ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ներն ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի. հայտարարություն 06/23/2016 14:51 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
2016 թ. հունիսի 20-ին ձերբակալվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը։
Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեն, իր տարածած հաղորդագրությամբ հայտնելով Ժ. Սեֆիլյանի ձերբակալության մասին, որպես հիմնավորում ներկայացրեց մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքը, որը նպատակ ուներ իբր թե զավթել որոշ շենք-շինություններ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։
ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե դեռևս 2016թ․ մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ինչ-որ ավտոմեքենայից հայտնաբերել են «Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը»։
Կարևոր է նշել, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հիշատակված ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։
Ժ․Սեֆիլյանի բնակարանում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն կատարելու ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի կնոջ կողմից հրավիրված փաստաբան Տիգրան Հայրապետյանին, որը հանդիսանում է նաև Ժ. Սեֆիլյանի պաշտպանը, ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար արգելել են մուտք գործել բնակարան և սահմանափակել են իրավական օգնություն ստանալու՝ Սեֆիլյանների իրավունքը:
Հաշվի առնելով արդեն ավելի քան մեկ տարի՝ 2015 թվականի փետրվարի 18-ից, «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամների դեմ շարունակվող քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը՝ ակնհայտ է ծրագրավորված և համակարգված ապօրինությունների կիրառումը Ժ․Սեֆիլյանի և նրա համախոհների նկատմամբ: Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրքորոշում ունեցող գործիչների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, հանձինս գործող իշխանությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը և շարունակում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։
Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սեֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Հայտարարությանը միացել են՝
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
Լիլիթ Հովհաննիսյան
«Սոսե» Կսանանց Հիմնահարցեր" ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Համայնքի Զարկերակ ԵՀԿ
«Խաղաղության երկխոսություն»
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ
Արմավիրի զարգացման կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Արաքս Կենտրոն ԲՀԿ
«ԵՀԱԿ» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
«Հոգևոր Հայաստան» ՀԿ
Քաղաքացիական Ֆորում ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու իրավցունքների ՀԿ
Բիոսոֆիա ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ընտանիք և համայնք ՀԿ
«Երրորդ բնություն» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ
Կաղնի ՀԿ
«Տրտու» մշակութային ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
<<Սպիտակի Հելսինկյան խումբ>> իրավապաշտպան ՀԿ
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել