ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպան ցնցված է Եվրամիությունից դուրս գալու Բրիտանիայի որոշումից 06/24/2016 23:07 | Միջազգային լրահոս
Եվրոպային ցնցում են Եվրամիությունից դուրս գալու Բրիտանիայի որոշումից հետո առաջին շոկի արձագանքները. ԵՄ-ում մնացող երկրները և Լոնդոնի այլ միջազգային գործընկերները փորձում են իմաստավորել բրիտանական հանրաքվեի հետևանքները:
BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է շոկի միջազգային արձագանքները:
Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ. «Խոշորագույն ճգնաժամ»: Բոլոր նրանց համար, ովքեր պաշտպանում են եվրոպական միասնության գաղափարը, սա վերջին տասնամյակի ամենամեծ հարվածն էր: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն կանի ամեն հնարավորը՝ պահպանելու համար մնացած 27 երկրների միասնությունը:
Եվրոպական քաղաքականության վետերան Կարլ Բիլդթը կանխագուշակում է անխուսափելի իրարանցում կարճաժամկետ և անորոշություն՝ երկարաժամկետ հեռանկարում:
ԵՄ-ից Բրիտանիայից դուրս գալու նորությունը Ֆրանսիայում շոկ և թեժ բանավեճեր է առաջացրել երկրի ներսում քաղաքական ուժերի միջև:
Ուլտրաաջ՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը առաջիններից մեկն է արտահայտվել այդ մասին՝ հայտարարելով, որ եկել է նաև Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում համանման հանրաքվե անցկացնելու ժամանակը:
Նրա զարմուհին և համակուսակցական Մարիոն Մարիշալ-Լե Պենն էլ հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունը կդառնա գլխավոր թեմաներից մեկը հաջորդ տարի նախատեսվող նախագահական ընտրություններում:
Բրիտանական հանրաքվեից ոչ շատ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացրել է Լոնդոնին ԵՄ-ից հնարավոր դուրս գալու լուրջ հետևանքների մասին՝ հայտարարելով, որ դա լրջորեն կդժվարացնի բրիտանացի արտադրողների մուտքը Միացյալ Եվրոպայի շուկա:
«Անե՛ծք: Վատ օր Եվրոպայի համար»,- առավոտյան Թվիթերում գրել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը՝ արտահայտելով գերմանացիների մեծամասնության կարծիքը: Բեռլինում իրարանցում է և շոկ, սակայն բոլորը համակարծիք են, որ հանրաքվեի արդյունքները վատ են Բրիտանիայի, Գերմանիայի և ամբողջությամբ Եվրամիության համար:
Իռլանդական կառավարությունը, որը չեզոքություն էր պահպանում շոտլանդական հանրաքվեի ժամանակ, այս անգամ կոչ է արել Միացյալ Թագավորությունում բնակվող բոլոր իր քաղաքացիներին քվեարկել ԵՄ-ում մնալու օգտին:
Դուբլինին գլխավորապես անհանգստացնում է, թե ինչ կլինի Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանին, իռլանդական տնտեսությանը ինչպես կսպառնա թուլացած ֆունտը և ինչ կլինի երկու Իռլանդիաների միջև առևտրի հետ, որի ծավալը այսօրվա դրությամբ գնահատվում է որպես 1 մլրդ եվրո շաբաթվա կտրվածքով:
Հունաստանի կառավարությունը ջերմորեն ցանկանում էր, որ Բրիտանիան մնա Եվրոպական միությունում՝ այդ ցանկությունն ունի երկրի քաղաքացիների մեծամասնությունը: Բոլոր հույներն ամենից շատ մտավախություն ունեն, որ հիշյալ զարգացումները կթուլացնեն առանց այդ էլ ոչ այնքան կայուն հունական էկոնոմիկան: Մասամբ այդ մտավախություններն արդարացան, երբ այսօր առավոտյան բրիտանական ֆունտը անկում ապրեց եվրոյի ու դոլարի հանդեպ:
Եթե մոտ ժամանակներս ֆունտը չբարձրանա, դրանից կտուժի երկրի տուրիստական սեկտորը՝ տուրիստների մեծ մասը հենց բրիտանացիներ են, և թանկացած ֆունտի պայմաններում հանգիստը շատ ավելի թանկ կարժենա նրանց համար: Բացի այդ կպակասի հունական ապրանքների արտահանումը Բրիտանիա:
Իսպանիայում ֆոնդային շուկան կտրուկ անկում ապրեց, վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը հանգստության կոչ է արել քաղաքացիներին: Իսպանիան, ասել է նա, կարող է հաղթահարել ցանկացած փոթորիկ:
Աջակողմյան հոլանդական քաղաքական գործիչ Հերթ Վիլդերսը խոստանում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր հանրաքվեն կանցկացնի:
Երկրի համար գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը կորցրեց իր կենսական կարևոր դաշնակցին, որը հզոր հակակշիռ էր Ֆրանսիայի ու Գերմանիայի գերակա դիրքին:
Մոսկվան բրիտանական հանրաքվեի արդյունքները որոշակի առումով չարախնդությամբ ընդունեց: Պրոկրեմլյան Вести ФМ ռադիոն ուրախությամբ հայտարարեց, որ արևմտյան աշխարհի խնդիրները ռուսաստանյան խնդիրներից ավելի լուրջ են և որ Արևմուտքը շատ արագ դեգրադացիա է ապրում:
Սակայն Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ավելի զուսպ էր: «Հաշվի առնելով այս պահի դրությամբ մեր բարդ հարաբերությունները ԵՄ-ի հետ, կա ուրախանալու գայթակղություն: Բայց ես այդ տեսակետը չեմ կիսում: ԵՄ-ն մնում է մեր խոշորագույն առևտրական գործընկերը: Եթե ԵՄ-ն սկսի քանդվել, դա կազդի մեր առևտրի վրա»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
- 05/06/2024 10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն