ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանդիտիզմի վերաբերյալ գործից անջատված մասով ամբաստանյալն ազատ է արձակվել կալանքից՝ հենց Վերաքննիչ դատարանի դահլիճում 06/21/2016 22:30 | Դատական ռեպորտաժներ
Բանդիտիզմի վերաբերյալ գործից անջատված՝ «Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է իր որոշումը մեղադրողի ու պաշտպանական կողմի բողոքների վերաբերյալ:
Այսպես, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փոփոխել է ամբաստանյալ Մնացական Սարգսյանի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք զենք ձեռք բերելը, պահելը, և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման որոշման կիրառմամբ Վերաքննիչ դատարանը Մ.Սարգսյանին ազատել է նշանակված պատժից ու անհապարաղ ազատել կալանքից դատական նիստերի դահլիճում, բնակարանի նրա բաժնեմասի վրա դրված արգելանքը վերացվել է:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Մ. Սարգսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Դատավճիռը փոփոխվել է նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու մեջ մեղադրվող Վահե Ստեփանյանի մասով՝ նա Վերաքննիչ դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել հիշյալ մեղադրանքում և դատապարտվել չորս տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով: Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վահե Ստեփանյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողնվել էր անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի կրման սկիզբը պետք է հաշվվեր նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Դատավճիռը բեկանվել ու փոփոխվել է ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի մասով՝ նա, Վերաքննիչ դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային ծառայողի կողմի լիազորությունները չարաշահելը, որն ծանր հետևանքներ է առաջացրել, և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկում հինգ տարի ժամկետով, որից նրան մնացել է կրել երկու տարի երկու ամիս 13 օրը: Նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Է. Ալիխանյանի մասով որոշվել էր պայմանականորեն չկիրառել նույն այդ պատիժը և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել էր, և նա ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճում:
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանն օժանդակելու մեջ մեղադրվող Գոհար Գաբրիելյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, այդ մասով մեղադրողի բողոքը մերժվել է:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գոհար Գաբրիելյանը դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով, միաժամանակ համաներման որոշման կիրառմամբ նա ազատվել էր պատժի կրումից։
Ամբաստանյալ Մնացական Սարգսյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն իր վերաքննիչ բողոքում միջնորդել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Մնացական Սարգսյանի մասով, հռչակել նրա անմեղությունը առաջադրված մեղադրանքում և արդարացնել, իսկ առաջադրված մեղադրանքները հիմնավոր գտնելու դեպքում պաշտպանը միջնորդել էր պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան, միաժամանակ համաներման որոշման կիրառմամբ նրան ազատել պատժից:
Ամբաստանյալ Վահե Ստեփանյանի պաշտպան Ռևիկ Գաբրիելյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր բեկանել հիշյալ դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ` ամբաստանյալ Վահե Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Մեղադրող Հ.Հակոբյանը միջնորդել էր բեկանել և փոփոխել դատավճիռը Էդիտա Ալիխանյանի և Գոհար Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով՝ Էդիտա Ալիխանյանի և Գոհար Գաբրիելյանի նկատմամբ պատիժ սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն