ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը դատախազի նկատմամբ սանկցիա կիրառեց 10/03/2016 18:12 | Քրեական խրոնիկոն
Սպանության գործով այսօրվա դատական նիստում արտառոց դեպք տեղի ունեցավ. դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեղադրող Գ.Մարգարյանի նկատմամբ դատական սանկցիա՝ նախազգուշացում, կիրառեց:
Դատարանն այսօր որոշել էր ապացույցների հետազոտումը սկսել գրավոր ապացույցների, մասնավորապես, փորձաքննությունների եզրակացությունների, հետազոտումից՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի կարծիքը (մեղադրողը միջնորդում էր ապացույցների հետազոտումը սկսել վկաների հարցաքննությունից):
Մեղադրողը մեղադրական եզրակացությունից ընթերցեց առաջին ապացույցի՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, անվանումը: Դատարանը, սակայն, պահանջեց, որպեսզի ապացույցները ներկայացվեն համապատասխան փաստաթղթերով:
Մեղադրողը հայտարարեց, որ մեղադրողը ներկայացնում է ապացույցը, իսկ փաստաթղթերը հետազոտում է դատարանը: Մեղադրողը պնդեց իր այս դիրքորոշումը նաև այն բանից հետո, երբ ընդմիջված դատական նիստը վերսկսվեց:
Դատարանը մեղադրողի կողմից բանավեճի բռնվելը գնահատեց որպես դատարանին հակաճառել և մեղադրողի նկատմամբ հիշյալ դատական սանկցիան կիրառեց՝ հավելելով. «Ձեր ղեկավարության հետ այդ հարցը կքննարկեք», ապա հետաձգեց դատական նիստը:
Մինչ այդ մեղադրողը հրապարակել էր սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած այս սպանության գործով մեղադրական եզրակացությունը:
Գործով տուժողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանը, համակրել է և 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերություն արել իր համակուրսեցի աղջկա հետ:
Ըստ մեղադրական եզրակացության, աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ա.Աբրահամյանը ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:
2016թ. մարտից աղջկան համակրել է և մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ, գործով ամբաստանյալ Գոռ Սարգսյանը: Աղջկա հետ շփման ընթացքում նա տեղեկացել է աղջկա ու Աբրահամյանի միջև նախկինում ունեցած հարաբերությունների մասին և ցանկացել է հանդիպել Աբրահամյանին այդ կապի վերաբերյալ զրուցելու նպատակով:
2016թ. ապրիլի 4-ին ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է իր ու աղջկա միջև նախկինում տեղի ունեցած հարաբերությունների մասին, միաժամանակ տեղեկացրել է, որ վերջինս «տուն տանելու աղջիկ չէ»:
Աբրահամյանի տեղեկություններից մտահոգվելով՝ Սարգսյանը աղջկան տարել է բժշկական կենտրոն՝ համապատասպան հետազոտության, որի արդյունքում պարզվել է աղջկա կույս լինելու հանգամանքը:
Այնուհետև Սարգսյանն Աբրահամյանի կողմից աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով, իր ընկերների հետ միասին, ապրիլի 8-ին ժամը 13.30-14.00-ի սահմաններում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին, որից հետո Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում:
Առանձնանալով մյուսներից` Սարգսյանն ու Աբրահամյանը քայլել են դեպի կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ էլ օգտվելով մեկուսի պայմաններից, ամբաստանյալը մեկ անգամ գլխով հարվածել է Աբրահամյանի դեմքի շրջանին՝ աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով վնասվածք, ապա Աբրահամյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, նրա մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ապա Չարենցի փողոցով դիմել է փախուստի: Իսկ Աբրահամյանը Չարենցի փողոցից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.45-ին ստացած վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:
Ամբաստանյալը հայտնեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել