Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   12:29 Քաղաքացիները՝ փաստաբանների ծառայության ինքնարժեքի թանկացման դեպքում չեն կարող իրենց ցանկացած փաստաբանի մոտ որակյալ իրավաբանական օգնություն ստանալ․ փաստաբան 05/21/2024   12:26 ԱԺ-ն քննարկում է ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակցին ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու հարցը 05/21/2024   12:23 ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցված մյուս կին դատավորները հրաժարվել են թեկնածությունից 05/21/2024   12:01 Գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը․ փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների 05/21/2024   11:51 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր 05/21/2024   11:35 Արցախից հրաժարվել եք, արհամարհվում եք. թշնամին էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու. Աղվան Վարդանյան 05/21/2024   11:32 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի 05/21/2024   11:32 Կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան 05/21/2024   11:30 Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին. արարողությունները մի քանի օր կտևեն 05/21/2024   11:28 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ 05/21/2024   11:23 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարի հետ 05/21/2024   11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան 05/21/2024   11:12 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 05/21/2024   11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   10:51 «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը գործադուլին կմիանա մասնակի 05/21/2024   10:41 ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները. պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը 05/21/2024   10:23 Ստրատեգիական համբերության մասին 05/21/2024   10:20 Կիրանցը բաժանում են երկու մասի. ինչ է քննարկվում ԱԺ նիստում. ուղիղ 05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ» 05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում

Սերժ Սարգսյան. Անգամ ամենահպանցիկ անդրադարձը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը 09/21/2016   15:46  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպումն իրենց ներկայությամբ պատվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Ներկա են եղել նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին:

Հանդիպման շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ թողարկված նամականիշների մարման հանդիսավոր արարողությունը: «25-ամյակ» և «Անկախություն» գրառումներով նամականիշների մարումն իրականացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 ***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրեր վերապատվելի,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ քաղաքամայր Երևանում: Այս օրերին մենք բոլորս տոնում ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 25-ամյա հոբելյանը: Հաճելի է աշխարհի չորս կողմերից մայր Հայաստան այս առիթով ժամանած մեր ժողովրդի զավակներին բարի գալուստ մաղթելը:

Պատահական չէ, որ ձեզանից շատերն իրենց պարտքն են համարել այս կարևոր տոնակատարությունների օրերին լինել հայրենիքում: Անցած այս բոլոր տարիների ընթացքում Հայաստան աշխարհի բոլոր հատվածներում մենք մշտապես զգացել ենք սփյուռքի ներկայությունը, համերաշխությունը և աջակցությունը: Հայոց պետականության վերականգնումը եղել է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը կամրջող կարևորագույն նպատակ:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ քննարկել և իրագործել այս եռամիասնության շրջանակներում: Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից:

Անգամ ամենահպանցիկ անդրադարձը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը: Զորօրինակ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին: Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը և նախանձով՝ մեր ոչ-բարեկամների:

Բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկ տարի առաջ, մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հայաստանի պետության և սփյուռքի կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք կարող ենք հետապնդել և իրականացնել կարևորագույն քաղաքական նպատակներ: Երևանը հանդես եկավ որպես առաջնորդող և կառավարող ուժ, սակայն այդ ամբողջ հետևողական, համակողմանի աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր բոլորի միասնական քաղաքական կամքի: Սա ևս մեկ վկայություն է նրա, թե ինչ կարող է անել մեր հավաքական ուժը: Նման վերաբերմունք և արդյունք պահանջող հարցերն ու խնդիրները, իհարկե, շատ են:

Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր դարերով երազած պետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես լիարժեք մասնակից: Այսօր Երևանում գործում են ձեր կողմից ներկայացվող կառույցների խոշոր գրասենյակները, իսկ ձեզնից որոշների դեպքում՝ արդեն նաև կենտրոնակայանները: Այստեղ դուք ունեք ձեր ակնառու ներկայությունն ու մասնակցությունը թե՛ տնտեսության մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում, թե՛ ակադեմիական և թե՛ լրատվական դաշտում: Այստեղ են տեղափոխվում ձեր կողմից ավանդաբար անցկացվող երիտասարդական հավաքները, ճամբարումներն ու ամառային դպրոցները, ձեր համագումարներն ու համաժողովները, այստեղ եք դուք հիմնում գերազանցության գերժամանակակից կենտրոններ, դպրոցներ, համալսարաններ, հետևաբար՝ Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորեն դառնում է իրական տուն:

Շատ կցանկանայի, որ այստեղ տեսնեինք բոլոր այն անհատներին, խմբերին, կառույցներին, որոնք եղել են մեր եռագույն հպարտության, մեր անկախ Հայաստանի կերտողներն ու այսօր էլ լծված են մեր պետության ամրապնդման գործին: Կուզենայի տեսնել նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է զգան հայրենիքի խորքային բացահայտման բերկրանքը: Դուք ներկայացնում եք սփյուռքի հզորագույն կառույցները, բայց ինչպես հաճախ ինքներդ եք խոստովանում, նույնիսկ ձեր ներկայացուցչական կառույցները չեն ներառում աշխարհասփյուռ հայության ամբողջական ներուժը: Հուսով եմ, որ նաև դրա մասին է լինելու այսօրվա մեր խոսակցությունը՝ ինչպես ընդլայնել ներգրավումն ու հզորացնել ակտիվությունը մեր այն հայրենակիցների, ովքեր կարող են նպաստել այդ նվիրական գործին, հատկապես՝ ինչպես լիարժեքորեն ներգրավել երիտասարդ սերունդը:

Հաշվի առնելով ձեր ներկայությունը Հայաստանում՝ ես անհրաժեշտ գտա ձեզ հրավիրելու այս հանդիպմանը՝ քննարկելու համար նաև այն խնդիրները, որոնց անդրադարձել ենք դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շրջանակներում: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է Համահայկական հռչակագրում արտացոլված Ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի մշակման աշխատանքներին և Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարին:

Բնական է, որ պատրաստ եմ և անհրաժեշտ եմ համարում խոսել նաև Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացների մասին, Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, նոր կառավարության ձևավորման ընթացքի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց մինչ այդ, ցանկանում եմ կատարել շատ հաճելի մի պարտականություն: Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ: Ես հրամանագիր եմ ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում:

Սիրով ուզում եմ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին հանձնել դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը:

Այստեղ ներկաներից երեկվա իմ հրամանագրերով պետական բարձր պարգևների, տարբեր շքանշանների են արժանացել պարոնայք Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Մարգարյանը, Հարութ Սասունյանը, իսկ ավելի վաղ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ պետք է շեշտեմ, որ դա ձեր կողմից կատարվող հսկայական աշխատանքի համեստ գնահատականն է:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:53 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԵրևանում ռազմական տեխնիկայի ցուցադրումից հետո Բաքուն փորձում է հանգստացնել իր հասարակությանը. Aysor.am
14:46 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԶորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. Արծրուն Հովհաննիսյան. Aysor.am
14:25 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առիթով
14:21 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է երեխայի պես փայփայենք մեր անկախությունը. Վահրամ Բաղդասարյան
14:06 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍ25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու և զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի և ոչ երբեք` պարտվելու մասին. ԱԺ նախագահ
14:00 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ Նախագահը պարգևատրել է մի շարք դատավորների
13:38 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այս փոքր բայց հրաշալի ազգի որոշ հաջողություններ. Սերժ Թանկյան
13:12 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԵրկրի անկախությունը նրա մարդկանց ներքին անկախությունն է. Հովհաննես Մանուկյան
13:02 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերները մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ. Վարչապետ
11:57 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍՓՊ նախագահի շնորհավորական խոսքն անկախության տոնի առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]