Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Նշվեց Հատուկ քննչական ծառայության կազմավորման 8-րդ տարեդարձը 11/27/2015   16:02  |  ԼՐԱՀՈՍ

 
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 8-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
 
Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը սրտանց շնորհավորելով Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին Ծառայության 8-րդ տարեդարձի առիթով՝ մաղթեց հաջողություններ առաջադրված բարդ և պատասխանատու խնդիրների իրականացման գործում:
 
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն իր խոսքում նշեց. «Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը դարձել է հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի գործում մեր երկրի առաջատար կառույցներից մեկը:
 
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Ծառայության ձեռքբերումներից մեկը մեր քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է, որի գրավականն, անշուշտ, երիտասարդ ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված քննիչներով Ծառայության համալրումն է:
 
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին երկուսուկես տարում թե՛ Հայաստանի Հանրապետության Նախագահի և թե՛ Ծառայության ղեկավարության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը դառնա մեր երկրի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ ու անկաշառ քննչական կառույցը: Եվ պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ սա այսօր, այլևս կայացած իրողություն է: Այսօր մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն պետական կառույց է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը»:
 
Առանձնացնելով Ծառայության ձեռքբերումները, Վահրամ Շահինյանն ընդգծեց, որ
 
առանցքային ձեռքբերումներից է համարում Ծառայությունում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետևողական իրականացումը:
 
«Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում:
 
Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է Ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը, թե՛ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց և թե՛ երկրի մյուս քաղաքացիների մոտ:
 
Հանգամանքների բերումով Ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը,- իր ելույթում նշեց Հատուկ քննչական ծառայության պետն ու շարունակեց,- Ծառայության ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք ստորաբաժանումների՝ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության կայացման փաստը»:
 
Հատուկ քննչական ծառայության 8-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Վահրամ Շահինյանն ընդգծեց. «Գաղտնիք չէ, թե ինչքան աշխատատար, ծանր, բարդ ու պատասխանատու է քննիչի աշխատանքը, սակայն, ցավոք, միշտ չէ, որ այն ըստ արժանավույն է գնահատվում հասարակության առանձին անդամների կամ այլ կառույցների կողմից:
 
Այս առումով արժի, որ մենք այսօր առանձնահատուկ ընդգծենք այն լավագույններին, որոնք իրենց ամենօրյա համեստ, քրտնաջան, անբասիր աշխատանքով ու պատվով են կատարում իրենց պարտականությունները, լուծում իրենց առջև դրված խնդիրները: Հայտնի ճշմարտություն է, որ քննիչի աշխատանքը մանրադիտակի տակ է. նրա կատարած աշխատանքը շտապում են գնահատել բոլորը՝ սկսած դատավարության մասնակիցներից ու նրանց հարազատներից մինչև պետական ու ոչ պետական համապատասխան կառույցներ, ու քննիչն իրավունք չունի փոքր ինչ թերանալու, բացթողումներ կատարելու:
 
Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում քննչական ողջ համակարգի աշխատակիցներին և քննիչը իր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով պետք է պատրաստ լինի համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է անկաշառ, մարդկային բարձր որակներով ու մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված քննիչի դերը»:
 
Վահրամ Շահինյանը կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցութունը՝ նշեց. «Հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն իրականացնող մարմին է և մեր շատ ձեռքբերումներ չէին լինի, եթե մեր կողքին չլինեին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մեր գործընկեր դատախազները: Օգտվելով այս հիշարժան օրվա առիթից կուզենայի շնորհակալություն հայտնել նրանց համատեղ արդյունավետ աշխատանք կատարելու համար: Կարծում եմ, որ այսուհետ ևս իրավապահ հիշյալ կառույցների ու նորաստեղծ Քննչական կոմիտեի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է»:
 
Ելույթով հանդես եկած ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ծառայության գործունեության արդյունավետության մասին է վկայում 2013 թվականից մինչ օրս գրանցված ծանրաբեռնվածության աննախադեպ աճի վերաբերյալ վիճակագրությունը:
 
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2015 թվականին ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների համեմատությամբ մի քանի անգամ ավելացել է: Ծառայության վարույթում քննված քրեական գործերի քանակը 2012թ. կազմել է 204,  2013թ.՝ 239, 2014թ.՝ 546 գործ, այսինքն՝ ավելին, քան նախորդ երկու տարիներին քննված գործերի քանակը միասին վերցված, 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ծառայությունում քննված գործերի քանակը արդեն իսկ գերազանցել է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ի դրությամբ ծառայության քննիչների վարույթում քննված գործերի քանակը հասել է շուրջ 700-ի,- նշեց Վլադիմիր Հովհաննիսյանն ու շարունակեց,-Ծառայության քննիչների ծանրաբեռնվածության մասին առավել ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել, որ քննված գործերի  հետ մեկտեղ ընթացիկ տարվա ընթացքում ծառայության քննիչների վարույթում նախապատրաստվել է 372 նյութ, քննարկվել և ընթացք է տրվել 1533 դիմումի:Ներկայացված վիճակագրական տվյալներից, հատկապես դիմումների քանակի զգալի աճից ելնելով` կարելի է եզրակացնել, որ բարձրացել է հանրության վստահությունը հատուկ քննչական ծառայության ու նրա գործունեության նկատմամբ:
 
Իսկ նկատի ունենալով, որ միայն ընթացիկ տարում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նախաքննություն կատարող այլ մարմինների վարույթից վերցրել և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է հանձնել 77 քրեական գործ, կարող ենք արձանագրել, որ ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ օրինակելի, ուղենիշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում»։
 
Ըստ Վլադիմիր Հովհաննիսյանի՝ Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ ապահովվել են ծառայության իրական անկախությունը, ծառայության ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչական աշխատանքներում ապահովվել է նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը։ «Հավատացած եմ, որ ծառայության ծառայողների անմնացորդ նվիրման, մասնագիտական փորձի և գիտելիքների շնորհիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այսուհետ ևս պատվով կկատարի միջազգային չափորոշիչներին համապատասխանող քննչական մարմնի իր առաքելությունը, որի գործունեությունն էապես կնպաստի իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
 
Ելույթ ունեցավ նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը: Վերջինս ներկայացնելով Ծառայությունում կատարված բարեփոխումներն ու ձեռքբերումները՝ նշեց. «Այսօր ունենք իրավապահ մյուս կառույցների շարքում իր անփոխարինելի դերն ամրապնդած, մարտունակ, իրավական պետության կառուցման ճանապարհին պայքարի իր տեղամասն անխոցելի պահող, իր առջև դրված խնդիրները զուսպ, նպատակասլաց, հետևողական, օբյեկտիվ և անաչառ կատարող անկախ կառույց»:    
 
Ասենք, որ ելույթներով հանդես եկան նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ Աշոտ Հոկոբյանը, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Ավետիսյանը, Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը, Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Ալիկ Ստեփանյանը եւ Ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժնի պետ Հմայակ Զաքոյանը:
 
Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության Ծառայության կազմավորման 8-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք ծառայողներ:
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]