Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Ադրբեջանի տիրապետության տակ Արցախի գոյությունը կնշանակի նոր ցեղասպանություն. Ֆրանկ Էնգել 09/26/2016   12:41  |  Ղարաբաղյան հակամարտություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, ներգրավված կողմերի դերակատարության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ:

-Պրն. Էնգե՛լ, ապրիլյան պատերազմից հետո չնայած բազում հանդիպումներին, քննարկումներին` բանակցային գործընթացում կարծես որեւէ զգալի արդյունք չի արձանագրվում` կողմերից մեկի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով: Կարծես` այժմյան սցենարը նմանվում է նախորդին` բախում, սառեցում: Դուք ի՞նչ եք կարծում. կա՞ ինչ-որ տեսանելի առաջխաղացում:

- Ես միշտ էլ կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ Մինսկի խումբը կատակ է: Այն այստեղ է ոչ թե իրավիճակին լուծում տալու համար, այլ ավելի երկարաձգելու: Երկու կողմերում էլ իշխանությունները վստահ են, որ սա գոյություն ունեցող միակ ձեւաչափն է: Թվում է` այդ հանդիպումների, քննարկումների արդյունքում պատերազմի ռիսկը կարող է նվազել, սակայն փաստացիորեն ապրիլին մենք տեսանք, որ Մինսկի գործընթացը ոչ մի բան չի կանխում, ինչը տեսանելի կլինի նաեւ ապագայում: Խնդիրն ամենեւին դա էլ չէ: Ես կարդում եմ ադրբեջանական մտավորականների մասին, որոնք միգուցե բարի կամքի տեր մարդիկ են, եւ եթե այդ մարդիկ ղեկավարեին երկիրը, իրավիճակը միգուցե այլ լիներ 25-30 տարի առաջ, սակայն այդպես չեղավ: Փաստն այն է, որ նրանք բոլորն էլ կարծում են, որ պետք է վերցնեն տարածքներ: Ես հարց եմ տալիս. այդ ի՞նչ տարածքներ եք ուզում վերցնել: Չկա ոչ մի տարբերակ այդ տարածքները Ադրբեջանին տալու, եթե այն դա չանի պատերազմի միջոցով: Իսկ եթե Ադրբեջանը չհասկանա, որ նրանք են սկսել պատերազմը, նրանք են պարտվել եւ կորցրել այդ տարածքները, ոչ մի առաջընթաց էլ չի լինելու: Իսկ Արցախի ժողովուրդն իր վճռական դիրքորոշումը ներկայացրել է: Ես ոչ մի այլ հանրաքվեի կարիք էլ չունեմ` պարզելու, թե ինչ են նրանք իրականում ցանկանում:

- Վերջերս բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, եւ ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքների վերանայման կարիք կա: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ: 

-Տեսե՛ք, Արցախի հարցում խնդիրն ավելի շատ ադրբեջանական հասարակությունն է: Այնտեղ այնպիսի քարոզ է տարվում, այնպիսի մի ատելության մթնոլորտ է ստեղծված, որ եթե անգամ ինչ-որ կերպ մենք պատկերացնեինք, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի մոտ, մենք ականատես կլինեինք մեկ այլ ցեղասպանության: Եվ այդ պայմաններում հատկապես պարտավորեցնող է միջազգային հանրության դերը, որը պետք է հասկանա, որ եթե նույնպես չվերանայի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, ապա այդ ժողովրդին հնարավոր է` սպառնա անհետացում: Այստեղ խոսքը ամենեւին էլ խաղաղ գործընթացի մասին չէ, երբ մարդիկ հանդիպում են, ձեռք սեղմում. սա մի երկրի մասին է, որը ցանկանում է վերացնել մյուսին: Սա մի իրավիճակ է, որը պետք է դիտարկվի այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե ինչպես ուզում ենք տեսնել:

- Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նմանատիպ միտք էր առաջ քաշել վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` ասելով հակառակը, որ հակամարտության կարգավորման համատեքստում ցանկանում է տեսնել մերձեցում երկու երկրների ժողովուրդների միջեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ: Օրինակ՝ այն, ինչ պատահեց Ռամիլ Սաֆարովի դեպքում: Նա սովորական մարդասպան է, ով օրենքով դատապարտվեց եւ բանտարկվեց այն երկրում, որտեղ կատարել էր հանցագործությունը, այնուհետեւ փոխանցվեց Ադրբեջանին մի պայմանով, որ իր երկրում կկրի պատիժը: Եվ ինչ պատահեց. նա ոչ միայն անմիջապես ազատ արձակվեց, այլեւ արժանացավ ազգային հերոսի կոչման հային կացնահարելու համար: Ես մտածում եմ` այս ուր ենք մենք հասել: Սա մի երեւույթ է, որը կարող է պատահել միայն հիվանդ հասարակության մեջ, եւ քանի դեռ այն հիվանդ է, վերոնշյալ հարցում ես որեւէ հեռանկար չեմ տեսնում:

-Պարոն Էնգե՛լ, բազմիցս խոսվել է Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին: Չեք կարծու՞մ, որ դա իսկապես կարեւոր է:

-Իհարկե, դա կարեւոր է: Ի վերջո, նրանց գյուղերն են, որ այժմ թիրախի տակ են գտնվում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից Արցախը եւս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Արցախը փաստ է, եւ այն էլ՝ դրական, եւ մինչեւ այդ փաստը չճանաչվի, ոչինչ էլ չի լուծվի:

-Վերջերս Թուրքիան կարծես կրկին ակտիվացել էր՝ խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում ներգրավվելու ցանկության մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

-Թուրքիայի՝ Ադրբեջանին մինչեւ վերջ աջակցելու դիրքորոշումը շատ պարզ է: Մենք նաեւ գիտենք, որ, հավանաբար, Ադրբեջանը չի անի ոչ մի քայլ առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու: Թուրքիան 8 մլն բնակչություն ունեցող պետություն է, որն ուզում է իր տեղն ունենալ աշխարհում: Դա, իհարկե, չի լինի վաղը, բայց, այնուաﬔնայնիվ, ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր Թուրքիան կգա այն եզրակացության, որ կարող է Ադրբեջանի վրա ունենալ մեկ այլ ազդեցություն, քան պարզապես ասելը, որ մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ: Թուրքիան պետք է հասկանա, որ ունի շատ խնդիրներ շատ հարեւանների հետ, եւ որ ավելի քիչ հարեւանների հետ քիչ խնդիրներ ունենալը կլինի օգտակար:

-Պարոն Էնգե՛լ, ամեն ինչից զատ, երբեւէ որեւէ երաշխիք կարո՞ղ ենք ունենալ, որ Ադրբեջանը մի գեղեցիկ օր նորից չի սանձազերծի եւս մեկ հարձակում:

-Միանշանակ ոչ: Եթե մի պետության ողջ գոյության պատճառը մի բան վերցնելն է, դա պարզապես հեշտությամբ չի վերանա: Ես համոզված եմ, որ եթե վաղը ինչ-որ մի հրաշքով Ալիեւը որոշի, որ ցանկանում է բանակցել եւ ընդունել ինչ-որ մի ուրիշ տարբերակ, նա իշխանությունից կզրկվի: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի ողջ քաղաքական դաշտը, բանակը կասի՝ բայց սա այն չէ, ինչին մենք նախապատրաստվում էինք, մենք պատրաստվում էինք հողերը վերցնել: Նա այժմ խրված է մի տեղում, որը ստեղծել է սեփական քարոզի շնորհիվ՝ հետեւելով հորը: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, Արցախը կնստի բանակցային սեղանի շուրջ, թե ոչ, մի բան ակնհայտ է. կգա մի պահ, երբ Ադրբեջանում կասեն՝ մենք
ուզում ենք ամբողջը:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:48 24/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանական կողմը համառորեն անտեսում է հայ փախստականների խնդիրը․ Դավիթ Բաբայան. News.am
10:05 22/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կարևոր դեր զբաղեցնի միջազգային օրակարգում. Լատվիայի նախագահ
11:49 20/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը Հայաստանից ԼՂ-ի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի է սպասում. Մամեդյարով
17:50 17/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews-ի անդրադարձը (Տեսանյութ)
16:45 16/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. դեսպան Սեկուտա
17:18 15/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. Շավարշ Քոչարյան
15:29 15/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱռանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ԼՂ հարցում առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյան
13:33 14/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀռոմի պապը ԼՂ խնդրի դիվանագիտական կարգավորման կողմնակից է. Վատիկանի ներկայացուցչի հայտարարությունը Բաքվում
12:45 12/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴավիթ Բաբայան. Կարգավիճակն իրենով չի կարող ԼՂՀ անվտանգության երաշխիք լինել
11:15 12/09/2016Ուորլիք. Եթե նախագահները քաղաքական կամք գտնեն առաջ շարժվելու համար, կարգավորման բոլոր բաղադրիչները կան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]