Թեմաներ
Երեքշաբթի 05 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2024   23:59 Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը․ Վահե Դավթյան 05/27/2024   23:47 ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրել են կավատության մեջ 05/27/2024   23:27 Սպանություն` Լոռու մարզու Օձուն գյուղում 05/27/2024   23:11 Իրավապաշտպանները ողջ գիշեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում իրականացնելու է հերթապահություն 05/27/2024   23:07 Մինչ Լոռիում ու Տավուշում տարերային աղետ է` Աննա Հակոբյանը խնջույքների է մասնակցում. համացանցում հայտնվել են կադրերը 05/27/2024   22:55 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/27/2024   22:43 Այս ամենը խիստ մտահոգիչ է և դատապարտելի. ՓՊ նախագահը՝ ոստիկանության անհանաչափ գործողությունների մասին 05/27/2024   22:18 Երգչուհի Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել 05/27/2024   21:56 Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հանդես է եկել հայտարարությամբ 05/27/2024   21:39 Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները շուտով կսկսվեն․ Կարասին 05/27/2024   21:27 Սարդարապատում պատրաստվում է «համապատասխան այրի» դիմավորմանը 05/27/2024   21:25 Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ 05/27/2024   21:15 Ադրբեջանը COP29-ին ընդառաջ կամ ինչպես «կերտել» ժողովրդավար-կանաչ երկրի կերպար 05/27/2024   21:07 Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործը կրկին կքննվի առաջին ատյանում․ վերաքննիչ բողոքները մասնակի բավարարվել են 05/27/2024   20:55 Սարդարապատում է նաեւ Տիրան Խաչատրյանը (տեսանյութ) 05/27/2024   20:38 Կրկնակի վրաերթի ենթարկված 23-ամյա աղջիկը մահացել է 05/27/2024   20:24 Բագրատ Սրբազանը հասել է Սարդարապատ. ուղիղ միացում 05/27/2024   20:19 Աժ-ի և Արարատ Միրզոյանի վրա հարձակվողներին հովանավորում է Աննա Հակոբյանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) 05/27/2024   20:12 Ինչպես են Սարդարապատում դիմավորել Բագրատ Սրբազանի ավտոշարասյանը (տեսանյութ) 05/27/2024   20:08 Փողոցում Սրբազան պայքարի մարտավարությունը ցանկացած պահի կարող է փոխվել ապակենտրոնությունից դեպի կենտրոնացվածություն․ իրանագետ 05/27/2024   20:01 Մի խումբ բերետավորներ հարձակվել են պատգամավորի վրա, իսկ ՆԳՆ-ն հայտարարում է մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցնելու մասին 05/27/2024   19:58 Ոստիկանական վայրագությունը բորբոքելու է հասարակության զայրույթն ու ջրհեղեղի նման քշելու, տանելու է այս իշխանությանը. Աննա Կոստանյան 05/27/2024   19:54 Թուրքիայում արդարացրել են ռուս կնոջ սպանության մեջ մեղադրվողին 05/27/2024   19:43 Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով 05/27/2024   19:35 Աշոտ, կեցցե՛ս… Քեզ պահեցիր տղամարդավարի, դաշնակցականին վայել․ Հակոբյան 05/27/2024   19:17 Բոլոր հնարավորությունները կան ապօրինի սահմանազատման գործընթացը կասեցնելու, եթե այդ հանձնողների կառավարումից ազատվենք. Սաղաթելյան (տեսանյութ) 05/27/2024   19:04 Ամենակարևոր հարցն այսօր այս մարդու հեռացումն է,մնացած հարցերն ածանցյալ են. Բագրատ Սրբազան 05/27/2024   18:50 Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար 05/27/2024   18:22 Կապանի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար 05/27/2024   18:13 Մի տատանում և իրենք ուղղակի վայրն են ընկնելու. Մետաքսե Հակոբյան 05/27/2024   18:05 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով 05/27/2024   17:50 Մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 05/27/2024   17:45 Սա խուժանություն է. ի՞նչ իրավունք ունի ոստիկանն իրեն պահել փողոցային խուլիգանի պես` ինչ էլ ուզում է քաղաքացին արած լինի. Թաթոյան 05/27/2024   17:37 Թումանյանից Երեւան գալու համար միայն մեկ ճանապարհ է մնացել. Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ կարող են տեղաշարժվել միայն փրկարարների օգնությամբ՝ նավակներով 05/27/2024   17:36 Քաղաքացիները հավաքվում են, որ սրբազանի առաջնորդությամբ ավտոերթով շարժվեն Սարդարապատ. ուղիղ 05/27/2024   17:29 Ինքը խաշլամա չի՞ ուտում․ վրդովված ոստիկանապետը՝ Սրբազանին 05/27/2024   17:23 Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը խեդղվել է ջրանցքում 05/27/2024   17:12 Աննա Դանիբեկյանի նկատմամբ ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել․ ԲԴԽ-ն կքննի սեփական աշխատակազմի կողմից պատրաստված տեսանյութի հիման վրա հարուցված գործը 05/27/2024   17:08 ՆԱՏՕ-ն ընկնում է ռազմական էքստազի մեջ. Պեսկով 05/27/2024   17:02 Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին․ Սեյրան Օհանյան 05/27/2024   16:57 Ռուսաստանը որոշել է թալիբներին հանել արգելված խմբավորումների ցուցակից և հրավիրել է ֆորումի 05/27/2024   16:53 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը 05/27/2024   16:49 ՀՅԴ-ին բռնի միջոցներով չեն կարող կանգնեցնել․ հայտարարություն 05/27/2024   16:45 Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում խնդիրներ չկան. Օվերչուկ 05/27/2024   16:44 Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր 05/27/2024   16:34 Բագրատ սրբազանի առաջնորդած երթին ավտոբուսով հետևում էին սևբերտավորները. վազքով գնացին կառավարության շենքի մոտ (տեսանյութ) 05/27/2024   16:31 Սա այլևս ոստիկանություն չէ, այլ՝ կազմակերպված հանցավոր խումբ. Իշխան Սաղաթելյան 05/27/2024   16:02 Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մայիսի 29/30-ին 05/27/2024   15:50 Հայտնի են աղետից զոհված քաղաքացիների անունները 05/27/2024   15:43 Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը
05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/27/2024   12:11 Քաղաքացիական հագուստով անձը ոլորում է քաղաքացու պարանոցը (տեսանյութ) 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/27/2024   14:53 Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ՝ սարք տեղադրողի նկատմամբ հոգեկան ներգործության համար 05/27/2024   08:07 Բագրատ Սրբազանն էլ է մեկնում խաղաղ անհնազանդություն կատարելու 05/27/2024   23:07 Մինչ Լոռիում ու Տավուշում տարերային աղետ է` Աննա Հակոբյանը խնջույքների է մասնակցում. համացանցում հայտնվել են կադրերը 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/27/2024   11:12 ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը և բժիշկ Գևորգ Թամամյանը ոստիկանության Էրեբունու բաժնում են. լուսանկար 05/27/2024   18:13 Մի տատանում և իրենք ուղղակի վայրն են ընկնելու. Մետաքսե Հակոբյան 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/27/2024   21:27 Սարդարապատում պատրաստվում է «համապատասխան այրի» դիմավորմանը 05/27/2024   08:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի մեքենայի մասնակցությամբ վաղ առավոտյան ՃՏՊ է գրանցվել , բերետավորները փորձում են մեքենան «բերման ենթարկել» 05/26/2024   22:59 Ազատ գյուղում մեր 15 զինվորները՝ մոխրացած, դուք Իջևանում խրախճանք էիք անում, Եռաբլուրում քաշքշում էիք զոհվածի ծնողին.Բագրատ Սրբազանը` իր նկատմամբ մեղադրանքներին 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   21:49 Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ.փաստաբան 05/27/2024   14:22 Երիտասարդին գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով»․ Գեղամ Մանուկյան

Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Մադրիդյան սկզբունքների, Կազանյան փաստաթղթի վերաբերյալ 04/25/2016   18:25  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը:

«Արﬔնպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-Կցանկանայինք խոսել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախուﬓերի մասին: Ո՞րն էր պատճառն՝ ըստ Ձեզ, և ունե՞ք արդյոք անհանգստություն այս հարցի վերաբերյալ:

- Նախ պետք է ասեմ, որ այս օրերին ճակատում հարաբերական անդորր է տիրում: Օրինակ` երեկ չէ առաջին օրն ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը 74 անգամ են խախտել, հայկական կողﬕց պատասխանել ենք 12-ով: Այս գիշեր խախտել են 54 անգամ, պատասխանել ենք 14-ով: Պատասխանների պակասը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի ինտենսիվությամբ և ինչ նշանառությամբ են ադրբեջանցիները աշխատում: Եթե այս թվերը հաﬔմատենք, 4-օրյա պատերազﬕց առաջ ընկած ժամանակահատվածում օրեր են եղել, որ ադրբեջանցիները խախտել են 250 անգամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ՝ այդ 4 օրվա ընթացքում, երկու կողﬕց՝ մոտավորապես 30 հազար անգամ: Ստույգ տեղեկություններ, անշուշտ, չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե իհարկե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ ﬔծ կորուստներ կկրեին, և այս ﬕ քանի ﬔտրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել: Տեղի պաշտպանության բանակն ուներ տվյալներ, որ այդ երեկո կրկին սպասվում է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի գործողություն, բայց որտե՞ղ, ո՞ր հատվածում, ստույգ հայտնի չէր: Դա 200 կմ -ից ավելի ﬕ հատված է, և դժվար է կողﬓորոշվել, որտե՞ղ կարող էին լինել այդ իրադարձությունները:

Եվ այսպես, հյուսիսում և հարավում գիշերը՝ ﬔր ժամանակով ժամը 3:00-ի սահմաններում, դիվերսիոն հետախուզական խմբերը սկսել են աշխատել: Բայց ինչպես հաջորդ օրը կամ ﬕ քանի ժամ հետո պարզվեց, դիվերսիոն հետախուզական խումբը թափանցել էր ﬔր թիկունք և մոտենում էր Թալիշ գյուղին, որտեղ հանդիպել էր ﬔր պարեկային խմբին և մարտի բռնվել: Զուգահեռաբար արդեն նաև առաջին գծում ադրբեջանցիները սկսել էին հարձակվել: Սա էր տեղի ունեցել: Մարտերի ընթացքում կոնկրետ ﬔր հյուսիսային ստորաբաժանումը չկարողացավ առաջին օրն ամբողջովին անցնել պաշտպանության: Պատկերացրեք՝ այդ փոքրիկ հատվածում ինչպիսի հրետակոծություն էր տեղի ունենում և ուղղված էր ոչ ﬕայն առաջապահ դիրքերին, այլ նաև թիկունքին՝ զորքերի մշտական տեղակայման վայրին, քաղաքացիական բնակչությանը, և անհրաժեշտություն կար պատսպարել այդ մարդկանց:

Արդեն ﬕ քանի ժամ անց, առավոտյան 6:30-ին այդպիսի հարձակուﬓեր սկսվեցին ճակատի ողջ երկայնքով՝ ﬔծաքանակ հրետանու, տանկերի, անօդաչու սարքերի ուղղաթիռների կիրառմամբ, բայց արդեն պաշտպանական բանակը հասցրել էր անցնել պաշտպանության և որևէ տեղ ադրբեջանցիները որևէ հաջողություն չունեցան:

Ակնհայտ էր իրենց նպատակը: Նպատակը ﬔծ հաշվով մաքսիմալ իրենց ծրագիրը զինված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծուﬓ էր: Այսինքն՝ դիվերսիոն հետախուզական խմբերի օգնությամբ և անﬕջական ճակատում գտնվող զինվորների օգնությամբ պաշտպանության ինչ-որ ﬕ հատվածում ճեղք առաջացնել, այնուհետև այդ ճեղքով ռեզերﬖեր մտցնելով ծավալվել և հասնել առավելագույն հատվածին, որին կարող էին հասնել, և ուլտիմատում ներկայացնել: Նվազագույն ծրագիրն, իհարկե, որևէ տեղ հասնել ﬔծ հաջողության, խորանալ ﬕ քանի տասնյակ կիլոﬔտր, երևի շրջափակել ﬔր ստորաբաժանուﬓերից ﬕ քանիսը, քաղաքացիական բնակչության, ﬔծ ﬖաս ﬔզ պատճառել: Այդ ժամանակ ﬔնք, ըստ իրենց մտածելակերպի, երևի կդիﬔինք տարբեր ատյանների, տարբեր մարդկանց, դաշնակիցների և կխնդրեինք ադրբեջանցիներին կանգնեցնել ռազմական գործողությունները: Բայց ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ադրբեջանցիների պլաններն ամբողջովին ձախողվեցին, և ﬔնք ունեցանք այն վիճակը որն այսօր ունենք:

Իհարկե, իմ ասածները փաստացի հիմք չունեն, բայց որոշ հանգամանքներ խոսում են այն մասին, ինչը ես ձեզ ասացի: Օրինակ՝ ոչնչացված ուղղաթիռից պաշտպանության բանակի մարտիկները հանել են օդաչուների քարտեզները, որտեղ շատ հստակ նշված են այն նշանակետերը, որոնք պիտի խոցեին այդ օդաչուները՝ այդ ուղղաթիռը, և դրանք գտնվում են ﬔր պաշտպանության բավականին խորքում: Երկրորդ օրը, երրորդ օրը ադրբեջանական որոշ լրատվաﬕջոցներ, որոնք ﬔնք գիտենք, թե որ կազմակերպության ազդեցության տակ են, տպագրում էին նյութեր, իբր Թալիշն իրենց մոտ է, իբր իրենց զինվորները Թալիշում են, իբր իրենց զինվորները Ֆիզուլիում են և այլն: Այդ մասին են խոսում պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները, որ իրենք արդեն գրավել են ﬕ քանի բնակավայրեր, որ իրենց զորքերը առաջ են շարժվում հաջողությամբ: Իմ կարծիքով՝ կտրվել էր կապը լրատվաﬕջոցները կառավարողի ու զորքերը կառավարողի ﬕջև: Իսկ նախնական պլանը երևի ծանոթ էր երկուսին էլ:

-Երբ գործողություններն ավարտվեցին, այնքան էլ հստակ չէր՝ արդյոք բոլոր տարածքները հետ վերցվեցին, թե որոշ փոքր տարածքներ ﬓացին ադրբեջանցիների ձեռքում:

-Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են ﬔր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին:

-Կարծում եմ պատշաճ կլինի նկարագրել այդ չորս օրերը որպես պատերազմ, դուք համաձայնել եք, որ դա պատերազմ էր, ոչ թե ﬔկի կողﬕ ագրեսիան մյուս կողﬕ նկատմամբ: Ինչպե՞ս հաջողվեց հրադադար ձեռք բերել: Ռուսաստանը շատ ակտիվ էր, արդյո՞ք դա Ռուսաստանի ﬕջամտությունն էր՝ երաշխավորելու, որ պատերազմը չշարունակվի:

-Իրոք այդ չորս օրը ես չեմ համարում հրադադարի ռեժիﬕ խախտում, այլ համարում եմ չորսօրյա պատերազմ, որովհետև հրադադարի խախտում կարելի է համարել այն դեպքը, երբ կրակոցներ են հնչում ﬔկ կամ ﬕ քանի հատ, երբ օգտագործվում են նախկինում կիրառված զենքերը և այլն: Բայց այս չորս օրվա ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ և ավերիչ զենքեր, ինչպիսիք են «Սﬔրչը», «ТОС»-ը, իսրայելական «ЛОР»-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ և հրետանու բոլոր տեսակները՝ ﬕնչև 152 մմ-անոց: Ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե գործողություններին մասնակցում էին ﬕ քանի հարյուր տանկեր:

Իսկ գործողությունները կանգնեցին հետևյալ կերպ. ﬔր Գլխավոր շտաբի պետին զանգահարեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը և ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք արդյո՞ք համաձայն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ նրանք պատրաստ են դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ ﬔր Գլխավոր շտաբի պետը ուղևորվեց Մոսկվա, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել: Ինչու եմ ասում չկրակել, այլ չեմ ասում հրադադար, որովհետև ﬔնք ասում էինք, որ ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, ﬕնչև հիմա պահպանվում է այդ պայմանավորվածությունները, թեև խախտուﬓերը շարունակվում են: Բայց զորքերը հետ քաշված չեն, հրետանին և տանկերը հետ քաշված չեն, և աﬔն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Միգուցե՝ ավելի ﬔծ մասշտաբներով:

-Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը շատ ակտիվ է եղել դիվանագիտական առումով: Սերգեյ Լավրովը Բաքվում է եղել, որտեղ ասել է, որ եկել է առաջարկներով: Նախօրեին էլ Երևանում եք Դուք հանդիպել պարոն Լավրովին: Նա բերե՞լ էր առաջարկներ՝ հակամարտությունը լուծելու համար, և եղել են այնպիսի առաջարկներ, որ նա ներկայացրել է Ձեզ և Դուք համարել եք, որ դրանք կարող են բերել բանակցությունների:

-Չէ, ես կարծում եմ՝ ճիշտ չի լինի այդպես գնահատելը, որովհետև Լավրովի այցելությունները նախապես պայմանավորված էին: Ես երկու աﬕս առաջ գիտեի, որ Լավրովը ապրիլի 21-ին պետք է գար Երևան: Բայց մյուս եզրակացությունը կարծում եմ ճիշտ է, որ Ռուսաստանը ակտիվ է այս ուղղությամբ, և Ռուսաստանը մշտապես ակտիվ է եղել բանակցային գործընթացում: Ես վստահ էի, որ Լավրովը որևէ փաստաթուղթ կամ որևէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել, որովհետև Լավրովը շատ փորձված դիվանագետ է, և նա շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազﬕց հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ: Եվ Լավրովը, և մյուս համանախագահ երկրների և արտգործնախարարները, և նախագահները հստակ գիտեն՝ ով է գործողություններ սկսել և ինչ նպատակով, և այդքանից հետո ﬔզ առաջարկել սկսել բանակցություններ, կոռեկտ չէր լինի: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, ﬕևնույնն է, բանակցություններ են լինելու, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և ես Լավրովին ներկայացրել եմ իրադարձություններից հետո խնդրի նկատմամբ ﬔր տեսլականը, ﬔր տեսանկյունը: Բանակցությունների այս փուլը ﬔնք սկսել ենք 9 տարի առաջ ՝ 2007 թվականին, և այդ ինը տարիներից առնվազն չորսը եղել են շատ ինտենսիվ տարիներ բանակցությունների համար:

Այդ ժամանակ ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ռուսաստանի նախագահը՝ այսօրվա վարչապետը՝ Դﬕտրի Մեդվեդևը, և բազմաթիվ անգամ շատերին թվում էր, թե ﬔնք մոտ ենք արդեն փաստաթուղթ ստորագրելուն, իսկ 2011 թվականին Կազանի հանդիպուﬕց առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին և ինձ, և Ալիևին, իսկ Ռուսաստանի նախագահի անﬕջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական և ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպուﬕց առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի ﬔծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. ևադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը ևս:

Ինչո՞ւ, որովհետև արդեն ﬕ քանի անգամ հենց Լավրովի, այլ ﬕջնորդների կարծիքով՝ փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն աﬔն անգամ հրաժարվում էր: Բայց ﬔր անձնական հանդիպուﬓերի ժամանակ Ալիևի հետ, ես արդեն տեսնում էի, որ ինքը հակված է խնդիրը այլ ճանապարհով լուծելու, և դա արդեն իմ համոզմունքն էր դարձել: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ դա արդեն այն ժամանակն էր, որ Ադրբեջանը սկսել էր հարստանալ կամաց-կամաց, և արդեն խոսում էր ﬔծ ռազմական բյուջեների մասին: Այսինքն՝ այս իրադարձությունները սպասելի էին, և սրա մասին ﬔնք բազմաթիվ անգաﬓեր, տարիներ շարունակ խոսում էին, ասում էինք, դիմում էին համանախագահներին, դիմում էինք ﬕջնորդ երկրների ղեկավարներին, որ տեսեք հասունանում է գործողությունները, ժամանակն է վստահության ﬕջոցառուﬓեր ձեռնարկել, ժամանակն է վերահսկողություն իրականացնել, ժամանակն է հասցեական հայտարարություն անել, թե ով է խախտում հրադադարի կանոնները:

-Կարո՞ղ եմ հարցնել՝ ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակուﬓեր եղան առ այն, որ Լավրովի առաջարկների ﬕ մասը ներառում էր հայկական ուժերի հետ քաշում ԼՂ հարակից ադրբեջանական տարածքներից և ռուսական խաղաղապահների ինչ-որ կերպ ներկայություն այդ հատվածում: Կա Հայաստանի համար նման ընդունելի ﬕ բան և երբևէ այն քննարկվել է:

- Այդպես չէ, բայց ես հասկանում եմ` դուք ինչ եք ասում: Եվ դա որոշակի հիմքեր ուներ, բայց անկեղծ պիտի ասեմ, որ կոռեկտ հնչի` այն լրագրողները, ովքեր աշխատում էին այդ հոդվածների վրա, նրանք շատ լավ չէին պատկերացնում իրավիճակը և քիչ տեղեկություններ ունեին: Դրա համար, ﬕ տեսակ, անհասկանալի շիլաշփոթ էր իրենց ասածը: Ես, որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողﬕց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության ﬕջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրելուց, ﬕնչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողﬔրի ﬕջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր: Երևի ինչ լսել են, չեն տեսել փաստաթուղթը, և իրենց մակարդակն էլ այդքան է հերիքել, որ այդպես ներկայացնեն:

-Մենք ողջունում ենք: Արդյոք այժմ` ներկա իրադրությունում, ռուս խաղաղապահների որևէ դերակատարություն տեսնո՞ւմ եք` ճնշուﬓերը նվազեցնելու, էսկալացիան ﬔղﬔլու տեսանկյունից: Նույնիսկ եթե անﬕջական բանակցություններ իրականացնելու հնարավորություն չկա…

- Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի ﬕջև: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողﬔրից ﬔկի հրավերով` առնվազն: Գիտեք, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի պատասխանեմ նաև Ձեր չտված հարցին, որովհետև այդպիսի հարցեր ﬕշտ օդում, այսպես ոնց որ` ներկա են լինում: Եվ իմ խորին համոզմունք է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում: Եվ ﬔզ էլ, ﬔր շահերից էլ չի բխում, որ ﬔր տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն` անկախ արդյունքներից:

Մենք փոքր երկիր ենք, և ﬔնք կարող ենք շատ անդառնալի կորուստներ ունենալ: Մենք պարտավոր ենք ռազմական գործողություններ վարել և կռվել ﬕայն այն դեպքում, երբ պարտադրված ենք, երբ այլ ելք չկա: Գիտե՞ք՝ ինչու եմ ասում, որ Ռուսաստանին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև երբ որ նաև այս չորս օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ Ռուսաստանը վարում է, գոնե ﬔդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով` հավասարակշռված քաղաքականություն ﬔր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ` չնայած նրան, որ ﬔնք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում` Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը: Մենք` ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Եվ և՛ Հայաստանում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից ﬔկում դժգոհությունը շատ-շատ ավելի ﬔծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ:

-Տեսնո՞ւմ եք որևէ հնարավորություն մոտ ապագայում այս հակամարտությունը լուծելու համար: Բանակցությունների որևէ հույս կա՞, թե՞ այն ﬕջազգային հանրության համար վերադառնալու է սառեցված, ցածր մակարդակի, անլուծելի հակամարտությունների շարքին:

-Եվ՛ Լավրովին, և՛ համանախագահներին, երբ որ ﬕ քանի օր առաջ այստեղ էին, ես հենց դա էի ասում: Ի վերջո, իհարկե, խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի ﬕջոցառուﬓեր անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության ﬕջոցառուﬓերը, հետաքննության ﬔխանիզﬓերը տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` ﬔնք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտուﬓեր չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները.  ﬔնք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել:

 
 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 25/04/2016  |  ԼՐԱՀՈՍ Սերժ Սարգսյան․ Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի
17:31 24/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյան. Վարկային համաձայնագրով Ռուսաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն ընթացքի ﬔջ են
16:09 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ մերժվեց «Կազանյան փաստաթուղթը». Տիգրան Աբրահամյան
15:55 23/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախը պետք է դառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային կողմ. Կիրո Մանոյան
10:38 22/04/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը
09:25 22/04/2016  |  ՄամուլՀայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լիազորում է մեր իշխանություններին ասել «Ո՛չ» «կազանյան», «մադրիդյան» կամ «լավրովյան» սկզբունբներին. «Առավոտ»
09:17 21/04/2016  |  ՄամուլԻնչու՞ է Ռուսաստանը ցանկանում կարգավորել մի հակամարտություն, որի չկարգավորված լինելը հանդիսանում էր ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն մասը. «168 Ժամ»
10:31 19/04/2016  |  ՄամուլՇփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությունը հարցնելու նպատակով. «Առավոտ»
09:27 19/04/2016  |  Մամուլ«Եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը». «Առավոտ»
16:19 16/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇավարշ Քոչարյան. Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

Արխիվ

[]