ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին 05/24/2016 14:49 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով տիկին Բուլմահնի այցը Հայաստան, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունները, որոնց թվում նաեւ՝ միջխորհրդարանական համագործակցությունը տարբեր ձեւաչափերում:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այս տարի կստորագրվի փաստաթուղթ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Էդուարդ Շարմազանովը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիկին Բուլմահնին է ներկայացրել ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ: Էդուարդ Շարմազանովը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասն, ի դեպ, տեղ է գտել ադրբեջանական մամուլում:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ տեղի ունեցած խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի եւ ԴԱԻՇ-ի ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ Էդելգարդ Բուլմահնը դրական են գնահատել օրեր առաջ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության եւ վստահության մեխանիզմների առկայությունը եւ հույս հայտնել, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հետեւողական կլինի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել տիկին Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով եւ դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:
Էդելգարդ Բուլմահնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել տարբեր հարթություններում հարաբերությունների խորացումն ու փոխայցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում շրջանառվող բանաձեւին՝ տիկին Բուլմահնը նշել է, որ բանաձեւում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով եւ ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Տիկին փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված:
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ