ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումը մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը. Էդվարդ Նալբանդյան 09/02/2016 10:49 | Ղարաբաղյան հակամարտություն
ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Պոտսդամում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
Շնորհակալություն եմ հայտնում նախարար Շտայնմայերին այս կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել` նախապատրաստելով գալիք դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, որպեսզի Համբուրգում կայանալիք հանդիպումը դառնա մեր միասնական հաջողությունը:
Իհարկե, հաջողությունը չափվում է ոչ թե ընդունված որոշումների սոսկ քանակով, այլ մեր երկխոսության որակով:
Ակնհայտ է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով: Մենք անվերջ կարող ենք բանավիճել այդ երկխոսությունը ձևավորող ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների էության եւ շրջանակների շուրջ: Այնուամենայնիվ, եթե համաձայնության չգանք մեկ հիմնարար սկզբունքի շուրջ, ապա մեր ջանքերը պարզապես ապարդյուն կլինեն: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի մասին է: Անվերապահ հավատարմությունն ուժի չկիրառման սկզբունքին կենսական է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված եւ իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով եւ վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով:
Սա էր մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել եւ համաձայնեցվել էր այս հանդիպումների շրջանակներում` 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում։
«Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը:
Հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և հակամարտությունների կառավարման, և դրանց կարգավորման հիմքում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար:
Հարգելի գործընկերներ,
Սպառազինությունների վերահսկողության արդյունավետ ռեժիմը և դրա լիարժեք իրականացումն առանցքային են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի գործնական կիրառությունն ապահովելու առումով:
Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք ԵԱՀԿ գործող նախագահի՝ օգոստոսի 26-ի հոդվածին, որում առաջարկվում է վերագործարկել սպառազինությունների վերահսկողությունը: Հայաստանը մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Հենց այս մոտեցմամբ է Հայաստանը պատրաստվում ներգրավվել Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության ապագային առնչվող քննարկումներում: Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն:
Մենք գնահատում ենք Վիեննայի փաստաթղթի արդիականացմանն ուղղված ջանքերը: Բայց նաև պետք է առավել քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու ներկայիս Վիեննայի փաստաթղթի և սպառազինությունների վերահսկողությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների իրականացումը: Մենք բարձրաձայնել ենք Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների, ներառյալ` զորավարժությունների և տեսչական ստուգումների հայտագրման շարունակական խախտումների մասին:
Մենք մշտապես ընդգծել ենք հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանությունը, ԵԱՀԿ կարողությունների ամրապնդումը նախևառաջ հակամարտությունների դաշտային առաքելություններում, բոլոր երեք հարթություններով վստահության միջոցների ամրապնդումը։ Այս առումով, առաջնային պետք է լինի Վիլնյուսում ընդունված համապատասխան որոշման ամբողջական կիրառումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը գերմանական նախագահությանը՝ Համբուրգում նախարարական խորհրդի նախապատրաստման հարցում:
Շնորհակալություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ