Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան

Կայացել է կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը 02/02/2016   17:56  |  ԼՐԱՀՈՍ


Փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը:
 
Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 56 միջոցառում:
 
Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8 մլրդ 960 մլն 728 հազար դրամ գումարով : Դրա զգալի մասը ուղղվելու է կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև` հանրապետության շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի ու հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութերի տրամադրմանը, Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումներին, ԼՂՀ ՊԲ զորամասերի զորանոցներում ջեռուցման համակարգերի բարելավմանը:
 
Կարևորելով կապիտալ շինարարության բնագավառը հանրապետության ընդհանուր զարգացման գործում՝ նախագահ Բակո Սահակյանը ներկաների ուշադրությունը սևեռել է ոլորտում առկա խնդիրներին: Նա պատասխանատուներից պահանջել է հետամուտ լինել աշխատանքները որակյալ և պահանջվող նորմերին համապատասխան իրականացնելու գործում:
 
Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված` կառավարությունը փոփոխություններ է առաջարկել ««Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, կարգավորել հասարակական կազմակերպության անվանման գրանցման, դրա հերթական ժողովի հրավիրման ու փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները: Այն նպատակ է հետապնդում խթանելու հասարակական կազմակերպությունների նպատակային գործունեությունը և ապահովել «միություն» բառը դրանց անվանման մեջ օգտագործելու իրավունքը:
 
Գործադիր մարմնի առաջարկությամբ՝ փոփոխություններ են նախատեսվում նաև «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ որպես պատիժ սահմանելով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը: Այս դեպքում նախատեսվում է հետևյալ պատժատեսակներից մեկը` տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում վեց ամսից մեկ տարի ժամկետով:
 
««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նվազեցնել գյուղական համայնքները մայրաքաղաքի հետ կապող երթուղիների սպասարկման հարկային բեռը և բարձրացնել դրանց ներդրումային գրավչությունը:
Գործադիր մարմինը հանդես է եկել նաև գյուղատնտեսության ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ: 
 
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ավելի մեծ ուշադրության արժանացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի փոխկապակցված ոլորտները և այդ բնագավառների նկատմամբ պետական վերահսկողության ձևերը: Ներկայումս սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից վերոնշյալ բնագավառներում ԼՂՀ օրենսդրության պահանջները պահպանելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է միևնույն մարմնի կողմից՝ տարբեր եղանակներով: Բացի դրանից, չկա կոնկրետ մեկ օրենք, որը կսահմանի վերահսկողություն իրականացնող մարմնի և վերահսկվող սննդի շղթայի օպերատորների գործառնություններն ամբողջությամբ:
 
Գյուղատնտեսության նախարար Ա. Մխոյանի ներկայացմամբ՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությանը ԼՂՀ օրենսդրության համապատասխանեցման պահանջով, սննդամթերքի անվտանգության բնագավառի միջազգային՝ ընդունված և կիրառվող պահանջների ներդրմամբ, ինչն անմիջականորեն կնպաստի սննդամթերքի անվտանգության ապահովման գործունեության կազմակերպմանը և իրականացմանը: Նախագիծն իր մեջ ներառում է նոր հասկացություններ, մեկնաբանություններ: Առանձին հոդվածներով սահմանվում են ԼՂՀ կառավարության լիազորությունները, սննդի օպերատորների պարտականությունները հիգիենայի պահանջների կատարման ընթացքում և այլ դրույթներ:
 
Նույն նպատակն են հետապնդում նաև «Բուսասանիտարիայի մասին» և «Կերի մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը, որոնք առանձին հոդվածներով սահմանում են կառավարության լիազորությունները, պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելու եղանակները, պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները, ինչպես նաև` կառավարության լիազորություններն այդ բնագավառում, կերի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները: 
 
««ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սննդամթերքի անվտանգության լայնածավալ բնագավառը ավելի հաճախ և արդյունավետ վերահսկողության անհրաժեշտություն է պահանջում, քան ներկայումս ամրագրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում: Ներկայումս «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով տնտեսավարողների մոտ ստուգում իրականացնելու համար քիչ հնարավորություններ են նախատեսված՝ սննդամթերքի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Օրինակ՝ սննդամթերքի անվտանգության ապահովման իրականացման ընթացքում հաճախ առաջանում է ոչ պլանային ստուգումներ անցկացնելու անհրաժեշտություն, ինչը հնարավոր չէ գործող օրենսդրությամբ: 
 
Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերով՝ աշնանացանի և գարնանացանի ընթացքով, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներով, ինչպես նաև՝ արտադրողների ու մթերող կազմակերպությունների միջև համապատասխան հարաբերություններ հաստատելու քայլերով: Սննդի անվտանգության ոլորտը խոցելի ուղղություններից մեկը համարելով՝ նախագահը կառավարությունից պահանջել է օգտագործել բոլոր հնարավոր լծակները բնագավառի առկա վիճակի բարելավման ուղղությամբ: Բակո Սահակյանը կարևորել է նաև հասարակության և զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը ոլորտի խնդիրների վերացման գործում:
 
Գործադիրի կողմից հավանության արժանացած օրինագծերը կուղարկվեն Ազգային ժողովի քննարկմանը:
 
Կառավարությունը փոփոխություն է կատարել հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու կարգում, որի նպատակը սև ցել կատարողներին պետական աջակցության ցուցաբերումն է՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման եղանակով: Մինչ այդ պետական աջակցությունը նախատեսված էր միայն սև ցելի մշակության և խնամքի համար ծախսված գումարի մասնակի փոխհատուցման կամ այդ գումարին համարժեք քանակության աշնանացան ցորենի սերմի կամ հանքային պարարտանյութերի տրամադրման ձևով:
 
Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Շուրջ 15 կարևորագույն միջոցառումների համար նախատեսվում է ավելի քան 4 մլրդ դրամ գումար:
 
Կառավարության նիստում հաստատվել է նաև հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը: 
 
Իր նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ՝ գործադիր մարմինը որոշել է նոտարական գրասենյակների աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները վճարել յուրաքանչյուր եռամսյակ՝ գործող յուրաքանչյուր ամսվա փոխարեն: Ըստ նախարար Ա. Դանիելյանի՝ նման մոտեցումը կդյուրացնի գործավարության ընթացքը, ինչը կնպաստի տվյալ բնագավառի արդյունավետության և աշխատանքների կազմակերպման որակի բարձրացմանը:
 
Իր եզրափակիչ խոսքում նախագահ Բակո Սահակյանը անդրադարձել է նախորդ տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին՝ ընդգծելով ընթացիկ տարվա հիմնական մարտահրավերներն ու անելիքները: Բ. Սահակյանը շեշտադրել է, որ կառավարությունը 2015 թվականին իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները:
 
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ՝ տարվա ընթացքում պետության կենսագործունեության նախանշված ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]