ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի 06/27/2016 17:37 | ԼՐԱՀՈՍ
ԵԱՀԿ-ում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հայտարարությունը 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ:
ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության. Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հայտարարությունը՝ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, Վիեննա, 23 հունիսի 2016թ.
1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլև ողջ մնացածաների լիակատար ոչնչացումը և ստրկացումը:
Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը հարցականի տակ դրեց մեր ժողովուրդների՝ ապագա ունենալու հնարավորությունն իսկ: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ Եվրոպայի պատմության առավել ողբերգական էջէրից մեկը: Նացիստների հանցագործությունները, ներառյալ՝ Հոլոքոստը, կրակի հանձնված քաղաքները և գյուղերը, մահվան ճամբարները ծանր վերքեր պատճառեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև նրանց արտերկրյա համայնքներին, որոնք իրենց կարևոր ներդրումն էին ունեցել ընդհանուր Հաղթանակին հասնելու գործին: Հանուն Հաղթանակի նրանք 27 մլն կյանք զոհեցին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի թվի գրեթե կեսն է:
Այդ ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի անդամները կարողացան վեր կանգնել ամբիցիաներից և իրենց բաժանող տարաձայնություններից, որպեսզի միասին դիմակայեն ընդհանուր թշնամուն և ջախջախեն հանցավոր գաղափարախոսությունը: Այդ հերոսական օրերի օրինակը արդիական է նաև այսօր՝ նոր սպառնալիքներին ընդառաջ: Բացահայտորեն իրականացվում է նացիստական գաղափարների և արժեքների քարոզում, հնչում են էթնիկ հողի վրա բռնությունների կոչեր: Նեոնացիստական շարժումները և խմբավորումները, աջ ծայրահեղական կուսակցականները բացեիբաց գործունեություն են ծավալում ԵԱՀԿ տարածաշրջանի մի շարք երկրներում՝ կիրառելով նացիստական սիմվոլիկա ու կարգախոսեր: Փորձ է կատարվում հավասարեցնել զոհին և դահճին, հերոսի շարքին դասել նացիստներին և նրանց հետնորդներին: Առավել սարսափելի է, որ այդպիսի երևույթները տեղի են ունենում նաև այնպիսի երկրներում, որոնք հենց իրենք են անցել պատերազմի դժվարագույն փորձությունների միջով:
Հետպատերազմյան պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ատելության հռետորաբանությունը հանգեցրել է զանգվածային բռնությունների և դաժան սպանությունների, որոնք իրենց վայրագություններով հիշեցնում են նացիստների հանցագործությունները: Այս ամենը անարգում է միլիոնավոր զոհերի հիշատակը, սպառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, լարվածություն հրահրում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մեր երկրները հետևողականորեն հետ են մղելու նրանց, ովքեր ձգտում են վերանայել պատերազմի արդյունքները և աղավաղել պատմությունը:
Մենք վճռականորեն դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ, նեոնացիստական տրամադրությունների աճը և պատմությունը վերափոխելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը ու վերանայմանն ուղղված ջանքերը: Անթույլատրելի ենք համարում բաժանարար գծերի ու փակ սահմանների, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ պատժամիջոցների պահպանումը և նորերի ի հայտ գալը:
Ողբերգական այդ տարիների դասերը վկայում են այն բանի մասին, որ բազմաթիվ մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի: Վստահ ենք, որ իրական անվտանգությունը պետք է լինի հավասար և անբաժանելի՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցողական համագործակցության վրա: Մեր պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ առավելագույն ջանք գործադրելու խաղաղության պահպանման, զինված հակամարտությունների կանխարգելման, վեճերի խաղաղ կարգավորման, միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով:
Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված արդյունքների ամբողջական ճանաչումը հրամայական է բոլոր պետությունների համար անխտիր:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել