Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Ինչ է կատարվում հայկական ընտանիքներում. Մտահոգիչ վիճակագրություն 09/15/2016   20:48  |  Հարցազրույց

Վերջին շրջանում մի քանի ծանր հանցագործություն ցնցեցին մեր հասարակությունը. Սյունիքում կինը կացնահարեց ամուսնուն, Արմավիրում դուստրը սպանեց մորը, Երեւանում նախկին փեսան սպանեց զոքանչին` միժամանակ կացնհարելով նախկին կնոջն ու աներոջը, մեկ այլ դեպքում երիտասարդ կնոջ նախկին քաղաքացիական ամուսինը սպանեց կնոջը, վերջինիս եղբորը, ապա ինքնասպանություն գործեց: Ծանր հանցագործությունների թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է արձանագրելու համար, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մեր ընտանիքներում, որի ամրությամբ մշտապես հպարտացել ենք, ինչ-որ բան փոխվել է, ընդ որում՝ դեպի վատը: Ի՞նչ  քայլեր են ձեռնարկում իրավասու մարմինները` սոցապնախարարությունը, ոստիկանությունը, քննչական մարմինները:  Այսօր թեմայի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ Քննչական կոմիտեի Քննության աջակցության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը:

- Վերջին շրջանում կարծես թե ավելացել են ընտանիքի ներսում կատարվող ծանր հանցագործությունները։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս երեւույթը կանխարգելելու ուղղությամբ։

- Նախկինում ճշգրիտ և ամբոջական վիճակագրություն ընտանեկան բռնությունների վերաբերյալ չի վարվել, հետեւապես պնդել, որ ընտանիքի ներսում կատարվող ծանր հանցագործություններն ավելացել են, ճիշտ չէ: Ըստ գրանցված դեպքերի՝ 2015թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքի ներսում կատարված սպանության 14 և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու 7 քրեական գործ: Այսինքն, ամբողջ սպանությունների 16,3% և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու 4,2%-ը կատարվել են ընտանիքի ներսում: Ինքնին այս թվերն արդեն իսկ մտահոգիչ են:

Կանխարգելիչ գործառույթները հիմնականում պետք է ուղղված լինեն այդ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանն ու չեզոքացմանը, այդ իսկ պատճառով վաղ կանխարգելումը՝ մանր ընտանեկան վեճերի փուլում առավել արդիական է: Եթե դրան զուգահետ իրականացվեն ծնողավարման հմտությունների և ընտանիքի կազմանն ուղղված իրազեկման քարոզարշավներ և դասընթացներ՝ դա առավել կնպասի ընտանիքի ներսում համերաշխ մթնոլորտի ձևավորմանը, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա հիմնավ ընտանիքի ձևավորմանը:

- Ընտանիքը մեզանում միշտ համարվել է անձեռնմխելի, որի ներսում կատարվող խմորումներին որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու։ Համենայն դեպս՝ մեր հասարակության մեջ առկա է նման ընկալում, եւ եթե անկեղծ լինենք նաեւ շատ դեպքերում իրավապահները չեն ուզում ակտիվ միջամտել այդ վեճերին, փորձում են հաշտեցնել, մինչդեռ միաժամանակ խոսում ենք ընտանեկան բռնությունների՝ ծանր հետեւանքների աճի մասին։ Ժամանակը չէ՞ փոխելու քաղաքականությունը եւ մեր վերաբերմունքը այդ երեւույթի նկատմամբ։

– Այո, յուրաքանչյուր ոք ունի անձնական և ընտանեկան կյանքի իրավունք, և երկու անձի միջանձնային հարաբերություններին միջամտությունն արգելվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձանցից մեկը չի կատարում օրենքով արգելված արարքներ՝ հանցանք կամ զանցանք: Այս դեպքում իրավապահ մարմինների միջամտությունը դառնում է պարտադիր՝ նպատակ հետապնդելով ոչ միայն պատժել հանցանք կատարած անձին (տույժի ենթարկել զանցանք կտարած անձին), այլ նաև ուղղել վերջինիս և կանխել նոր հանցագործությունների/ իրավախախտումների կատարումը:

Ցավոք, ընտանեկան բռնության դրսևորումներն ունեն կրկնման հակում, և պատշաճ հակազդման բացակայության դեպքում մենք անուղղակի կարող ենք նպաստել երևույթի տարածմանը: Իհարկե, ընտանեկան բռնությունների դեպքում պետք է հատուկ զգուշավորություն դրսևորել ենթադրյալ բռնարարի և հավանական զոհի նկատմամբ՝  անհատականացված և տարբերակված մոտեցմամբ: Եթե ենթադրյալ բռնարարը գիտակցի իր անպատժելիությունը, ապա ընտանեկան բռնության դեպքերը կկրկնվեն, իսկ եթե հավանական զոհը գիտակցի բռնությունը շահարկելու և դրանով ենթադրյալ բռնարարին իրեն ենթարկելու հանգամանքը, դա կհանգեցնի հակառակ կողմի իրավունքների կոպիտ խախտման: Այդ իսկ պատճառով միջամտողը (իրավապահ մարմնի ներկայացուցիչը, սոցիալական դեպք վարողը, այլ ծառայությունների ներկայացուցիչները) ոչ միայն պետք է տարբերակի բռնությունը, բացահայտի այն ծնող պատճառներն ու պայմանները, հայտնաբերի բռնարարին, այլ նաև կարողանա ճիշտ պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի: Եթե կատարվել է հանցագործություն, ապա մեղավորը պետք է ենթարկվի պատասխանության օրենքով սահմանված կարգով՝ առանց որևէ բացառության:

Առհասարակ չմիջամտելու քաղաքականությունը կարող է հանգեցնել բռնության և դրա բնույթի ուժգնացմանն ու ծանրացմանը, ինչը կարող է դրսևորվել նախկինում կիրառված ծեծից սպանության վերաճելով: 2015թ.-ին այնպիսի դեպքեր, ցավոք, գրանցվել են, երբ ընտանքիներում գրանցված կրկնվող վիճաբանությունները հանգեցրել են սպանության:

- Ի՞նչն է խանգարում, որ ավելի արդյունավետ պայքարենք ընտանեկան բռնությունների դեմ։

– Պատճառները կարող են լինել բազմազան, բայց դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից են հանդիսանում օրենսդրության անկատարությունը, համապատասխան մասնագետների առկայության սակավաթիվ լինելը, հոգեբանական վերականգնողական կենտրոնների բացակայությունը, սոցիալական աջակցության ծրագրերում ներառելու դժվարությունները, հավանական զոհի կողմից ենթադրյալ բռնարարին պաշտպանելու ցանկությունը և այլն, իսկ սուբյեկտիվ պատճառներից են կարծատիպերի առկայությունը (ներընտանեկան հարաբերություններին չխառնվելը, երեխային դաստիարակելու ընթացքում ծնողի ամենակարող և ամենագետ լինելը, հասարակական պարսավանքը և այլն), մասնագետի կողմից անձնական մոտեցումների կիրառումն աշխատանքի ընթացքում, լիազորությունների թերի կամ «իմիջիայլոց» կատարումը, ենթադրյալ զոհի մոտ հոգեբանական կամ հոգեկան խանգառումների կամ խախտումների, օրինակ Ստոկհոլմյան համախտանիշի առկայությունը և այլն:

- Ցանկացած հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության գրավականը օբյեկտիվ վիճակագրություն ունենալն է, տվյալ հանցատեսակի պատճառների, նպաստող հանգամանքների վեր հանումը։ Արդյո՞ք ուսումնասիրել ու պարզել եք ընտանեկան բռնությունների իրական տարածվածությունը։ Նկատի ունենալով, որ սա էլ ինչ-որ առումով լատենտային հանցագործություն է…

– Ընտանեկան բռնությունն ինքնին հանցագործություն չէ, այլ հավաքական հասկացություն, որը կարող է դրսևորվել ինչպես հանցանքի, այնպես էլ զանցանքի տեսքով: Առկա են նաև ընտանեկան բռնության ոչ պատժելի դրսևորումներ, օրինակ տնտեսական բռնության դրսևորումների մեծամասնությունը: Ընտանեկան բռնության հանցավոր դրսևորումների վիճակագրությունը վարվում է ինչպես ՀՀ քննչական կոմիտեի, այնպես էլ այլ մարմինների կողմից: ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է վիճակագրության հատուկ ձևաչափ ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ոչ պատժելի դրսևորումներին, ապա այդ տեղեկությունները հաշվառել հնարավոր չէ:

Ընտանեկան բռնության լատենտայնությունն անխոս բարձր է և այն պայմանավորված է մի քանի հանգամանքով.

1 – ընտանիքի անդամները հաճախ չեն բողոքում ընտանիքի մեկ այլ անդամի դեմ՝ թողնելով դա ներընտանեկան կարգավորման,

2 – բռնության որոշ դրսևրումներ, օրինակ՝ ծեծը, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և այլն, հանդիսանում են մասնավոր մեղադրանքի հանցագործություններ, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումն իրականացվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ հաշտության դեպքում՝ այն կարճվում է,

3 -  բռնության որոշ դրսևորումների դեպքում պատիժը սահմանվում է տուգանքի տեսքով, ինչն ազգաբնակչության մեծամասնության կողմից չի ընկալվում որպես պատիժ և նվազեցնում է վստահությունն իրավապահ մարմնինների և արդարադատության հանդեպ,

4 – ապացուցման գործընթացի բարդ լինելը, մասնավորապես այն դեպքերում, երբ հավանական զոհը դիմում է հանցագործության բոլոր հետքերը վերանալուց հետո և այլն:

Երկրորդ պայմանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվել են գործուն քայլեր, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի համաձայն՝ մասնավոր կարգով հետապնդվող ընտանեկան բռնության գործերով, դիմողի (տուժողի) կողմից իր դիմումը (բողոքը) հետ վերցնելու դեպքում քրեական գործը հարուցվում է կամ քրեական վարույթը շարունակվում է հանրային կարգով, եթե մեծ է դիմողի նկատմամբ կրկին անգամ հանցագործություն կատարելու վտանգը: Ընտանեկան բռնության գործերով, դիմողի բողոքի բացակայության պայմաններում, հարուցված քրեական գործով պատշաճ քննության շրջանակներում քննիչը պարզում է հանցանքի ծանրությունը, տուժողին պատճառված վնասի բնույթը (ֆիզիկական, թե հոգեբանական վնաս), անձի կողմից զենք գործադրելը, հարձակումից հետո սպառնալիքների առկայությունը, տանը բնակվող երեխաների վրա ունեցած ազդեցությունը (այդ թվում՝ հոգեբանական), անձի կողմից կրկին հանցագործություն կատարելու հավանականությունը, տուժողի կամ մեկ այլ անձի առողջության կամ անվտանգության համար շարունակական վտանգի հավանականությունը, մեղադրյալի հետ տուժողի փոխհարաբերությունների ներկայիս վիճակը, տուժողի կամքին հակառակ քրեական հետապնդումը շարունակվելու ներգործությունն այդ փոխհարաբերությունների վրա և այլն (Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով որոշման 168-րդ կետը, 2009թ.-ի հունիսի 9):

- Ընտանիքի ներսում ո՞ր հանցատեսակներն են ավելացել՝ սպանությունները, սեռական բնույթի հանցագործությունները…

– Քանի որ մինչ այդ նման վիճակագրություն չի վարվել, ներկայումս աճի մասին հստակ նշելը վաղ է: Ընդհանուր առմամբ ընտանեկան բռնությունների գրանցված դրսևորումների թիվն աճել է, սակայն դա կարող է պայմանավորված լինի ոչ թե դեպքերի աճով, այլ իրավապահ մարմիններին ներկայացված դիմումների աճով:

- Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում։ Համաձայնեք, որ հասարակական կազմակերպությունների դերակատարումը բավական մեծ է:

– Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը հիմնվում է փոխադարձ հարգանքի, փոխօգնության, այս ոլորտում նաև՝ ընտանեկան բռնության զոհերի իրավունքների պաշտպանության և օգնության վրա: Արդյունավետ համագործակցությունը հնարավոր է յուրաքանչյուր մարմնի կամ դերակատարի կողմից իր պարտականությունների հստակ կատարման և այլ մարմնի գործառույթներին չմիջամտելու ու հարգելի սկզբունքի պահպանման դեպքում: Քաղաքացիական հասարակությունը, ի դեմս մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, մեծ դերակատարում կարող է ունենալ ընտանեկան բռնությունը որպես երևույթ ճիշտ ընկալելու, ընտանեկան բռնության զոհերին պատշաճ աջակցություն և օգնություն ցուցաբերելու, նրանց ուղղորդելու, կանխարգելիչ ծրագրեր և քարոզարշավներ իրականացնելու, ինչպես նաև այլ գործընթացներում: Համագործակցությունն արդյունավետ կարող է լինել «զոհակենտրոն» մոտեցում դրսևորելու, այլ ոչ թե ներգերատեսչական կամ այլ անձնական շահեր լուծելու դեպքում: Համենայն դեպս, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստակամ է համագործակցել բոլոր այն մարմինների և կազմակերպությունների հետ, ովքեր հետապնդում են հանրօգուտ նպատակներ և ցանկանում են ձևավորել առողջ մթնոլորտ հայ ընտանիքներում:

 

Հարցազրույցը` Էլեոնորա Առաքելյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]