ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով 10/20/2016 15:36 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության ևս 5 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջին տասը վերելակներն ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, ևս տասը` 2015–ին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատուկ վերելակներով կահավորված ևս 5 ավտոբուսների երթուղի դուրս գալուց առաջ տեղեկացրել է, որ ներկայումս հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված վերելակներով ավտոբուսներ են աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտի 8՝ թիվ 3, 13, 14, 20, 22, 28, 33 և 35 երթուղիներում: Ընդ որում, անհրաժեշտությունից ելնելով՝ թիվ 13 երթուղում վերելակներ են տեղադրված 11 ավտոբուսներից 8-ում:
Երթուղիների ընտրության սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն հասնելու և վերադառնալու հնարավորություն ունենան: Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, և շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար: Վերելակներով կահավորված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված է հեռախոսահամար, որով կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ: Ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ընդգծելով, որ այս նախաձեռնությունը «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մասն է, հավելել է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական նախագծերում ևս հաշվի են առնվում հատուկ կարիքներով անձանց խնդիրները: Խոսելով մայրաքաղաքի հետիոտնային անցումներն ու մայթերը թեքահարթակներով կահավորելու 2013 թվականից սկիզբ առած ծրագրից՝ Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ այս տարի թեքահարթակների թիվը Երևանում ավելացել է 275-ով, ևս 420-ը կկառուցվի առաջիկայում: 2016 թվականից մեկնարկել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խաչմերուկներում դեղին գունանշված հատուկ գոգավոր սալիկների տեղադրման ծրագիրը: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա տարիներին նման սալիկներով կկահավորվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամենաբանուկ խաչմերուկները: Կշարունակվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կանգառի ազդանշաններով ձայնագրությունների ապահովումն ավտոբուսներում: Խաչմերուկներում էլ կավելանան կանաչ լույսի սկիզբն ու ավարտն ազդարարող ձայնային ազդանշաններով լուսացույցները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ