ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուրջ սպառնալիք է Եվրոպայում միգրանտների թվի անընդհատ աճը, ինչպես նաև՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների դերակատարումը 05/25/2016 12:58 | ԼՐԱՀՈՍ
2016 թ. մայիսի 18-ից 20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 56 երկրների 168 բարձրաստիճան պատվիրակներ, 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:
Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով:
Ելույթներով հանդես եկան Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՆԳ փոխնախարար Ժիրի Նովացեքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային վարչության տնօրենը, Գլխավոր քարտուղարության և անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ սահմանային անվտանգության վերահսկողությանը, ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային և դրա հետևանքներին, կիբերհանցավորությանը, թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, որն անմիջականորեն կապված է վերջին ժամանակներում դեպի եվրոպական երկրներ միգրանտների թվի աննախադեպ աճով: Տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրեցին այս հանցավոր երևույթի դեմ պայքարի իրենց փորձառությունն ու կիրառվող մեխանիզմները:
Իր ելույթում Գլխավոր քարտուղար Յ.Շտոքը նշել է, որ Եվրոպայի սահմանների անվտանգությունը մեծապես կախված է ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունից: Մատնանշելով վերջին ժամանակներում Եվրոպայի տարածաշրջանի երկրներում ահաբեկչական հարձակումների թվի կտրուկ աճի առկայությունը՝ նա հավելել է, որ իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև այս տարածաշրջան մուտք գործող ապօրինի միգրանտների թվի անընդհատ աճը, ինչպես նաև շեշտեց այս ոլորտում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբավորումների դերակատարումը:
Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝
- Համաշխարհային անվտանգության փոփոխվող իրավիճակը, սպառնալիքները և դրա հետևանքները Եվրոպայում,
- 43-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը,
- ԻՆՏԵՐՊՈԼ – 2020 նախաձեռնության ներկայացում,
- Միգրացիան որպես սպառնալիք Եվրոպայի տարածաշրջանում,
- Սահմանային անվտանգություն ազգային մակարդակով,
- Ինտերպոլի հնարավորությունների կիրառում,
- Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ Ինտերպոլի կողմից մշակված օպերացիաների ներկայացում,
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքար,
- Միգրանտների ապօրինի տեղափոխման մեջ ներգրավված կազմակերպված հանցավոր ցանցեր,
- Օտարերկրյա վարձկանների և ահաբեկչական խմբավորումների դեմ համընդհանուր պայքարի միջոցները,
- Ինտերպոլի մարտավարությունը կիբերհանցավորության դեմ պայքարում,
- Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի գործունեության զեկույց,
- Առաջարկությունների ընդունում,
- Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ընտրություններ:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 4 առաջարկություններ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը, որը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- 04/28/2024 15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել