Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   11:00 Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը 05/17/2024   10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com 05/17/2024   10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ 05/17/2024   10:28 Մուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացիների համար. Ոստիկանությունը դեպի Կիրանց թողնում է միայն տեղի բնակիչներին 05/17/2024   10:17 Կիրանցեցիները ողջ գիշեր փակ են պահել միջպետական ճանապարհը 05/17/2024   10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» 05/17/2024   08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» 05/17/2024   07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ

Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված` Արցախի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով 06/23/2016   18:29  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով:

Կառավարության կողմից լրացում է առաջարկվել ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված: Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դրանք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից: Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու : 

Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը:

««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին:

Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից: 

«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից: 

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքի նախագծով բնապահպանական վճարների նոր դրույքաչափեր են սահմանվում: Այն ուղղված է նաև բնապահպանական վճարների հաշվարկման համակարգի կատարելագործմանը: Այս հարցի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և, ուսումնասիրելով բնապահպանական վճարները, ներկայացնել դրանք տնտեսությանը համապատասխանեցնելու առաջարկություններ:

Օրինագծերը ներկայացվելու են ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարության նիստում հավանության է արժանացել իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը: Հաստատվել են ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը` պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն` պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվելու են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշում բխում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաև օրենքով կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս կիրառվող մասնագիտական ստաժի ամբողջացման անհրաժեշտությունից։ Որոշմամբ սահմանվել է, որ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները ԼՂՀ դատական օրենսգրքի նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է համապատասխան կարգով: Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս անձի մասնագիտական ստաժում հաշվառվում են նաև ԼՂՀ նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ սպորտի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ ագրոարդյունա¬բերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները։

Հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության համար եգիպտացորենի մշակության կարևորությունը՝ գործադիր մարմնի կողմից հաստատվել է 2016 թվականի եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը: Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման պայմանները և ընթացակարգերը` նպատակաուղղված ԼՂՀ շրջաններում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը: Պետական աջակցությունը տրամադրվելու է եգիպտացորենի մշակության համար նախատեսված վարելահողերը ոռոգման ջրով ապահովված և ցանքսին նախապատրաստված լինելու դեպքում` 1հա դիմաց եգիպտացորենի ստացման համար` 16կգ, իսկ սիլոսի ստացման համար` 18կգ սերմի չափով: 

Նիստում հավանության է արժանացել գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիրը: Դրանով նախատեսվում է ավելացնել յուղատու մշակաբույսերի, բանջարեղենի, հնդկացորենի, սորգոյի և ծխախոտի ցանքատարածությունները և արտադրության ծավալները, իսկ հետագայում բարձրացնել նաև ինքնաբավության մակարդակը: Վարելահողերում բանջարեղեն մշակելու համար` 1 հա դիմաց հողօգտագործողին անհատույց կտրամադրվի 200 հազար դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութ: Կառավարությունը հաստատել է տոհմային ցածր մթերատու կովերի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որով շրջաններում անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կցուցաբերվի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան մատչելի գնով ձեռք բերել տոհմային ցածր մթերատու կովեր: Սուբսիդավորվելու է ձեռքբերվելիք կովերի արժեքի 35 տոկոսը, մնացած 65 տոկոսը կտրամադրվի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով, անտոկոս փոխառության տեսքով, 5 տարի մարման ժամկետով և սերունդ ստանալու պարտադիր պայմանով:

Նիստում հաստատվել է նաև ԼՂՀ Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագիրը` ավելի քան 68 մլն դրամ արժեքով: 

Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված հատվածի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հուշարձանների ցանկը արդիականացվել և համապատասխանեցվել է ժամանակակից օրենսդրության պահանջներին ու խնդիրներին:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ հստակեցվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը` հօգուտ ձեռներեցների:

Վարչապետի խոսքով` կառավարությունը նման որոշումներ է ընդունում` ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից: Ըստ կառավարության ղեկավարի` ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու, որովհետև իշխանության հիմնական նպատակը որակյալ ու անվտանգ ուղևորափոխադրման ապահովումն է: 

Նիստի ավարտին ԱՀ գյուղնախարար Ա. Մխոյանը հանդես է եկել հանրապետությունում ընթացող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին հակիրճ տեղեկատվությամբ: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Ա. Բախշիյանը ներկայացրել է բերքի մթերման ընթացքի հետ կապված որոշ մանրամասներ, իսկ ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը` իրականացվող հակահրդեհային միջոցառումների մասին զեկույց: 

«Անհրաժեշտ է պլանային համատեղ աշխատանք իրականացնել ակնկալվող առատ բերքն անկորուստ հավաքելու և մթերելու ուղղությամբ: Տեղական ալրաղացները պատրաստ են մինչև 20 հազար տոննա ցորեն մթերելու: Հողամշակների շրջանում անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել` բերքը հանձնելու գործում չշտապելու և գնային անկման ճնշման տակ չընկնելու նպատակով»,- իր ամփոփիչ խոսքում նշել է Ա. Հարությունյանը, իսկ ԱԻՊԾ աշխատակիցներին կոչ արել եղանակների տաքացմանը զուգահեռ էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը՝ հնարավոր հրդեհներից խուսափելու համար: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]