Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Բնակարանում խուզարկությունը կատարելու նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե մալուխ, այլ՝ թմրամիջոց հայտնաբերելը. ՔԿ-ն ամփոփում է 03/08/2016   12:05  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում արդարացման դատավճիռներն ու որոշումները՝ քրեադատավարական նորմի սխալ կիրառման հետ կապված: 
 
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կայքէջի, մասնավորապես, գործերից մեկով Արագածոտնի մարզի դատարանն 2015թ. մարտի 16-ի դատավճռով  ճանաչել և հռչակել է  Սուրեն Ղարիբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը,   ,   առաջադրված մեղադրանքում:
 
Արագածոտնի մարզի դատախազի կողմից սույն դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանի 2015թ. հուլիսի  20-ի որոշմամբ բողոքը մերժել է,  և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
 
Դատարանը գտել է, որ  գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ հիմնված են օրենքի խախտմամբ կատարված «բնակարանի խուզարկություն» քննչական գործողության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցի վրա:
 
Դատարանն արձանագրել է, որ նախաքննության փուլում գտնվող գործով օրենսդիրը ոչ միայն սահմանել է այն պաշտոնատար անձանց շրջանակը (վարույթն իրականացնող քննիչը և հսկող դատախազը), ովքեր լիազորված են քննիչի վարույթում գտնվող քրեական գործով տալու համապատասխան հանձնարարություններ, այլև՝ այն անձանց շրջանակը (հետաքննության մարմին, քննիչ), ում կարող են այդ հանձնարարություններն ուղղված լինել: Թալինի քննչական բաժնի ավագ հետաքննիչ Ս. Թորոսյանը, սույն գործով ամբաստանյալ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկություն կատարելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտ չի եղել, քանի որ քրեական գործի նյութերում բացակայել է քննիչի  կամ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարությունը՝ Ս. Ղարիբյանի բնակարանում և դրան օժանդակ շինություններում խուզարկության կատարումը ոստիկանության Թալինի բաժնի հետաքննիչ Ս. Թորոսյանին կամ այլ աշխատակիցներին վերալիազորելու վերաբերյալ: Այլ կերպ, Թալինի բաժնի աշխատակիցների կողմից Ս. Ղարիբյանի բնակարանը խուզարկվել է առանց համապատասխան դատավարական-իրավական հիմքի, որը նման դեպքերում կատարված քննչական գործողության օրինականության և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության որոշման հիմնական չափանիշն է:
 
Դատարանն արձանագրել է նաև, որ թեև Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարվել է դատարանի որոշմամբ, այդուհանդերձ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված պահանջները և Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշները:  Մասնավորապես, Ս. Ղարիբյանը որևէ հանցագործության կատարման մեջ չի կասկածվել կամ մեղադրվել, երբ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել: Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու միակ փաստական հիմքը եղել է ոստիկանության Թալինի բաժնի պետի գրությունն այն մասին, որ իրենք հավաստի օպերատիվ տվյալներ ունեն, որ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով գողությունը,  հնարավոր է,  կատարել է Ս. Ղարիբյանը և գողոնը պահում է իր բնակարանում: 
 
Դատարանն արձանագրել է, որ այդ փաստական տվյալը, որը քննիչը ներկայացրել է դատարան և դատարանի կողմից դրվել է որոշման հիմքում, խիստ վիճելի է, անարժանահավատ, քանի որ խուզարկության ընթացքում և դրանից հետո ոստիկանության աշխատակիցների գործողություններից դատարանի մոտ առկա է չփարատված կասկած առ այն, որ Ս. Ղարիբյանի բնակարանում խուզարկությունը կատարելու նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը: 
 
Դատարանը գտել է, որ «թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հատուկ միջոցառումներ իրականացնելու մասին» տվյալները դատարանին չներկայացնելը՝ խուզարկության մասին որոշում կայացնելիս դատարանին զրկել է կոնկրետ դեպքում գնահատելու խուզարկության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական հասարակությունում:
 
Դատարանի գնահատմամբ, եթե ոստիկանության աշխատակիցները նպատակ ունենային խուզարկությամբ Ս. Ղարիբյանի բնակարանից հայտնաբերելու դատարանի որոշման մեջ նշված համապատասխան բարձր լարման հոսանքի թվով 3 փոխանցման մեկուսիչները, ապա դրանք չէին որոնի Ս. Ղարիբյանի բնակարանում առկա թախտի տակ կամ դրա հետնամասում, քանի որ դրանք իրենց բնութագրերով, չափերով չէին կարող գտնվել բնակարանի հյուրասենյակի թախտի հետնամասում կամ թախտի տակ: Այս փաստական տվյալից դատարանը եզրակացրել է, որ խուզարկության իրական նպատակը սկզբից էլ եղել է թմրամիջոց հայտնաբերելը:
 
Դատարանն արձանագրել է, որ մի հանցագործության դեպքի կապակցությամբ իրականացվող քննության շրջանակներում այլ անձի կողմից  այլ հանցագործության դեպք կամ հանգամանքներ հաստատելու մասին ապացուցողական տվյալներ ձեռք բերելիս, դրանք կարող են օգտագործվել որպես ապացույց, եթե համապատասխան իրավասություն ունեցող սուբյեկտները գործել են բարեխիղճ:
 
Քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս նախաքննական մարմինների կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի էական  խախտումներ են արձանագրվել ևս 2 գործերով: 
 
Այսպես, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  քրեական գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն) հագուստների, այդ թվում` շապիկի, վերնաշապիկի և տաբատի զննություն կատարելու, ինչպես նաև Սիլվա Անտոնյանի բնակարանում ու ավտոմեքենայում խուզարկություն կատարելու մասին քննիչի կողմից կազմված արձանագրությունները  ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց: Այդ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ հագուստի զննում կատարելու մասին արձանագրության մեջ քննիչը որևէ նշում չի կատարել, թե խոսքն ի՞նչ հագուստների մասին է` որտեղի՞ց կամ ի՞նչ պայմաններում են ձեռք բերվել դրանք և ինչպիսի՞ արտաքին վիճակ կամ փաթեթավորում են ունեցել նախքան զննվելը: 
 
Որևէ կերպ չի ամրագրել նաև, թե զննված հագուստները քննչական գործողության ավարտից հետո փաթեթավորվել կամ կնքվել են կամ որևէ այլ միջոց ձեռնարկվել է դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հետքերը փոխելը բացառելու համար: 
 
Այդ արձանագրությանը նախորդել է (ըստ գործին կցված հաջորդականության) իրեղեն ապացույց ճանաչելու մասին քննիչի 2014 թվականի հունիսի 13-ով թվագրված որոշումը, համաձայն որի՝ իրեղեն ապացույց ճանաչված հագուստները կցվել են քրեական գործին:
 
Նույն գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում բնակարանի խոհանոցի պահարանի դարակում հայտնաբերվել են հինգ, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկի գործիքների պայուսակում` մեկ խոհանոցային դանակներ, որոնք վերցնելու, փաթեթավորելու և դրանք կամ դրանց առանձնահատկություններն ու պարունակող հավանական հետքերը փոխելու հետագա հնարավորությունը բացառելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, այդ մասին արձանագրության մեջ ոչինչ չի նշվել, դանակներն  իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշում նույնպես` գործով չի կայացվել: Դրա հետ մեկտեղ, խուզարկության արձանագրությանը կցվել է լուսանկարչական հավելված` խոհանոցի, խոհանոցային պարագաների, ավտոմեքենայի սրահի, գործիքների պարունակությամբ պայուսակի ու այլ լուսանկարներով, սակայն կիրառված տեխնիկական միջոցների և, ընդհանրապես, լուսանկարահանման հանգամանքի վերաբերյալ արձանագրության մեջ ոչինչ չի նշվել:
 
Նույն գործով նշանակված դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված Համլետ Խանոյանի տաբատի, վերնաշապիկի, մայկայի և բամբակյա խծուծների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն: Փորձաքննությանը ներկայացրած հագուստների վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ, որոնք իրենց բնույթով ծակած-կտրած են և կարող էին առաջանալ կամ երկկողմանի սուր սայր, կամ միակողմանի սուր սայր և բութ կողմից` մինչև 2մմ հաստություն ունեցող ծակող-կտրող գործիքի, ինչպիսիք հանդիսանում են նաև փորձաքննությանը ներկայացված թվով վեց հատ դանակները, ներգործության արդյունքում: Հագուստների հետին մակերեսներին առկա վնասվածքներն իրենց տեղակայություններով, դիրքերով համապատասխանում են միմյանց և առաջացել են միաժամանակ ազդող գործիքի մեկ ներգործության արդյունքում:
 
Դատարանը հանգել է հետևության, որ հագուստները` որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը, խուզարկության արձանագրությունը, ինչպես նաև դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 22-ի  եզրակացությունը, սույն քրեական գործով անթույլատրելի են՝ որպես մեղադրանքի հիմքում դրվող ապացույց, դրանցից առաջին երկուսը դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված լինելու, իսկ վերջինը` դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված տվյալների վրա հիմնված լինելու հիմքով, ինչն ինքնին կասկածի տակ է դնում դրա արդյունքում uտացված փաuտական տվյալների հավաuտիությունը:
 
Մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում  դատարանը եզրահանգել է, որ հագուստների, խտասկավառակի զննում կատարելու մասին արձանագրությունները և դատահետքաբանական, դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննության  եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու պայմաններում նույնիսկ ձեռք բերված ապացույցները լիովին բավարար են թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստով Լ. Առուստամյանի մեղավորությունը հաստատելու համար, ուստի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 31-ի դատավճիռը բեկանել է, ամբաստանյալ Լազար Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (դիմողի բողոքի բացակայություն) հիմքով Լազար Առուստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել ու քրեական գործի վարույթը կարճել:
 
Մեկ այլ գործով  վերաքննիչ դատարանը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. դեկտեմբերի 2-ի  դատավճիռը և Արման Աթոյանին ճանաչել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը,  մեղսագրվող արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված  են ճանաչվել փաստական հանգամանքներն առ այն, որ ամբաստանյալ Արման Աթոյանը 2014 թվականի հուլիսի 17-ին ապօրինի կերպով կրել է արհեստագործական եղանակով կռփազենքերի նմանողությամբ պատրաստված հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող մետաղյա առարկա, որը նույն օրը` ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 18-րդ հասցեում գտնվող «Մոսկվա»  կինոթատրոնի մոտակայքում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից: Վերաքննիչ դատարանը, սակայն, քննության առնելով այդ հանգամանքներն ու դրանց հիմքում դրված ապացույցները, գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված ապացույցներով կամ գոնե դրանց որոշակի համակցությամբ հնարավոր չէ միանշանակորեն հիմնավորված համարելու ամբաստանյալ Արման Աթոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը, մասնավորապես`դրա օբյեկտիվ կողմը:
 
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «անձնական խուզարկություն կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ Արման Աթոյանի մոտից արգելված ոչինչ չի հայտնաբերվել և չի վերցվել, քրեական գործում չի եղել նաև զենքի առգրավման արձանագրություն, հետևաբար սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Ա. Աթոյանի մոտ հայտնաբերված և անհայտ պայմաններում փորձաքննության ուղարկված առարկան ինչպե՞ս է հայտնվել քրեական գործում, քանի որ առկա չէ առգրավման արձանագրություն, այն չի հայտնաբերվել կատարված անձնական խուզարկությամբ, իսկ ըստ ոստիկանների ցուցմունքների` նրանք Ա. Աթոյանից որևէ առարկա չեն վերցրել։ Դրանից հետևում է, որ փորձաքննության է ուղարկվել մի առարկա, որը հետագայում փորձագետի կողմից ճանաչվել է որպես սառը զենք, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ապացույցների հավաքման, ստուգման, իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, որն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ քրեական գործում հայտնվել է իրեղեն ապացույց հանդիսացող զենք, որը սույն գործով հանդիսանում է հանցագործության առարկա, որի ապօրինի կրումը մեղսագրվել է ամբաստանյալ Ա. Աթոյանին, և որի շարժի ընթացքը քրեական գործում հստակ չի երևում:
 
Ապացույցների հավաքման, ստուգման և իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված խախտումները իրենց հերթին ուղեկցվել են կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքի էական խախտումներով, որն արտահայտվել է, մասնավորապես, նրանում, որ կասկածյալը միայն 02.08.2014թ. է  ծանոթացվել և՛ «սառը զենքի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին»  քննիչի 17.07.2014թ. որոշմանը,  և՛ փորձագետի 25.07.2014թ.  եզրակացությանը, ինչը զրկել է պաշտպանության կողմին այդ փուլում ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 247-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրացման հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը դա հիշյալ  քրեական գործի պայմաններում դիտել է որպես քրեադատավարական օրենքի էական խախտում:
Վերաքննիչ դատարանը եկել է համոզման, որ 25.07.2014 դատաքրեագիտական փորձաքննության     եզրակացությունը    չի կարող գնահատվել որպես արժանահավատ և թույլատրելի ապացույց: Նույն կերպ և նույն հիմնավորումներով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ անթույլատրելի պետք է ճանաչել նաև նախաքննական մարմնի 08.08.2014թ. «Իրեղեն ապացույց ճանաչելու և քրեական գործին կցելու մասին» որոշումը:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:37 23/11/2015  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեն ու բջջային հեռախոսակապի օպերատորները համաձայնություն են ձեռք բերել վերծանումներն օպերատիվ քննիչին ուղարկելու համար
12:07 13/08/2015  |  ԼՐԱՀՈՍ58 756 300 դրամ` քննչական կոմիտեին
16:19 04/08/2015  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
09:48 09/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕրինականության ապահովումն անշեղ պահանջ է՝ ուղղված բոլոր ծառայողներին. Աղվան Հովսեփյան
11:35 09/04/2015  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեն ընդգրկվեց պետական և ծառայողական գաղտնիքն ապահովող կառույցների ցանկում
13:16 30/03/2015  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեի կայք-էջը գործում է
16:03 25/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական կոմիտեն շուրջ 2300 մարդու նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը՝ արդարացման հիմքով
14:27 06/02/2015  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում՝ Քննչական կոմիտեում
13:02 03/02/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՆոր մրցույթ՝ քննիչի թեկնածությունների ցուցակը համալրելու համար
14:04 25/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկ շենք և մեկ բնակարան` Քննչական կոմիտեին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]