Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   10:47 ԱԺԲ-ն պատրաստականություն է հայտնել օժանդակելու պայքարին. Արա Պապյան 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/15/2024   10:34 Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է շարժումից. Վիգեն Սարգսյան 05/15/2024   10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր 05/15/2024   10:16 Տիգրան Ավինյանը մեկնել է Փարիզ 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   08:47 Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը 05/15/2024   08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» 05/15/2024   08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» 05/15/2024   08:22 Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին 05/15/2024   08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» 05/15/2024   08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ». 05/15/2024   08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» 05/15/2024   08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» 05/15/2024   08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» 05/15/2024   08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 05/15/2024   07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» 05/15/2024   07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» 05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին 03/31/2016   17:50  |  ԼՐԱՀՈՍ

 
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. « ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախնական, այսինքն՝ քննարկումների համար ներկայացվող տարբերակը, և հանձնարարվեց ֆինանսների նախարարությանը, որ շահագրգիռ քննարկումներ կազմակերպվեն գերատեսչությունների, ինչպես նաև ծավալվի հանրային քննարկումների բավականին լայն աշխատանք: Այդ կապակցությամբ օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը անցել է բավականին լայն քննարկումներ ինչպես շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ, այնպես էլ հարկային խորհրդում: Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետի մոտ: Այդ քննարկումներից հետո Հարկային օրենսգրքի նախագիծը, ի սկզբանե ամրագրված սկզբունքների ներքո, լրամշակվել է և դրա արդյունքում ինչպես քաղաքականության, այնպես էլ վարչարարության ուղղությունները ճշգրտվել են: Փաստաթուղթը բավականին լայնածավալ է, սակայն ես կցանկանայի շատ հակիրճ մի քանի սկզբունքների ներքո ներկայացնել այն միջոցառումները, որոնք կոչված են արտացոլելու, թե ինչպես են այդ սկզբունքները իրացվելու: 
 
Առաջին սկզբունքն այն է, որ կարևորվում է մեծապես, որ Հարկային օրենսգիրքը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Այս սկզբունքի ներքո առաջարկում ենք մի շարք արմատական միջոցառումներ, մասնավորապես ԱԱՀ-ի մասով օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ԱԱՀ-ի գումարները, որոնք որ վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր մեր տնտեսությունում կատարել են ներդրումներ և ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վեց ամսվա կտրվածքով իրենց մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարները:
 
Այսինքն՝ վեց ամսվա կտրվածքով հետ կվերադարձվի նշված տնտեսավարող սուբյեկտների ԱԱՀ-ի գումարները, որպեսզի նրանք կարողանան այդ գումարները օգտագործել: Մեկ այլ միջոցառում. նախատեսվում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ-ի գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումները, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմին ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմնին մինչև հաջորդ ամսվա 20-ը, այսինքն՝ ժամանակային առումով տնտեսավարող սուբյեկտները այստեղ ևս հնարավորություններ կունենան: Կարևորվում է նաև վերամշակման գործընթացի զարգացումը մեր երկրում և այդ առումով, այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և արտահանում կիրականացնեն ՀՀ-ից որոշակի ժամանակահատվածում նրանց համար ոչ թե ԱԱՀ կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի և ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան գումարներն օգտագործելու:
 
Ի դեպ նշեմ, որ վերջին միջոցառումը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառանձնացվի օրենսգրքի նախագծից, քանի որ միջոցառումը նախատեսվում է իրականացնել ավելի վաղ, քան օրենսգրքի ընդունման ժամկետներն են: Առհասարակ ԱԱՀ-ի մասով մենք նախատեսում ենք հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ մենք սահմանափակել ենք տվյալ պահին թելադրվող անհրաժեշտությունից ելնելով և կարծում ենք, որ գործարար հանրությունը շատ լավ գիտակցում է, որ նման ազատականացումները նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Այս սկզբունքի ներքո մեր առաջարկությունները չեն սահմանափակվում միայն ԱԱՀ-ով:
 
Նման մոտեցում ունենք նաև շահութահարկի գծով, մասնավորապես, նախատեսում ենք ծախսերի ճանաչման սկզբունքի առումով ազատականացում, որպեսզի արտերկրում ապրանքների գովազդի, մարկետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի գծով նվազեցումները կատարվեն առանց որևէ կաշկանդվածության և սահմանափակման: Իհարկե, նախատեսում ենք նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու առումով այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք: 
 
Երկրորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջինժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Այս սկզբունքի ներքո հիմնական առանցքային ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը, քանի որ եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը դիտարկվում է ակցիզային հարկը: Այդ առումով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Ծխախոտի և օղու մասով մենք դրույքաչափերը համապատասխանեցնում ենք, ներդաշնակեցնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ ունենք նման պարտավորվածություն: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի նշել, որ անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին և ունենում ենք ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափեր: 
 
Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակներում, բնականաբար, սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային համակարգերի կիրառությունը: Կցանկանայինք նշել, որ Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգերի տարածվածությամբ, ինչն էականորեն աղավաղում է համակարգը և ցուցաբերում անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումներն այն նպատակադրմամբ, որ երկարաժամկետ հատվածում, իսկ մենք օրենսգիրքը դիտարկում ենք որպես երկարաժամկետ հատվածի փաստաթուղթ, բիզնեսի 90 տոկոսը չի կարող պարզապես գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո, և այդ առումով քաղաքականության որոշակի վերանայումներ են կատարվել այն նպատակադրմամբ, որ իրապես փոքր բիզնեսը շարունակի օգտվել այն ընթացակարգերից և այն, հարաբերականորեն այսպես կոչված, արտոնություններից, որը ներկայումս կիրառվում է: 
 
Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Այս առումով մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մի կողմից, իսկ մյուս կողմից, նաև համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման, այսպես կոչված, համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ:
 
Հարկային կարգապահության բարձրացման տեսանկյունից օրենսդրությունում ներառվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկումից խուսափելու երևույթները կանխելու առումով, տրանսֆերային գնագոյացման կանոններ են նախատեսված, անուղղակի եղանակներով պարտավորությունների հաշվարկման առավել առաջադեմ մեթոդներ են նախատեսված օրենսդրությունում: Սպասարկման առումով արմատական էր միասնական գանձապետական հաշվի գաղափարի ներդրումը. այդ փաթեթը, ինչպես հայտնի է, օրենսգրքից առանձնացվեց և առանձին փաթեթով արդեն իսկ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, որպեսզի ժամանակային առումով հնարավոր լինի դա ծրագրավորել, և համակարգը կիրառվի 2018թ. հունվարի 1-ից, ինչը կտրուկ նվազեցնելու է շփումները հարկ վճարողների և հարկային ծառայողների միջև: 
 
Իհարկե, մեծապես կարևոր է նաև, որպեսզի այս փոփոխությունները, որոնք լայնածավալ են, և բավական մեծ թվով կարգավորումների մասին է խոսքը, լինեն նաև ժամանակային առումով սահուն, և այդ իսկ պատճառով միջոցառումների իրականացման տեսանկյունից նախատեսված են նաև համապատասխան ժամանակահատվածներ, մասնավորապես, 2018, մինչև 2020, 2021 թթ. համար միջոցառումներ են նախատեսված: Բոլոր կարգավորումները տրվել են այն նպատակադրմամբ, որ նոր Հարկային օրենսգիրքը պետք է բիզնեսի համար ապահովի կայունություն և կանխատեսելիություն, որովհետև սա եղել է հիմնական սկզբունքային հարցերից մեկը: Իհարկե, սրանով մենք դիրքորոշում չենք արտահայտում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մենք բացառում ենք որևէ փոփոխությունների կատարումն օրենսգրքում, բայց համոզված ենք, որ հիմնաքարային մոտեցումները և հարկային համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու:
 
Այսքանը, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել և մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի գործընկերների հետ մենք կարողանանք ձևակերպումները վերջնականացնել»,-նշել է Վ. Միրումյանը: 
 
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ լայնածավալ աշխատանք է իրականացվել. օրենսգրքի նախագիծն անցել է քննարկումների երկար փուլ և քննարկվել է բազմաթիվ հարթակներում: Ըստ գործադիրի ղեկավարի՝ անհրաժեշտ է մեկ շաբաթում ամփոփել, բոլոր տեսակետներն ի մի բերել և օրինագիծը ներկայացնել Ազգային ժողով:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]