Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան

Գերեվարված ՀՀ քաղաքացու խոշտանգումների ու սպանության գործով Ադրբեջանը պարզաբանումներ է ներկայացրել ՄԻԵԴ 05/19/2016   11:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի խոշտանգումների ու սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի գործը  գտնվում է հաղորդակցության (կոմունիկացիայի) փուլում: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց սպանված ՀՀ քաղաքացու ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի, ներկայացուցիչ Արա Ղազարյանը, ինքը ստացել է Ադրբեջանի կառավարության նկատառումները, որոնց պատասխանելու համար իրեն ժամկետ է տրվել:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին  20-ամյա երիտասարդը ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից: 2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին՝ խոշտանգված։ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով՝  հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ կատարված սպանության համար, իսկ նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը։

Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է 2011թ.՝ սպանված ՀՀ քաղաքացու ծնողների անունից: Մանվել Սարիբեկյանի ծնողներն ու նրանց ներկայացուցիչը ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգումների արգելում, հոդվածների խախտումները:

Ավելի վաղ Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը որպես պատասխանող պետություն պատասխանատվություն է կրում հոդվածի նյութական իրավունքի և դատավարական իրավունքի բաղադրիչների ներքո: Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, պետությունը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար, քանի որ կրում է պոզիտիվ պարտականություն կալանավորների կյանքի ու առողջության պահպանման համար:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտվել են նաև Մանվել Սարիբեկյանի ծնողների իրավունքները, քանի որ որդու հետ տեղի ունեցած դեպքերը նրանց պատճառել են անասելի հոգեկան տառապանքներ:

Գանգատում նշվում է նաև, որ խախտվել է նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչը՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան և խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

Մ.Սարիբեկյանի դեպքում խախտվել են նաև  Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները՝ Արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի և Խտրականության արգելում՝ տվյալ դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցը բացակայել է և խտրականությունը դրսևորվել է ազգային ծագումից դրդված:

Սարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն

Գերեւարված հայ գյուղացուն ադրբեջանցիները ներկայացրել էին իբրեւ հետախույզ. 2010թ. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետև տեղադրվել է youtube.com կայքում, որտեղից էլ լայն հանրությունը ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Մանվելի ծնողները, տեղեկացել էին, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից և որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը փորձել էր Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր:

2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան էր եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից և սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Դին հայկական կողմին հանձնվեց երիտասարդի սպանությունից մոտ մեկ ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին,  քայքայված վիճակում: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում:

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետևանքով և որոնք առաջացել էին մահվանից մեկ և երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:

ՄԻԵԴ-ում է ադրբեջանցիների կողմից հայ գերյալների վերաբերյալ արդեն թվով 5-րդ գործը

Առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ գլխավոր դատախազը երկու անգամ դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին (մեկ անգամ ուղիղ է նամակն ուղարկել, երկրորդ անգամ՝ ԱՊՀ անդամ պետութունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջոցով)  խնդրել էր հայտնել,  թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվու՞մ է քննություն Սարիբեկյան Մանվելի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի քննությունը կասեցվել է, քանի որ Ադրբեջանն այդպես էլ չէր կատարել միջազգային պարտավորությունները եւ կոնվենցիայի շրջանակներում ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:02 16/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻԵԴ-ում է ադրբեջանցիների կողմից հայ գերյալների վերաբերյալ արդեն թվով 5-րդ գործը
21:43 08/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանն է որպես պետություն` պատասխանատու գերեվարված հայ գյուղացու մահվան համար
15:14 08/08/2014  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանում մահացել է գերեվարված Կարեն Պետրոսյանը. պատմությունը կրկնվում է (Լրացված)
13:55 22/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն
15:38 09/09/2012  |  ՎերլուծություններՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ
18:09 19/07/2012  |  Քաղաքացիական իրավունքԱրա Ղազարյան. «Վճռաբեկ դատարանի որոշումը չի դիմանա քննությանը»
15:08 03/07/2012  |  Արտակարգ պատահարներՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջան գերեվարված ու սպանված Մանվել Սարիբեկյանի ծնողների անունից ներկայացված գանգատի քննությունը
14:11 30/06/2012  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջան գերեվարված Մանվել Սարիբեկյանի սպանության գործով գանգատի քննությունը

Արխիվ

[]