Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   13:13 Ռուս խաղաղապահներն արեցին այն կարևորը, որը չպետք է մոռանալ՝ նրանք խաղաղություն և կայունություն բերեցին ԼՂ. Գալուզին 05/15/2024   13:08 Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար 05/15/2024   13:03 Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս Հակոբյան 05/15/2024   13:00 Շարժումը այս փուլում քաղաքական ուժերին փոխանցելը վտանգավոր է. քաղաքագետ 05/15/2024   12:58 Ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, հյուրերին, որ Փաշինյանը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի. հայտարարություն 05/15/2024   12:54 Մոսկվան ողջունում է Ալմաթիում Երևանի ու Բաքվի բանակցությունները. Գալուզին 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   12:29 Իշխան Գևորգյանը և մյուսները ձերբակալվել են ապօրինի զենք պահելու կասկածանքով, թեև անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել․ որոշումն ապօրինի է․փաստաբան 05/15/2024   12:27 Գավառում կասեցվել է գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը 05/15/2024   12:20 Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատել են՝ քայլերթի ժամանակ արքեպիսկոպոսին մոտենալու, ողջագուրվելու համար․ Թամամյան 05/15/2024   12:20 Երկրաշարժ Իզմիրում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   12:16 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին 05/15/2024   12:07 Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/15/2024   12:02 ԱՄՆ-ն կարող է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ ու պատժամիջոցներ սահմանել աղմկահարույց օրենքի պատճառով 05/15/2024   11:47 Դասադուլին միացող ուսումնական հաստատություններն ավելանում են (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   11:41 Թուրքիան հետաքննություն է սկսել հնարավոր դավադրության հարցով 05/15/2024   11:39 Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ 05/15/2024   11:33 Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն 05/15/2024   11:19 Փակ են լինելու փողոցներ. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 05/15/2024   11:18 Անհնազանդության ակցիաներ՝ ԵՊՀ-ի մոտ, Խանջյան փողոցում (տեսանյութ) 05/15/2024   11:04 Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով (տեսանյութ) 05/15/2024   11:02 Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել. կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան 05/15/2024   10:47 ԱԺԲ-ն պատրաստականություն է հայտնել օժանդակելու պայքարին. Արա Պապյան 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/15/2024   10:34 Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է շարժումից. Վիգեն Սարգսյան 05/15/2024   10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր 05/15/2024   10:16 Տիգրան Ավինյանը մեկնել է Փարիզ 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   08:47 Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը 05/15/2024   08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» 05/15/2024   08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» 05/15/2024   08:22 Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին 05/15/2024   08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» 05/15/2024   08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ». 05/15/2024   08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» 05/15/2024   08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» 05/15/2024   08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» 05/15/2024   08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 05/15/2024   07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» 05/15/2024   07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» 05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել

Արդյո՞ք անչափահաս կնոջ և նրա երեխայի շահերը պետք է վտանգվեն՝ հանուն նման իրավիճակների կանխման. դատարանը դիմել է ՍԴ 01/25/2016   12:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին: 
 
Խոսքը տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ  տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մասին է՝ միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար: 
 
Դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրեսգրքի 141-րդ հոդվածն ընդունման պահից (2003 թվականի ապրիլի 18) մինչ օրս երկու անգամ ենթարկվել է փոփոխության:
Մասնավորապես, 01.06.06 թվականի  օրենքով 141-րդ հոդվածի սանկցիան է փոփոխության ենթարկվել և նրանում սահմանված ուղղիչ աշխատանքներ պատժատեսակը փոխարինվել է տուգանք պատժատեսակով, իսկ արդեն 12.11.13 թվականի  օրենքով՝ այդ հոդվածը ենթարկվել է հիմնարար փոփոխության: 
 
Սկզբնական խմբագրությամբ  հոդվածը կառուցված էր մեկ մասից և սահմանված էր որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ արդեն 12.11.13 թվականին օրենքով քննարկվող հոդվածում կատարված փոփոխություններով այն վերածվեց երեք մասից բաղկացած հոդվածի, որում  հոդվածի առաջին մասը շարունակեց մնալ որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, արդեն լրացված 2-րդ մասը սահմանվեց որպես ծանր, իսկ 3-րդ մասը՝ առանձանապես ծանր հանցագործության տեսքով: 
 
Օրենսդիրը Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նախատեսեց ինչպես քննարկվող հանցակազմին, այնպես էլ Օրենսգրքի որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմի մինչ այդ անհայտ որակյալ նոր հատկանիշ, այն է՝  «2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
3) միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար …»:
 
Դատարանը գտել  է, որ Օրենսգրքի 141-րդ հոդվածի      2-րդ մասի 3-րդ կետում սահմանված հիշյալ հատկանիշը քրեականացնելիս կամ առանձնացնելիս որպես ինքնուրույն հատկանիշ   հաշվի չեն առնվել արարքների քրեականացման (ապաքրեականացման) հիմնարար սկզբունքները և չափանիշները, որի արդյունքում, դատարանի գնահատմամբ, Օրենսգրքի 141-րդ հոդվածի   2-րդ մասում սահմանվել է այնպիսի հատկանիշ, որն առերևույթ հակասության մեջ է գտնվում ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 16-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ, 35-րդ, 36-րդ,    37-րդ, 71-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ, 86-րդ հոդվածներում ամրագրված և այլ մի շարք դրույթների հետ: 
Դրանք, մասնավորապես, սահմանում  են՝
 
1) ՀՀ-ն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, որում գործում է իրավունքի գերակայությունը,
 
2) ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք,
 
3) ՀՀ-ում հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ, 
 
4) ՀՀ-ում հանցանքի համար պատժի հիմքը մեղքն է, յուրաքանչյուր հանցանք կատարած անձի նկատմամբ  օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին,
 
5) ՀՀ-ում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը,
 
6) ՀՀ-ում ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են, 
 
7) ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առջև, խտրականությունն արգելվում է անկախ որևէ հատկանիշից,  
 
8) ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, 
 
9) ՀՀ-ում ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ծնողական իրավունքների սահմանափակումը կարող է կատարվել երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով, 
 
10) ՀՀ-ում երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին,  
 
11) ՀՀ-ում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները, 
 
12) ՀՀ-ում սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են` ծնելիության և բազմազավակության խթանումը, երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
 
Դատարանի գնահատմամբ,  «պարբերաբար» հատկանիշի առանձնացումը և որպես ինքնուրույն հատկանիշ դիտարկելը հակասում է մեղքի բովանդակությանը, այն ինքնուրույն նշանակություն չի կարող ունենալ՝ մեղքի տեսանկյունից: 
 
«Հարց է ծագում, թե ինչպես պետք է սահմանազատել «պարբերաբար »հատկանիշը՝ ինչպես շարունակվող հանցագործությունից, այնպես էլ հանցանքների համակցությունից»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
 
Դատարանը գտնում է, որ  օրենսդիրը «պարբերաբար» հատկանիշը ներկայացնելով որպես «ծանրացնող հանցակազմի» ինքնուրույն տեսակ, խախտել է մեղքի սկզբունքը, հաշվի չի առել մեղքը ձևերի տարանջատելու հիմքերը, պայմանները, դիտավորյալ մեղքի ձևի բովանդակությունը և դրանով իսկ ստեղծել է քրեաիրավական նորմերի կոլիզիա (բախում):
 
Ուշագրավն այն է, որ հոդվածի 1-ին մասով որակելու դեպքում անձի արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, իսկ երկրորդ մասով որակելու դեպքում՝ ծանր: 
 
Բացի այդ, օրենսդիրը նման կանոնակարգում տալով անհավասար և խտրական վերաբերմունք է դրսևորել տարբեր հանցակազմերի, ինչպես նաև այդ արարքը կատարած անձանց և տուժողների միջև: Փաստորեն, ստացվում է, որ օրինակ, եթե անձը միասնական դիտավորությամբ պարբերաբար կատարում է Օրենսգրքի 138-րդ հոդվածի (բռանաբարություն) 1-ին մասով, կամ 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով կամ 118-րդ հոդվածով (ծեծը) նախատեսված արարք, ապա այն որակվում է որպես շարունակվող մեկ արարք, իսկ եթե կատարում է ոչ միասնական դիտավորությամբ, առանձին-առանձին, ապա հանցանքների համակցության կանոնով, մինչդեռ Օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքի դեպքում անձի արարքը որակվում է որպես պարբերաբար կատարված  (ըստ օրենսդրի տրամաբանության, որի հետ դատարանը համակարծիք չէ): 
 
Դատարանի գնահատմամբ, հակասահմանադրական վիճակը կարող է շտկվել պարբերաբար հատկանիշը 141-րդ հոդվածի 2-րդ մասից բացառելու դեպքում, որի պարագայում անձի կատարած երկու կամ ավելի նույնական արարքները որակվում են կամ հանցանքների համակցության կամ շարունակվող հանցագործության որակման կանոնով՝   ելնելով դիտավորության ուղղվածությունից: 
 
 Անդրադառնալով կոնկրետ քրեական գործի հանգամանքներին, դատարանը նշում է, որ  քրեական գործը հարուցելու և քննելու պահին դեռևս տուժողի 16 տարին լրացած չի եղել, իսկ գործով հաստատված է, որ ամբաստանյալի հետ նրանք համատեղ ամուսնական կյանք են վարել, սպասել են երեխայի (որը 2015 թվականի հունիսի 11-ին ծնվել է), ինչը բնականաբար ենթադրում է, որ քրեական գործի նախաքննության փուլում նույնպես հավանական է, որ շարունակվել է քննարկվող հանցանքի կատարումը: Սա եզակի դեպք չէ, այլ օրինաչափություն է, քանի որ 2015 թվականին դատարաններում քննված և ավարտված գործերի ուսումնասիրությունից երևում է, որ մեծամասամբ դեպքերում տուժողների 16 տարեկանը լրացած չի եղել քրեական գործ հարուցելու, նախաքննություն իրականացվելու, նույնիսկ դատավճիռ կայացնելու պահին:
 
Ստացվում է, որ դեպքը բացահայտելուց կա՛մ պետք է փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվող անձանց բաժանել իրարից մինչև տուժողի 16 տարեկան դառնալը, կա՛մ պետք է սպասել և քրեական պատասխանատվության հարցը բարձրացնել տուժողի 16 տարին լրանալուց հետո, հակառակ դեպքում՝ քրեական գործի քննության փուլում արարքը շարունակվելու դեպքում արարքի որակումը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում: Այս իրավիճակն առաջանում է պարբերաբար հատկանիշի պայմաններում, դրա բացակայության դեպքում նման խնդիր չի առաջանում:
 
Կոնկրետ քննվող  քրեական գործի հանգամանքները և դատական պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում (առանձին բացառություններով) քննարկվող արարքը կատարվում է փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելու արդյունքում, երբ տուժողը և հանցավորը ավանդական կարգով ամուսնանում են և համատեղ փաստական ամուսնական կյանք են վարում, ընդ որում՝ քննարկվող հանցագործության վերաբերյալ դեպքերը հիմնականում բացահայտվում են տուժողի հղիության հետ կապված հիվանդանոց դիմելու հետևանքով: 
 
Այսպիսով, Դատարանի գնահատմամբ՝ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը մեղքի սկզբունքի խախտումից զատ, ստեղծել է իրավական անորոշություն: Այս հանգամանքի հաշվառմամբ էլ ավելի է կարևորվում իրավական որոշակիությունը միևնույն դիտավորությամբ և նպատակով ընդգրկված նույն արարքը մի քանի անգամ կատարելու դեպքում ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցի իրավաչափ լուծումը՝ օրենսդրական առումով:
 
Նկատի ունենալով, որ քննարկվող արարքը կատարվում է հիմնականում փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելու հետևանքով (2015 թ.-ին դատարաններում քննված և ավարտված 24 քրեական գործերից 23-ով եղել է այդպես), ուստի տուժողի և ամբաստանյալի համատեղ ապրելու փաստը (նաև սեռական կյանքով), ինքնին, բավարար է եղել նախաքննական մարմնի համար արարքը պարբերաբար հատկանիշով որակելու համար` առանց առանձնացնելու, թե քանի անգամ և երբ կատարված նման ակտերը պետք է դիտարկել որպես պարբերաբար կատարված:
 
Դատարանը կասկածի տակ չի դնում անչափահասների նկատմամաբ սեռական ոտնձգության դեմ պատժողական խիստ քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անչափահաս տուժողների շահերի պաշտպանության և նրանց սեռական բնույթի արարքների կատարման հետևանքով վնաս պատճառելու հավանականության հանգամանքը: Այդուհանդերձ, դատական վիճակագրությունը ցույց է տալիս, որ խստացումը որևէ կերպ չի հանգեցրել քննարկվող կատեգորիայի գործերի քանակի նվազման, ավելին՝ դատական պրակտիկայում հանգեցրել է մի վիճակի, որը կասկածի տակ է դնում արարքի և պատժի համաչափությունը, միաժամանակ վտանգելով քրեական օրենքի հեղինակությունը:
 
Դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար 4-10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսելու անհամաչափությունը բխում է նաև այն հանգամանքից, որ Օրենսդիրը նույն տեսակի և չափի պատիժ է նախատեսել նաև անչափահասի բռնաբարության (Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ), անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար (Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): 
 
Այստեղ հարց է ծագում, թե որքանով է իրավաչափ համասեռ, սակայն հանրային վտանգավորության ակնհայտ բարձր բնույթ և աստիճան ունեցող արարքների հետ հավասարության հիմքով նվազ վտանգավոր բնույթ ու աստիճան ունեցող արարքի համար օրենսդրորեն սահմանել նույն տեսակի և չափի պատիժ, այդ դեպքում արդյոք չի խարխլվում հանրային վտանգավորության բնույթ և աստիճան հասկացությունների էությունը: 
 
Քանի որ անչափահասի բռնաբարությունը կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները կատարվում են հանրորեն վտանգավոր եղանակով՝ բռնություն կիրառելով, տուժողի կամքին հակառակ և այլն, իսկ Օրենգրքի 141-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարվում է տուժողի համաձայնությամբ, առանց որևէ բռնության կամ հանրորեն վտանգավոր այլ եղանակով, ուստի օրենսդիրը դրանք սահմանել է առանձին հանցակազմերի տեսքով, սակայն այդ տարբերությունները հաշվի չի առել, երբ դրանց համար սահմանել է պատժի տեսակ և չափ: Արդյունքում՝ստացվում է, որ նույն 14, 15 տարեկանի բռնաբարությունը կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունը և անչափահասի հետ, նրա համաձայնությամբ ընտանիք կազմելու նպատակով սեռական հարաբերությունը, որը կատարվել է մեկից ավել անգամ, օրենսդիրը դիտարկում է նույն ծանրության աստիճանի հանցանք: Դատարանի համար նման մոտեցումն առնվազն անիրավաչափ և անտրամաբանական է:
 
Դատարանը հարց է տալիս՝ արդյո՞ք անչափահաս տուժողի և նրա երեխայի շահերը պետք է վտանգվեն հանուն ընդհանուր կանխման: Դատարանի գնահատմամբ՝ ընդհանուր կանխումը և երեխայի իրավունքներն ու օրինական շահերը տարբեր հարթություններում են և չի կարող պատժի այդ նպատակի իրականացման համար վտանգել մյուս արժեքները: 
 
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միջազգային պրակտիկայում այս հարցը լուծվում է առանց պատիժ նշանակելու, օրինակ, ՌԴ-ում անձը ազատվում է պատժից, եթե արարքը կատարել է առաջին անգամ և ամուսնացել են տուժողի հետ: Այդ կերպ է լուծված պատժի հարցը նաև Թուրքիայի և Իսրայելի քրեական օրենսգրքերում: 
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]