ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցմահ դատապարտյալի ու նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվեցին 05/12/2016 14:40 | Քրեական խրոնիկոն
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր օրինական ուժի մեջ թողեց տույժի ենթարկելու քրեակատարողական հիմնարկի երկու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերադաս դատարանը այսպիսով մերժեց ցմահ դատապարտյալի ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքները:
Արթուր Մկրտչյանը 1997թ. դատավճռով դատապարտվել է մահապատժի՝ իր համածառայակիցների սպանության մեղադրանքով, 2003թ. մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:
Արդեն քսաներորդ տարին է, ինչ դատապարտյալը կրում է իր պատիժը և օրենքով կարող է ներկայացվել վաղաժամկետ ազատ արձակման, սակայն չի ներկայացվել, քանի որ մեկ տարվա ընթացքում երկու անգամ բջջային հեռախոս ունենալու համար տույժի ենթարկվելը, այսինքն՝ չարամիտ խախտում կատարելը, խանգարող հանգամանք է: Ըստ օրենքի, վաղաժամկետ ազատ արձակման համար դատապարտյալը վերջին հինգ տարում չարամիտ խախտում չպետք է կատարած լինի:
Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստում դատապարտյալի ներկայացուցիչն ընդգծեց, որ ներքին կանոնակարգի խախտում է համարվում արգելված իր, մասնավորապես, բջջային հեռախոս պահելն ու օգտագործելը, մինչդեռ տույժի ենթարկելու որոշումներից մեկում նշվում է բջջային հեռախոս հանձնելու և ոչ թե պահելու ու օգտագործելու մասին: Իսկ հեռախոս հանձնելն իրավախախտում չէ:
Ռ.Ռևազյանը նշեց, որ իր վստահորդը հիշյալ որոշումների դեմ ավելի վաղ բողոք չի ներկայացրել, քանի որ նա որպես կարգապահական տույժ ընկալում է միայն պատժախուց տեղափոխելը: Իր վստահորդը չի մտածել, որ կարգապահական տույժ՝ նկատողություն, նշանակելու որոշումները կարող են անդրադառնալ իր իրավունքների վրա: Եվ միայն ազատազրկման ենթարկվելուց քսան տարի անց, երբ քրեակատարողական հիմնարկը նրան չի ներկայացրել վաղաժամկետ ազատ արձակման, այդ ժամանակ է հասկացել, որ տույժերն ազդել են իր իրավունքների իրացման վրա:
Դատախազ Վահան Հարությունյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը օրինական ու հիմնավոր որոշում է կայացրել՝ մերժելով դատապարտյալի դիմումը: Օրինական են նաև քրեակատարողական հիմնարկի պետի որոշումները դատապարտյալին տույժերի ենթարկելու մասին՝ արգելված իր՝ հեռախոս պահելու ու օգտագործելու համար:
Ըստ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, առաջին ատյանի դատարանը մանրամասն քննել ու հստակ մեկնաբանություն տվել է դիմումի վերաբերյալ:
ՔԿՀ ներկայացուցիչը նշեց, որ օրենսդիրը պատասխանատվություն է նախատեսում արգելված իր պահելու ու օգտագործելու համար: Ըստ Ա.Պետրոսյանի, դատապարտյալն ոչ թե ինքնակամ, այլ իր կամքով է հանձնել հեռախոսը, քանի որ հստակ գիտեր, որ խուզարկությամբ արգելված իրն անպայման կհայտնաբերվեր, և այդ դեպքում նա կենթարկվեր ավելի խիստ կարգապահական տույժի:
Ըստ ՔԿՀ ներկայացուցչի, հնարավոր չէ, որ ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալին ասած լիներ՝ եթե հանձնես, կազատվես պատասխանատվությունից, ինչպես նշել է Արթուր Մկրտչյանն իր բացատրությունում:
Արմեն Պետրոսյանը նշեց, որ պատասխանատվությունից ազատելը միայն քրեակատարողական հիմնարկի պետի բացառիկ իրավասությունն է:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել