ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության կայացման ճանապարհին 09/22/2016 10:33 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։
Առաջնորդարանի սրահներում այս կապակցությամբ կազմակերպվել էր 25 հայ անվանի նկարիչների 25 կտավների ցուցահանդես։ Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, այլ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջև` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է։ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 25 տարեկան է։ Մեկը կասի, թե դա մեծ թիվ է, մեկն էլ՝ թե դա փոքր թիվ է։
Պատմության ոլորաններով հազարամյակներ շարունակ բարձրացող մեր ժողովուրդն այսօր նշում է իր նորանկախ պետականության ընդամենը քառորդ դարը։
Այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության կայացման ճանապարհին։ Ճանապարհ, որի հանգրվաններն էին Արցախի գոյամարտը, ուր պետք էր պարտադրել զինադադար, երկրաշարժից ու պատերազմից խոնարհված մեր քաղաքներն ու գյուղերը, որ պետք էր վերականգնել, ցրտի ու խավարի ծանրության տակ կքած հասարակությունը, որ պիտի ոտքի կանգներ։
Բայց այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին, երբ այգաբացը լուսավորել է Մասիսի գագաթը, Արարատ լեռան ստորոտին արթնացել է հայ մանուկը՝ դպրոց գնալու, հայ զինվորը՝ սահմանին կանգնելու, հայ շինարարը՝ քարը քարին դնելու, հայ քահանան՝ եկեղեցու զանգը հնչեցնելու, և հայ մարդը՝ սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու և ապրելու, պարզապես ապրելու՝ իր կյանքով շարունակելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքը։
Սեպտեմբերի 21-ի վերջին 25 այգաբացերը դիմավորելու պատիվն ու հպարտությունը մեզ է վիճակվել՝ մեր ժողովրդի ներկա զավակներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Այո՝ Սփյուռքում, որովհետև այս քսանհինգ տարիներին Մայր Հայրենիքը մշտապես զգացել է աշխարհով մեկ ցրված մեր քույրերի և եղբայրների ապրումներն ու հույզերը, ուշադրությունն ու հոգատարությունը, որի կրողն եք այսօր նաև դուք բոլորդ՝ այստեղ ներկաներդ։ Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած, իր մեջ կրում է Հայաստանի մի մասնիկ, բայց ձեզնից յուրաքանչյուրը նաև Հայաստանի մի մասնիկն է։
Սեփական պատմությամբ հպարտանում են բոլորը։ Բայց հպարտանալուց զատ, սեփական պատմությունը պետք է նաև կրել։ Եվ որքան մեծ է այդ պատմությունը, նույնքան մեծ է պատասխանատվությունն՝ այն կրելու։ Այդ իմաստով հայ ժողովրդի ներկա սերունդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատասխանատվություն է կրում ոչ միայն այս քառորդ դարի համար։ Այդ պատասխանատվությունն իր մեջ ներառում է նաև հայ ժողովրդի դարավոր անցյալը՝ բոլոր լուսավոր ու դժվարին էջերով։
Բայց այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ու հատկապես գալիք դարերի վրա, որովհետև այդ գալիքի հիմքը մեծ չափով կառուցվում է այսօր։
Մեր ժողովրդի անցյալ դարերի և գալիք դարերի միջև ահա այս քառորդ դարն է, այսօրվա Հայաստանը՝ համայն հայության Հայրենիք Հայաստանի Հանրապետությունը, որն ընդամենը 25 տարեկան է, բայց որը նաև արդե՛ն 25 տարեկան է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը