ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նկատողություն անելու համար մոր աչքի առաջ ծեծելով սպանել են հայտնի լեզվաբանի ամուսնուն. «Հրապարակ» 06/07/2016 09:34 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ հունիսի 4-ի Երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել և սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ Երեկ նրա հոգեհանգիստն էր։ Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին։
Ըստ թերթի՝ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթևեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթևեկող ավտոմեքենա։ Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, քաղաքավարի, առանց տոնը բարձրացնելու, նկատողություն է արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար։ Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը։ Նրանք իջել են ավտոմեքենայից և կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին։ Վերջինս Էլ բարկացել Է, քանի որ հայհոյանքները լսել Է նաև մայրը, որն ավտոմեքենայում Է եղել։ Նա դուրս Է եկել և հարվածել Է հայհոյողին։ Ծեծկռտուք Է սկսվել։ Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթյա ձողով, սպանել են նրան մոր աչքի առաջ և դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։
«Մարմնի վրա ծանր վնասվածքներ կան։ Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ։ Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել Էին հարսանիքի և մի քանի մեքենայով վերադառնում Էին։ Նրանցից մեկը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Է։
Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնում են, որ այս դեպքով մեկ ձերբակալված կա, մի քանի որոնվողներ, եթե առաջիկայում չհայտնաբերվեն, ապա հետախուզում կհայտարարվի։ Նաև տեղեկացնում են, որ կասկածյալները կապ չունեն Արեշ թաղամասի հետ։ Քննչական կոմիտեում քրեական գործ Է հարուցված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։
Մեր տեղեկություններով՝ գործով անցնում են 4 հոգի, սակայն հնարավոր Է, որ միջադեպի մասնակիցներն ավելի են եղել։ Լեզվաբանի ամուսինը մահացել Է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետևանքով։ Նա ջերմոց ուներ Արտաշատում, զբաղվում Էր հողագործությամբ, բանջարեղեն էր աճեցնում։ Սիրված, հարգված անձնավորություն Էր թաղում»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 07.06.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը