ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազի 5 տեղակալներից մեկը պաշտոնանկ կարվի՞ 10/15/2016 15:59 | ԼՐԱՀՈՍ
Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը ՀՀ Գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը։ Վերջին օրերին գլխավոր դատախազն սկսել է կադրային փոխատեղումներ, նշանակումներ իրականացնել միջին օղակներում, իսկ ոմանք էլ ազատվում են աշխատանքից կամ իջեցվում ավելի ցածր պաշտոնների՝ առանց ցնցումների ենթարկելու համակարգը։
Սակայն ամբողջ ինտրիգը թերեւս ավելի վերին օղակին է վերաբերում։ Խոսքը գնում է մասնավորապես գլխավոր դատախազի տեղակալներին եւ բացառված չէ, որ մոտ ժամանակներս տեղակալներից մեկը պաշտոնանկ արվի։
Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ Գլխավոր դատախազն ունեցել է 4 տեղակալ՝ ներառյալ նաև Զինվորական դատախազը, ով ի պաշտոնե է հանդիսանում գլխավոր դատախազի տեղակալ:
Վերջին շրջանում կադրային փոփոխությունների արդյունքում Գլխավոր դատախազի տեղակալների թիվը ժամանակ առ ժամանակ դառնում էին 5-ը։
Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց ՀՀ նախագահի օգնական ն Գեորգի Կուտոյանը, սակայն կարճ ժամանակ անց նա նշանակվեց ԱԱԾ պետ։ Հունիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի 5-րդ տեղակալ նշանակվեց Դավիթ Մելքոնյանը, որից հետո իրեն երկար սպասեցնել չտվեց մեկ այլ տեղակալի պաշտնից ազատելու ՀՀ Նախագահի հրամանագիրը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանը հունիսի 18-ին հեռացվեց աշխատանքից։
Օրեր անց՝ հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց Արթուր Դավթյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի պաշտոնից։ Այս նշանակումը մասնագիտական օղակներում դրական ընդունվեց, բայց նաեւ սպասումով, թե ինչ նոր կադրային փոփոխություններ կլինեն։ Եւ ահա օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Գեւորգ Կոստանյանը, իսկ սեպտեմբերին արդեն գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահն առաջարկեց Արթուր Դավթյանի թեկնածությունը, իսկ սեպտեմբերի 15-ին Աժ-ի կողմից նա նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ։
Օրերս կրկին համալրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների թիվ. երկար տարիների փորձառություն ունեցող Հայկ Ասլանյանը ՀՀ նախագահի հոկտեմբերի 12-ի հրամանագրով նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Այսպիսով, ներկայումս ևս Գլխավոր դատախազի տեղակալները 5 են՝ Արմեն Հարությունյան, Արտավազդ Հարությունյանը (ով նաեւ զինվորական դատախազն է), Դավիթ Մելքոնյանը, Հայկ Ասլանյանը և Էմիլ Բաբայանը:
Առաջիկա օրերին բացառված չէ, որ Գլխավոր դատախազի տեղակալներից մեկն ազատվի զբաղեցրած պաշտոնից, թերևս այս պարագայում հաշվի է առնվելու անձի օգտակար գործողության գործակիցը։ Ճիշտ է՝ մամուլում շրջանառվում էր, թե Արտավազդ (Արտակ) Հարությունյանը, ով ունի քննչական եւ դատախազական աշխատանքի մեծ փորձ, ազատվելու դիմում է գրել, սակայն այդ լուրերը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում եւ նա շարունակում է աշխատել իր զբաղեցրած պաշտոնում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ բացառված չէ, որ աշխատանքից իրականում ազատվի Էմիլ Բաբայանը, ով գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 17-ին, երբ ՀՀ գլխավոր դատախազ էր Գեւորգ Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել