ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվեց. Վերաքննիչ դատարանն արդարացրեց ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող երիտասարդին 04/19/2016 15:51 | Արդարացման դատավճիռներ
Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, արդարացրեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկին:
Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը և բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Նարեկին՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Նարեկը դատապարտվել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես միջնորդել էր մեղադրող դատախազը՝ իր մեղադրական ճառում:
Վերաքննիչ բողոքով պաշտպանական կողմը պահանջել էր ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 06.08.2015թ. դատավճիռը և Նարեկին արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:
Նարեկի պաշտպանությունն իրականացրել են Արա Զոհրաբյանը և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը: Պաշտպանական կողմը գտնում էր, որ գործով ձեռք բերված ապացույցները չէին կարող հիմք հանդիսանալ՝ մեղադրական դատավճիռ կայացնելու համար և որ մեղադրանքի հիմքում դրվել է 2 ցուցմունք, տուժողի և վկա ոստիկանի ցուցմունքները, որոնք ըստ պաշտպանական կողմի՝ արժանահավատ չեն:
Ավելին, պաշտպանական կողմը զրկված է եղել տուժողին լսելու և նրան հարցեր տալու հնարավորությունից, քանի որ նախկին ոստիկանն այլևս համակարգում չի աշխատում և ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում նիստերին չի մասնակցել՝ հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է վկա- ոստիկանի ցուցմունքներին, ապա, ըստ պաշտպանական կողմի, դրանք արժանահավատ չեն կարող համարվել, քանի որ հակասություններ են ի հայտ եկել նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ Մասնավորապես՝ դատաքննության ընթացքում ոստիկանը հայտնել էր, որ Նարեկին բերման են ենթարկել թևերը ոլորած, ու ինքը տարել է նրան մինչև ոստիկանական ավտոմեքենա, իսկ նախաքննական ցուցմունքում նշել էր, որ անձամբ է նրան բերման ենթարկել:
Ինչ վերաբերում է տուժող ոստիկանի ստացած վնասվածքին, ապա պաշտպանական կողմը չի բացառել, որ ոստիկանը նստատեղի շրջանում այդ վնասվածքն ստացել է երկու մեքենաների մեջտեղում հայտնվելու պատճառով, քանի որ ոտքով հարվածելու դեպքում դժվար թե տաբատը ծակվեր ու նա մարմնական վնասվածք ստանար: Նշենք, որ ոստիկանի պատռված տաբատը գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել:
Մեղադրող դատախազն էլ գտնում էր, որ Նարեկի մեղադրանքը հիմնավորված է, իսկ ապացույցների թվում մատնանշել է նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ տուժող Կարեն Սաղաթելյանի մարմնական վնասվածքները՝ ձախ հետույքային շրջանի քերծվածքի ձևով հասցվել են սահմանափակ մակերեսով բութ կոշտ առարկաներով՝ չի բացառվում ձեռքերով և ոտքերով:
Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Նարեկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ ինքնաբուխ և խաղաղ հավաքի բոլոր չափանիշներին համապատասխանող ցույցը խոչընդոտվել, ապա կոպիտ կերպով ցրվել է ի սկզբանե լավ չկազմակերպված, ցուցարարների հետ աշխատանք տանելու անընդունակ և սեփական մասնագիտական թերի պատրաստվածությունից շփոթված ոստիկանական ուժերի կողմից:
Առաջին ատյանի դատարանում Նարեկը իր պաշտպանական ճառում հայտարարել էր, որ անկախ դատարանի կայացնելիք վճռից՝ ինքը շարունակելու է ապրել, պայքարել և աշխատել Հայաստանում կամ ի նպաստ ՀՀ-ի՝ իր կարողությունների, ունակությունների և հոգեկերտվածքի սահմաններում՝ չանտեսելով արդարության, անձնական և համընդհանուր բարեկեցության հարցերը հավելելով, որ «Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և հավատում եմ նրա գալիք հաջողություններին»:
Գործը քննվել է Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում եւ ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նարեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել