Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը 05/01/2024   16:26 Օկուպացված Քարվաճառում բեռնատար է շրջվել. զոհվածը Թուրքիայի քաղաքացի է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   16:16 Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները 05/01/2024   16:11 Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից 05/01/2024   15:53 Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան 05/01/2024   15:52 Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով, և այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի. Ալիև 05/01/2024   15:10 Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/01/2024   14:55 Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   14:49 Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև (տեսանյութ) 05/01/2024   14:48 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա․փաստաբաններ 05/01/2024   14:41 Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ 05/01/2024   14:20 Լատվիայի նախագահը քիչ է մնացել վրաերթի ենթարկվի հետիոտնային անցումի վրա 05/01/2024   14:05 Made in Turan. Ադրբեջանում կներկայացվի թյուրքական աշխարհը միավորող բրենդը 05/01/2024   14:03 Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ 05/01/2024   13:56 Երևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ) 05/01/2024   13:49 Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ». Կարապետյան 05/01/2024   13:31 Ստամբուլում ցուցարարները դրոշներով հարաձվել են ոստիկանների վրա. կա 13 ձերբակալված (տեսանյութ) 05/01/2024   13:24 Փաշինյանը իշխանության է՝ Հայաստանի համար լավ չի լինելու. Հայկ Մարության կուսակցության հիմնադիր համագումարն է 05/01/2024   13:24 Ավտոմայրուղին փլուզվել է, մեքենաները՝ հայտնվել փլատակերում. Չինաստանում արտակարգ պատահարի հետևանքով շուրջ 20 զոհ կա 05/01/2024   13:21 Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ 05/01/2024   13:16 Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ Ալմաթիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ վարել
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են

ԱՊՀ պետությունները Բիշքեկում ստորագրված անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում. Սերժ Սարգսյան 09/16/2016   19:32  |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախքան ելույթին անցնելը, Սերժ Սարգսյայնը ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ՝ հավելելով. «Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում»:

«Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը ԱՊՀ-ի համար հոբելյանական տարում կհիմնվի ժառանգորդության և մասնակից պետությունների բազմակողմանի համագործակցության զարգացման սկզբունքների ապահովման վրա:

Իսկապես, այս ժամանակահատվածում արված համատեղ աշխատանքը կրել է շարունակական բնույթ, հիմնվել է Համագործակցության գործունեության 25-ամյա դրական փորձի վրա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալմազբեկ Աթամբաևին ինչպես դրա, այնպես էլ ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև ասել է.

«Այս տարին հոբելյանական է և՛ ԱՊՀ-ի, և՛ մեր երկրների համար: Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության և Համագործակցության ձևավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսևորել է որպես կարևոր միջպետական ձևաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից:

Համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական և այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը մեր երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:

Իհարկե, ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաև Համագործակցության դերի և ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:

2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար:

Հետխորհրդային տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների գոյության պայմաններում, իրողություններին ադապտացման հիմնական նպատակը պետք է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացումը, այս ձևաչափով բազմակողմ համագործակցությանը նոր ազդակներ հաղորդելը:

Հենց այս համատեքստում հայկական կողմը դիտարկում և աջակցում է ԱՊՀ ադապտացման վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է նաև մի շարք հարցերի փոխանցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին, տնտեսական խորհրդին և լիազորված մշտական ներկայացուցիչներին, ինչի հետ կապված մենք հնարավոր է նույնիսկ ուշացել ենք:

ԱՊՀ շրջանակներում արդիականություն է ստանում ապակենտրոնացված համագործակցությունը, որի ներքո մենք հասկանում ենք մեր երկրների ամենատարբեր, և ոչ պարտադիր սահմանակից շրջանների փոխգործակցությունը: Երկրամասերի, շրջանների, համայնքային միավորումների միջև ուղղակի շփումների ակտիվացումը լայն հնարավորություններ կընձեռի համատեղ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ նաև շրջաններում ապրող հայրենակիցների աջակցության ծրագրի մշակման և իրականացման համար երիտասարդության միջև շփումների ընդլայնման և այլ նպատակներով: Դրան, հուսով ենք, կնպաստի նաև Միջտարածաշրջանային համագործակցության մասին կոնվենցիայի ընդունումը:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մեր հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:

Մենք հույս ունենք, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:

Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:

Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել:

Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:

Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների:

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը:

Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

25 տարի առաջ մեր ժողովուրդները ընտրեցին անկախ պետությունների կառուցման ճանապարհը, և այսօր կարող ենք փաստել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ:

Մեր երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է: Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:

Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր: Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով:

Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն: Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամփոփելով՝ կցանկանայի շնորհավորել մեր ռուսաստանյան գործընկերներին ԱՊՀ-ում առաջիկա նախագահության կապակցությամբ: Վստահ եմ, որ 25 տարվա ընթացքում կուտակած դրական փորձը լավ հիմք կծառայի ռուսական կողմին՝ Համագործակցության զարգացման առաջնահերթությունների իրականացման համար: Մենք մեր կողմից պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ ջանքեր այդ ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին մեր պետությունների անկախության 25-ամյակի և ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]