Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու. ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինա 04/19/2016   22:03  |  ԼՐԱՀՈՍ

Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ:

-Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ քննարկման ժամանակ Դուք հստակորեն աջակցություն հայտնեցիք Լեռնային Ղարաբաղին: Ինչի՞ արդյունքում է Ձեզ մոտ ձևավորվել նման հստակ դիրքորոշումը:

Իհարկե, դրանում դեր է խաղացել նաև անձնական փորձը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր դեռ Արցախի/Ղարաբաղ կոմիտեի ժամանակվանից ես եղել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակ Ղարաբաղում ղեկավար պաշտոնի էր պարոն Պոլյանիչկոն. նա ինձ մի անգամ անձամբ ձերբակալեց և աքսորեց Ղարաբաղից, սակայն մենք որպես լրագրողներ (Յարոմիր Շտետինան Չեխիայի ամենահայտնի պատերազմական թեմաներ լուսաբանող լրագրողներից է եղել- խմբ.) կարողանում էինք վերադառնալ: Դա է հիմնական պատճառը, քանի որ ես հասկացա հակամարտության հիմնական պատճառը: 

-Դուք Ձեր հայտարարության մեջ նշեցիք, որ Ադրբեջանին աջակցությունը կարող է դիտվել որպես 1920-ական թվականների բոլշևիկյան քաղաքականության նկատմամբ աջակցություն: Ինչո՞ւ եք հանգել այդ կարծիքին:

Ես հենց այդպես էլ շեշտել եմ, քանի որ վախենում եմ, որ Եվրոպայում ընդլայնվում է այն թեզը, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս հակամարտության մեջ հավասարապես մեղավոր են: Բոլորը մոռանում են, որ ամեն ինչ սկսվել է բոլշևիկյան ժամանակներում, երբ առաջացել է Խորհրդային Միությունը և Մոսկվան «բաժանիր և տիրիր» սկզբունքով վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին: Դա Մոսկվայի հին կայսերական մեթոդն էր: Եթե ես չաջակցեի Հայաստանին  ու Ղարաբաղին, դա կնշանակեր, որ ընդունում եմ այդ մեթոդները: 

-Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ քննարկումներ կան հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել այդ մեխանիզմի արդյունավետությունն ապահովելու համար:

Այս մեխանիզմի շուրջ քննարկումների մասին ես տեղեկացել եմ այն ժամանակ, երբ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կազմակերպվել էր Հռոմի, Մինսկի խորհրդաժողովների ժամանակ: ԵԱՀԿ-ն բավարար ջանքեր չգործադրեց դրա իրականացման համար: Ղարաբաղցիները սպասեցին ու սպասեցին, իսկ հետո որոշեցին, որ պետք է հարցը վերցնեն իրենց ձեռքն ու կանգնեն ի պաշտպանություն իրենց հայրենիքի: 

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց, որ հիմա է ժամանակը սկսելու ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ:

Իհարկե, բազմաթիվ պատճառներ կան՝ քաղաքական, տնտեսական, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ալիևը որոշեց գնալ մի քայլի, որը հաճախ Ռուսաստանում անվանում են «փոքր հաղթական պատերազմ» (маленькая победоносная война): Դիկտատորները գնում են նման քայլերի: Եթե դիկտատորն իր երկրի ներսում դժվարություններ է ունենում, հարկ է մի պատերազմ սանձազերծել և հաղթել: Ալիևը հաջողություն չունեցավ այդ գաղափարի իրականացման հարցում: Միգուցե նրա մտքում այդ «բլիցկրիգով» հաղթանակի հասնելու գաղափարն էր, սակայն դա իրականություն չդարձավ: 

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքն այս իրադարձություններին: Արդյո՞ք այդ արձագանքն ադեկվատ էր:

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և ԵՄ-ն, թույլ արձագանքնեցին: Արդեն նույնիսկ թույլ են արձագանքում ուկրաինական իրադարձություններին, քանի որ ամեն ինչ ծածկվել է սիրիական իրադարձություններով, իսկ Ղարաբաղը շատ հեռվում է և ուղղակիորեն չի ազդում Եվրոպայի և փախստականների խնդրի վրա: Հավատացնում եմ, եթե այս տարածաշրջանից Եվրոպա գային հարյուր հազարավոր փախստականներ, բոլորը կհետաքրքրվեին Ղարաբաղով շատ ավելի շատ: 

-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ԵՄ-ն ունի իրական լծակներ այս խնդրի վրա ազդեցություն գործելու համար:

Եվրոպական խորհրդարանում շատ ուշադիր լսեցի Ֆեդերիկա Մոգերինիին: Նա մի շատ կարևոր նախադասություն շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ պատերազմով լուծել: Չգիտեմ, թե նա ինչ իմաստով էր դա ասում, սակայն դա ճշմարտություն է: Պատերազմով լուծել չի լինի նաև այն պատճառով, քանի որ Լեռնային Ղարաբաղը հաղթել է այդ պատերազմը ու Ղարաբաղը վերածել է մի ամրոցի, որը պահպանում է արդեն շուրջ 20 տարի: Կարծում եմ, որ ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու: Մի քանի տարի առաջ ես այցելել եմ Աղդամ, տեսել այնտեղ կառուցված ամրությունները՝ դա ուղղակի Մաժինոյի գիծն է, որը ռազմական ուժով վերցնելը շատ դժվար է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ հավասար պատասխանատվության քաղաքականությունը շարունակվի, ապա դեռևս 1990-ականներին ձևավորված իրավիճակը կշարունակվի: Ղարաբաղը պետք է ինքն իրեն պաշտպանի:

-Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է գալիս այս հավասարակշռության քաղաքականությունը: Ինչո՞ւ հաճախ միջազգային հանրությունը չի տեսնում այս իրականությունը:

Կարծում եմ դրանում իր դերը խաղացել է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը: Այդ իրավիճակից ելնելով էլ Հայաստանը Մոսկվայում ստորագրեց Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը: Ինձ համար դա հասկանալի է: Եվրոպայում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր չեն հասկանում այս իրողությունը: Ինձ դա մի փոքր հիշեցնում է Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի քաղաքականությունը, որտեղ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական իրավիճակի նկատմամբ: Եթե այս պարագայում եվրոպական քաղաքական գործիչներ կան, ովքեր վախենում են Մոսկվայից, ապա կան որոշներն էլ որոնք վախենում են Բաքվից:

-Այս պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները խեղում զոհվածների մարմինները, կտրվում քաղաքացիական անձանց ականջները և զինվորականների գլուխը: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վարման Ադրբեջանի նման գործելաոճը:

Պատերազմը «մանկապարտեզում նախաճաշ չէ»: Պատերազմը կոշտ և դաժան հարց է: Ատելության պարույրը նման պայմաններում հաճախ սկսում է պտտվել, սակայն պետք չէ մոռանալ, թե ով է սկսում պտտել այդ պարույրը:

-Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ է նաև Թուրքիան, որն ակնհայտորն աջակցում է Ադրբեջանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Այս իրավիճակը լավ հնարավորություն է հասկանալու համար թուրքական քաղաքականությունը: Թուրքիան այս կերպ լիովին բացում է իր խաղաքարտերը: Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր նաև 1990-ականներին: Տեղեկություններ կան, որ այսօր ևս Ադրբեջանը կիրառում է ոչ միայն ռուսական ու իսրայելական, այլև թուրքական զենք: Սկզբունքորեն մեզ համար հասկանալի է, որ Թուրքիան այս պատերազմում ակհայտորեն հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]