետով Հայաստանի դիրքերի բարելավման ուղղությամբ:

Բիզնես միջավայրի բարելավումը մշտական և անընդհատ գործառույթ է: Այս առումով գերխնդիր է անընդհատ մոնիթորինգի ենթարկել, բացահայտել և վերացնել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավական նորմերն ու պրակտիկան: Բիզնես հանրությունը պետք է ոչ միայն մշտապես տեղեկացվի այս աշխատանքներին, այլև գործուն մասնակցության հնարավորություն ունենա բարեփոխումների ընթացքին: Հատկապես կարևոր է այս աշխատանքներում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկումը, նրանց համար հնարավորությունների ստեղծումը և այդ հնարավորություններն օգտագործելուն իրապես աջակցելը:

Յուրաքանչուր գործարար կունենա հնարավորոթյուն «թեժ գծի» միջոցով ուղիղ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ։ Կառավարության պաշտոնական կայքում կտեղադրենք տեղեկատվություն աշխատակազմի այն պատասխանատուների մասին, որոնց միջոցով բիզնեսը կարող է իրեն հուզող հարցերն ուղղել Վարչապետին։ Վստահ եղեք, որ որևէ դիմում անարձագանք չի մնա։  

Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ:  Բիզնեսի որոշ տեսակներ  կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:         

Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կաջակցենք հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:

Տնտեսության վրա մուլտիպլիկատիվ մեծ ազդեցություն ունեցող տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Նոր ձևավորված տուրիզմի կոմիտեի միջոցով առավել նպատակաուղղված ներկայացնելու ենք Հայաստանի գրավչությունը, ձեռնարկելու ենք միջոցառումներ էապես ավելացնելու գնա տուրիստների ներհոսքը: Ապահովելու ենք բյուջետային ավիաընկերությունների թռիչքներ Հայաստան՝ հատկապես ուղղորդելով նրանց Գյումրիի օդանավակայան:

Տնտեսական գործունեության ողնաշար հանդիսացող արտադրական ենթակառուցվածքները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Էներգետիկ համակարգում նոր որակի ենք ձգտելու տարածաշրջանային շուկայում ակտիվ առևտրային կապերի միջոցով: Հայասատանի համար կենսական արտաքին առևտրի կայուն զարգացման համար հետևողականորեն զարգացնելու ենք երկրի կոմունիկացիաները, աջակցելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորին: Ծրագիրը մանրամասն անդրադառնում է այս կարևորագույն ոլորտներին:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր ժողովրդի կենսագործունեության վրա անմիջական ազդեցություն ունեցող առաջնահերթ խնդիրներին: Մասնավորապես, շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017 թվականին ամբողջովին ավարտելու ենք Գյումրի քաղաքի պետական բնակարաշինարարության ծրագիրը: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ կառավարությունը հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցության խորացմանը և Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացմանն ուղղված խնդրների լուծմանը։

Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, այս ոլորտում նախատեսում ենք մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները: 2017 թվականից սկսած ներդնելու ենք արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, ինչպես նաև արտահանման խրախուսման նպատակով փուլային կարգով նվազեցնելու ենք ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, իսկ գործընթացները պարզեցնելու ենք: Հանրապետության՝ արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, մենք աշխատելու ենք ոլորտի կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման վրա: Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծավալների համար արտոնյալ սակագների  միջոցով խթանելու ենք արտադրության աճը:

 

Հարգելի՛ պատգամավորներ,

Առաջին հայացքից կարող է թվալ, որ կառավարության ծրագիրը սևեռված է տնտեսական միջոցառումների վրա: Մենք քննարկել և Ձեր դատին ենք ներկայացրել բազմաթիվ միջոցառումներ նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության, հասարակական կարգի պահպանման, սոցիալական ոլորտներում: Տնտեսության վրա շեշտադրումները պայմանավորված են միայն մեկ համոզմունքով, որ աղքատության և գործազրկության դեմ պայքարի ֆունդամենտալ միջոցը տնտեսության կայուն զարգացումն է։ Դրանով է պայմանավորված ազատ, արդար և մրցակցային տնտեսական պայմանների ձևավորման կարևորումը։ Սոցիալական բևեռացվածության լավագույն լուծումը ներառական տնտեսական աճն է, որին հետամուտ լինելուն զուգահեռ սոցիալ-տնտեսական ոլորտում մենք նաև բազում այլ միջոցառումներ ենք նախատեսել:

Մասնավորապես, սոցիալական արդարության պահանջից ելնելով՝ կառավարությունն առաջնահերթ է համարում սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը։ Այդ նպատակով 2017 թվականից սկսած պլանավորում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստի, կենսաթոշակների և նպաստների վճարումները իրականացնել առցանց դիմումների հիման վրա, իսկ սոցիալապես խոցելի խմբերին՝ աջակցել բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով:

Սոցիալական պաշտպանության ոլորտում պլանավորվում ենք իրականացնել ծրագրերի և մատուցվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման էլեկտրոնային համակարգի աստիճանական ներդրում։

Առողջապահության ոլորտում մեր հիմնական նպատակը հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը մեծացնելն է, ինչը կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարձրացմանը։ Մասնավորապես, այդ նպատակով պետական պատվերի շրջանակում նախատեսում ենք բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցնել հիվանդի բուժման առավել արդյունավետ և անհատականացված հետվճարային համակարգի:

Այդ նպատակին հասնելու համար նախատեսում ենք էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրման շնորհիվ ապահովել հիվանդների բոլոր փաստաթղթերի անմիջական հասանելիությունը և հիվանդանոցների աշխատանքի օպտիմալացումը: Համակցելով այս համակարգը միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հետ՝ հնարավորություն կունենանք իրականացնել աշխատանքներ պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կրթության և գիտության ոլորտում մեր նպատակը յուրաքանչյուրին որակյալ կրթություն և պրակտիկ հմտություններ ստանալու հնարավորություն ընձեռելն է: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին: Շեշտենք, որ մեր բազմաթիվ տաղանդավոր հայրենակիցներ ծնվել և մեծացել են հենց գյուղերում և փոքր քաղաքներում։ Նրանց համար չստեղծելով որակյալ կրթության հնարավորություններ՝ մենք կկողոպտենք մեր ապագան: Նախաձեռնելու ենք հանրապետության և օտարերկրյա լավագույն ուսուցիչների կողմից ամբողջ հանրապետությունում որակյալ տեսադասերի հասանելիության ապահովում։

Իրականացնելու ենք կրթական ծրագրերի վերանայում՝ հատուկ շեշտելով պրակտիկ գիտելիքների ստացումը և քննադատական մտածողության ձևավորումը: Հանրակրթական ծրագրերում ներառելու ենք ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր՝ հնարավորինս մեծացնելով բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը։

Բուհական համակարգում էական քայլեր ենք անելու կրթության որակի և աշխատանքի շուկա մուտք գործող երիտասարդների պրոֆեսիոնալ հմտությունների և գիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Ցանցային համալսարանների և գիտակրթական համալիրների ձևավորման միջոցով 2017 թվականի ընթացքում սկիզբ ենք դնելու ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման գործընթացին։

 Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորում ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես համայն հայության կենտրոնի, բոլոր հայերի հայրենիքի դերի բարձրացումը։ Այդ ուղղությամբ նախատեսում ենք իրականացնել սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև համահայկական կառույցների հետ համատեղ մշակել հայապահպան ծրագրեր։ 

Պետություն-մասնավոր համագործակցության ոլորտում առանձնահատուկ է սփյուռքի ներուժի օգտագործումը: Բազմաթիվ ոլորտներում սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն հարուստ փորձառություն և գիտելիքներ, որոնց փոխշահավետ ներդրումը կարող է ստեղծել հասարակական նոր որակներ, առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել մշակութային նոր ձևաչափեր, բերել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել գլոբալ մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Կառավարությունը կնախաձեռնի սփյուռքի գործարար ներուժը ներգրավող միջոցառումներ և նախագծեր: Կարևոր է նաև մեր սփյուռքի հայրենակիցներին «մեկ պատուհանի» սկզբունքով խորհրդատվական ծառայությունների մատուցումը:

Մշակույթի ոլորտում մեր հիմնախնդիրն է ազգային մշակութային արժեքների իմացությունը և պահպանումը՝ միաժամանակ այլ մշակույթների նկատմամբ բաց լինելու և լավագույն արժեքների փոխառնելու պատրաստակամությամբ: Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ մշակութային շփումների, այլոց արժեքների նկատմամբ բաց և տոլերանտ լինելու շնորհիվ մեր մշակույթը միայն հարստացել է, դարձել ավելի կենսունակ և հզոր: Միջազգային շփումների խրախուսման նպատակով նախատեսում ենք աջակցություն՝ միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանման համար:

 Կարևոր է ոչ միայն աշխարհից վերցնելը, այլև աշխարհին տալը: Հայաստանի ճանաչելիության և մշակութային արժեքների պահպանման համար կարևորում ենք պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանումը։ Այդ նպատակով 2017 թվականին պլանավորում ենք ստեղծել թանգարանների վիրտուալ տեղեկատվական համակարգեր: Կարևորում ենք նաև շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը, ազգային փոքրա-մասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովումը, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակման համար աջակցության ցուցաբերումը:

Բնապահպանության ոլորտում մեր խնդիրն է Հայաստան աշխարհի ունիկալ բնության պահպանումը և այն վաղվա սերնդին փոխանցումը։

 Մասնավորապես, պլանավորում ենք խստացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերա-հսկողությունը:

Մեր հասարակության համար խիստ կարևոր է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը: Ամեն օր մեր երկրում պետք է ավելանա սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվողների թիվը։ Այս նպատակով մշակելու ենք մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի Ազգային ծրագիր։ Հանրակրթական ծրագրերում քարոզելու ենք և ներդնելու ենք ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ժամանակակից մոտեցումներ ու պահանջներ: Ֆիզկուլտուրայի դասերը պետք են լինեն յուրաքանչյուր դպրոցում և պարտադիր։       

 

Հարգելի՛ պատգամավորներ,

Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա:

Ակնհայտ է, որ առանց մեր ժողովրդի լայն շերտերի ակտիվ մասնակցության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին: Մենք ակնկալում ենք Ձեր օգնությունն ու աջակցությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ովքեր պարզապես անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ՝ մասնակից լինել և դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Շնորհակալ կլինենք Ձեր խորհուրդների, նախաձեռնությունների և նոր առաջարկների համար: Հրավիրում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներին կառավարության քայլերը ակտիվ և օբյեկտիվ լուսաբանելու։ Մենք ունենք ժողովրդին մեր ձեռքբերումներն ու թերացումները  ճշմարտացի ներկայացնելու Ձեր օգնության կարիքը և ամեն կերպ աջակցելու ենք ազատ ու անաչառ լրատվամիջոցների կայացմանը: Աշխատանքում կլինենք անկեղծ, հետևողական, քննադատություններին արձագանքող, ուշադիր և պատրաստակամ՝ բոլոր առողջ մտքերը կյանքի կոչելու:

Հրավիրում ենք բոլորին՝ ներդրողներին, մասնագետներին, արվեստագետներին, գիտնականներին, հողի մշակներին, մասնակցելու Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացմանը՝ մեր երազած երկրի կառուցմանը։ Մենք լավատեսական տրամադրությամբ և վճռականությամբ պետք է ձեռնամուխ լինենք մեր հայրենիքի կերտմանը: Ուժեղ, գրավիչ, ապագային վստահորեն նայող երկիր կառուցելու գործում հուսահատությունն ու հուսալքությունը, մեկս մյուսի նկատմամբ անհանդուրժողականությունն օգտակար չեն: Ես վստահ եմ մեր ժողովրդի լավատեսության և կամքի ուժի վրա, վստահ եմ, որ միասնաբար և համախմբված մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն:

 

Մենք պետք է միասին անցնենք պատվաբեր գործին՝ երկրի երկարաժամկետ զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելուն: Մենք ամեն օր միասին կարձանագրենք քայլեր, որոնք մեզ էլ ավելի կմոտեցնեն մրցունակ, տնտեսապես կայուն, ազգային արժեքների վրա հիմնված, հզոր և արդար Հայրենիք ունենալուն։

Վստահ եմ, որ քրտնաջան և անմնացորդ աշխատանքի դեպքում հաջողությունը կուղեկցի մեզ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:47 20/10/2016  |  ԼՐԱՀՈՍԿոնկրետ միջոցառումներ՝ հարկային ու մաքսային ոլորտներում
09:18 20/10/2016  |  ՄամուլՈչ ոք չի կարողանա Կ. Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից հաշիվ պահանջել. «Ժողովուրդ»
16:09 19/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱԺ արտահերթ նիստ՝ հոկտեմբերի 20-ին
15:23 19/10/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարության ծրագրով նախատեսվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում
19:54 18/10/2016  |  ՔաղաքականՁեւակերպել ենք բավականին հետաքրքիր ծանրաձող. Վարչապետը կառավարության ծրագրի մասին
17:15 18/10/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարության ծրագիրը կհաստատվի գործադիրի այսօրվա արտահերթ նիստում 
14:29 18/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյանը կառավարության ծրագրում հստակ նպատակներ և թիրախներ է տեսնում
09:37 18/10/2016  |  ՄամուլԿառավարության նոր ծրագրով նախատեսում են գազի սակագինը նվազեցնել. «Ժողովուրդ»
08:19 12/10/2016  |  ՄամուլԳործարարների բազմաթիվ առաջարկները կընդգրկվե՞ն նոր ձևավորված կառավարության ծրագրում ․«Ժողովուրդ»
09:41 06/10/2016  |  ՄամուլՀամաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի կառավարության ծրագրի քննարկումներից հետո. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]