Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ կացնով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրած երկրի հետ. եվրոպատգամավոր 04/13/2016   11:53  |  ԼՐԱՀՈՍ

 
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հատուկ քննարկում է տեղի ունեցել Արցախում իրադրության վերջին սրման հետ կապված:
 
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: 
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն հստակ ցույց է տալիս, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, նշել է նա: «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա, մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի, սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի այն, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աջակցում է համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը: «Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ ի վերջո կարգավորումը կողմերի ձեռքբերումն է: Նրանք պետք է պատրաստ լինեն իմաստալից փոխզիջումների գնալ հանուն խաղաղության»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը: Նա շեշտել է նաև, որ հրադադարը պահպանելուն և բանակցություններում ներգրավելուն զուգահեռ պետք է ստեղծել առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր: 
 
«Քայլերն ու հայտարարությունները, որոնք կարող են առավել բարդացնել արդեն բարդ միջավայրը, պետք է դադարեն: ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջոցներին, որոնք կարող են օգնել այս իրավիճակում, ինչպես, օրինակ, սպանված զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին: Այսպիսի մեխանիզմ անցած շաբաթ գործի  է դրվել ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից: Մենք նաև նոր ջանքերի կարիք ունենք, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացը, այդ թվում՝ առաջադեմ անվտանգության միջոցառումներ, ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, որին ԵՄ-ն աջակցում է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ ի լրում Համանախագահների ջանքերի, մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: 
 
«Բռնությունների նմանատիպ պոռթկումից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, գիտեմ, կարող է անտեղի թվալ, բայց դա այդպես չէ, իրականում դա միակ տրամաբանական քայլն է: Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այդ հակամարտության վտանգը, եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ասել է Մոգերինին:
 
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է նաև, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է վտանգ հանդիսանալ ԵՄ հարևանությունում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև արգելք է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար: «Սա ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչքան վտանգավոր է ձգձգված հակամարտությունը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ հավելելով, որ հակամարտության վերջին և աննախադեպ լարումից օրեր առաջ «մենք զգուշացրել էինք, որ ստատուս քվոն անկայուն է»: Լարված իրավիճակից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարող է շատ փոքր քայլ լինել, նշել է Մոգերինին՝ նա շատ կարևոր է համարել Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար՝ այն գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: «Այն զարգացման հսկայական հնարավորություն ունի, սակայն այն հետ է մղվում անկայունության, պատերազմի պատճառով: Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այս հակամարտությունը խարխլում է երկու երկրների, նրանց հարևանների զարգացումն ու մերձեցումը ԵՄ-ի հետ»: 
 
Ապրիլի սկզբի բռնությունները 1994թ.-ից ի վեր հասել են աննախադեպ մակարդակի: «Բոլորս տեսել ենք տեղեկություններ՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ թվաքանակի մասին, այդ թվում՝ քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ լուրջ վտանգ կա, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,-  ասել է Մոգերինին: ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ եվրոպատգամավորներն ևս կարող են իրենց ներդրումն ունենալ խորհրդարանական կապերի միջոցով:  
  
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն իր ելույթում նշել է, որ  Ադրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Նա հավելել է, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում էր, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը  պետք է անհետանան, հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենն, ինչ Մինսկի խումբն առաջարկել է, իսկ ՄԽ-ն կարող է առաջարկել միայն փոխզիջում, որ Ադրբեջանը չի ուզում: Ըստ Էնգելի, արդեն հասկանալի է, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին  դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, թեև դա երբևէ չպետք է տեղի ունենար: Այս պարագայում միակ հնարավոր քայլը, գտնում է Էնգելը, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, այն ժամանակին հռչակվել է գործող սովետական սահմանադրությանը լիովին համապատասխան, բայց երբևէ չի ընդունվել, հիմա՛ է ժամանակը դա անելու:  
 
 Չեխիան ներկայացնող պատգամավոր Յարոմիր Շտետինան քննարկմանը հայտարարել է, որ այս հարցում չաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին իրենց պայքարում, կնշանակի պաշտպանել սովետական դաժան ազգային քաղաքականությունը: «Բոլշևիկյան Սովետական Միությունն էր, որ արհեստականորեն 1920թ. փոխանցեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին՝ հետևելով «բաժանիր՝ որ տիրես» սկզբունքին»,- նշել է եվրոպատգամավորը՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկությունը՝ Հայաստանն  արդեն դրան համաձայնել է, ժամանակն է, որ Ադրբեջանը գնա այդ քայլին: 
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին հարձակումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է ողջ ռազմական ներուժը շփման գծում՝ փորձելով տարածքներ վերցնել մեծ կորուստների գնով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկմանը հայտարարել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Չարլզ Թեննոքը: «Ուրախ եմ, որ հրադադար հաստատվեց և կոչ եմ անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ՝ Միսկի գործընթացի շրջանակներում»,- նշել է եվրոպատգամավորը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում չպետք է մոռանալ անկում ապրող նավթի գների և այն ազդեցության մասին, որ այն ունենում է Ալիևի ներքին ռազմավարության վրա, այն է՝ ստեղծել արտաքին աշխարհում շեղող խաղաղություն: «Երբ 1994թ. պատերազմն ավարտվեց, մենք բոլորս թեթևությամբ շունչ քաշեցինք, սակայն իրավիճակը չկայունացավ: Դրանից հետո թշնամական գործողությունները հիմնականում շարունակվում էին հատկապես շփման գծում դիպուկահարների գործողությունների տեսքով»,- հիշեցրել է եվրոպատգամավորը: 
 
 ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը նվիրված հատուկ քննարկմանն իրենց մտահոգությունները հայտնել են Եվրախորհրդարանի շուրջ 15 պատգամավորներ:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:08 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆեդերիկա Մոգերինի
11:00 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍԼայնածավալ հակամարտությունը որևէ ﬔկի շահերից չի բխում և ոչ ﬕ տեղ չտանող ճանապարհ է. Մոգերինիի զեկույցը ԼՂ հարցով
10:44 13/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին, նշանակում է աջակցել բոլշևիկյան «բաժանիր, որ տիրես» սկզբունքին. չեխ եվրապատգամավոր
10:39 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան
09:11 13/04/2016  |  ՄամուլԵԽԽՎ-ի ապրիլի 21-ի նիստին քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը. «Ժողովուրդ»
23:43 12/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ստեղծված իրադրության հարցը Եվրոպական խորհրդարանում (Ուղիղ՝ հայերեն թարգմանությամբ)
20:55 12/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին
17:35 12/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]