ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Հովակիմյան. Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահության ստանձնումն այդ երկրին միայն կխրախուսի շարունակելու իր ոչ կառուցողական կեցվածքը 09/20/2016 20:33 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 17-18-ին Վենեսուելայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը դիտորդի կարգավիճակով մասնակցեց Չմիավորման շարժման /ՉՇ/ երկրների 17-րդ գագաթնաժողովին և դրան նախորդած ԱԳ նախարարների հանդիպմանը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, գագաթաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՉՇ նախագահող, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, ով երեք տարվա նախագահությունը փոխանցեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին։
ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած իր ելույթում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը հանդիսանում է Չմիավորման շարժման հիմնասյուներից մեկը: Փոխնախարարի խոսքերով՝ ՉՇ-ը սկզբունքային դիրքորոշում ունի նաև միակողմանի պատժամիջոցների և տնտեսական շրջափակումների դեմ, որոնք հատկապես ծանր բեռ են դառնում դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Այդ համատեքստում խոսվեց Թուրքիայի կողմից Հայաստանի միակողմանի ցամաքային շրջափակման անթույլատրելիության մասին։
Աշոտ Հովակիմյանը նշեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կարող է ապահովել հակամարտության կարգավորման էական առաջընթաց։ Այդ առումով նա անթույլատրելի համարեց, որ մի քանի տարի առաջ ՉՇ անդամ դարձած Ադրբեջանը տարածում է իրականությանը և բանակցային գործընթացին հակասող տեղեկատվություն՝ խեղաթյուրելով ԼՂ հակամարտության էությունը և ներքաշելով Շարժումն իր քաղաքական շահարկումների դաշտ։ Փոխնախարարը կոչ արեց ՉՇ բոլոր այն անդամներին, որոնք դիտում են ինքնորոշման իրավունքը որպես մարդու իրավունքների հիմնարար սկզբունք, պաշտպանելու այդ իրավունքի իրագործումը ոտնահարումներից և վերջ տալու այն թերի գործելաոճին, երբ ՉՇ անդամ երկիրը քննարկման է դնում դիտորդ երկրի կենսական շահերի դեմ ուղղված խնդիրներ՝ առանց վերջինի մասնակցության։
Փոխնախարար Հովակիմյանը ելույթով հանդես եկավ նաև գագաթաժողովի լիագումար նիստում՝ արձագանքելով 2019թ. Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահությունը ստանձնելու որոշմանը։ Ըստ փոխնախարարի՝ այդ երկիրը մեծապես խախտում է ՉՇ նպատակները, սկզբունքները և արժեքները՝ ծառայեցնելով կազմակերպությանն իր անդամակցությունը և այժմ էլ՝ ապագա նախագահությունը իր նեղ քաղաքական շահերին՝ շարունակելու հակահայկական քարոզչությունը և խոչընդոտներ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացին։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից վերջին տարիներին և, հատկապես ապրիլյան դեպքերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված ոճրագործությունները՝ փոխնախարարը պնդեց, որ Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահության ստանձնումն այդ երկրին միայն կխրախուսի շարունակելու իր ոչ կառուցողական կեցվածքը բանակցային գործընթացում և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ ուղղված ագրեսիվ քաղաքականությունը։
Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Վենեսուելայի ԱԳ նախարարի տեղակալ Սամուել Մոնկադայի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին հայ-վենեսուելական երկկողմ հարաբերությունների հեռանկարները և միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորությունները։
Կարակասում ԱԳ փոխնախարարը այցելեց Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայկական կենտրոն, ծաղկեպսակ զետեղեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողին, հանդիպում ունեցավ վենեսուելահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել