ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրակոցների ձայներից վկան վախեցել է ու գլուխը մտցրել «շիտոկ պրիբորի տակ» 06/21/2016 16:30 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ևս 4 վկա:
Վկաներից մեկը գործով ամբաստանյալ, Ծգլ մականվամբ Սարգիս Գրիգորյանի մորաքրոջ որդին էր, ով աշխատում է ԱԱԾ-ում:
Վկա Արթուր Հակոբյանը ճանաչում էր նաև Տլե մականվամբ ամբաստանյալ Սարգիս Հախանումյանին. վերջինիս տեսել էր մորաքրոջ որդու՝ Սարգիս Գրիգորյանի տանը:
Վկայի խոսքով, երբ իրեն հրավիրել են ԱԱԾ հարցաքննելու, տեսանյութեր են ցուցադրել, և քննիչը նրան հարցրել է, թե արդյոք տեսանյութում երևացող անձանց մեջ կա՞ մորաքրոջ որդին: Դատարանում վկան հայտնեց, որ այդ տեսանյութերում ոչինչ չէր երևում և ոչ ոքի չի ճանաչել, սակայն մեղադրող դատախազների միջնորդությամբ հրապարակված նախաքննական ցուցմունքներից պարզվեց, որ վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ տեսանյութերից մեկում երևում է իր մորաքրոջ որդին՝ գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը:
ԱԱԾ համակարգում 15 տարվա աշխատանքային փորձով վկան նախ պնդում էր, որ նախաքննության ընթացքում ցուցմունքը ինքը չի գրել, ապա նաև նշեց, որ ԱԱԾ քննիչը գրած տվել է ինքն էլ՝ արտագրել: Իր իսկ կողմից ստեղծ խառնաշփոթից դուրս գալու համար էլ հայտնեց, որ ինքը մի ուրիշ բան է ցանկացել ասել, բայց ուրիշ բան է ստացվել:
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի հարցին, թե վկան նախաքննության ընթացքում սուտ ցուցմու՞նք է տվել, վկան բացասական պատասխան տվեց, սակայն պնդեց որ այդ տեսանյութերում ոչինչ չէր երևում, և որ ինքը չի ասել, թե մորաքրոջ տղային է տեսել: Ի վերջո վկան ընդունեց նաև, որ նախաքննական ցուցմունքը գրել է իր ձեռքով:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Ռուդիկ Խլոյանը, ով ամբաստանյալներին չի ճանաչում, իսկ դեպքի օրը գնացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ընկերոջը տեսակցելու, լսելով ձայներ՝ մտածել է հրավառություն է, ապա նաև հավելեց, որ «ժողովրդի ձայներ էր գալիս, ամենքը մի կողմ էին վազում»:
Այս դեպքում էլ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որոնց՝ նա ինտենսիվ կրակոցների ձայներ է լսել, տեսել է ատրճանակով կրակող անձի: Վերջին դրվագի վերաբերյալ վկան նշեց, որ այն որ հայտնել է, թե իբր ատրճանակով կրակող անձի է տեսել, դա տարածքում հավաքված անձանց խոսակցությունից է պատմել, ինքն անձամբ չի տեսել:
Այսօր հարցաքննված երրորդ վկան էլ տաքսու վարորդ էր, նա այդ օրը ուղևոր է տարել քրեակատարողական հիմնարկ և ինքը մեքենայի մեջ նստած սպասել: Վկա Գրիգոր Իսրայելյանը հայտնեց, որ ուղևորին սպասելու ընթացքում քնել է, իսկ արթնացել է կրակոցների ձայներից, ապա գլուխը մտցրել է «շիտոկ պրիբորի տակ»:
Ըստ վկայի՝ այդ կրակոցները տևել են մոտ 5 րոպե, կրակոցների հետևանքով վնասվել է նաև իր ավտոմեքենան, այլ գործողություններ որևէ անձի կողմից վկան չէր տեսել: Սակայն հայտնեց, որ կրակոցները հնչել են ավտոմատից և արձակվել է շուրջ 15 կրակոց:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ վկան իր ավտոմեքենայում ննջել է, սակայն լսելով բարձրաձայն հնչող հայհոյանքներ՝ վեր է կացել պառկած դիրքից և նկատել, որ իր մեքենայի ձախակողմյան հատվածում կայանված ավտոմեքենան վարորդի կողքի նստատեղի բաց դռան մոտ սև դիմակով կանգնած տղամարդ է եղել՝ ավտոմատը ձեռքին, վերջինս բարձր հայհոյելով առաջացել է ու կրակահերթ արձակել:
Վկան նաև նկատել է մեկ այլ դիմակավորված անձի ևս, ով կրկին այդ մեքենայից է իջել, «բայց քանի որ իրավիճակից սարսափած է եղել կրկին պառկել է մեքենայի մեջ, այդ ժամանակ լսել է նաև մենահատ կրակոցներ, որոնք ըստ իրեն ատրճանակից են կրակվել:
Նախաքննական մարմին վկան հայտնել է, որ կրակոցները տևել են 2-3 րոպե, իսկ երբ դադարել են, ինքը մեքենայից դուրս եկել ու գնացել դեպի ՔԿՀ, այդ ժամանակ նկատել է ինչ որ մեկին արնաշաղախ գետնին ընկած:
Վկան, լսելով իր նախաքննական ցուցմունքը, պնդեց այն:
Հաջորդիվ հարցաքննված վկան, ինչպես պարզվեց, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և նախաքննության փուլում էլ հարցաքննվել էր այլ անձի ներկայությամբ:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հունիսի 28-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն