Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

ՏՎԽ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռի կապակցությամբ 11/11/2015   12:10  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը կայացրեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը, որում արտահայտեց կարևոր դիրքորոշումներ ազատ խոսքի մի շարք սկզբունքների մասին։ Հաշվի առնելով վճռի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ դատարանի արտահայտած դիրքորոշումների կարևորությունը, Խորհուրդը անhրաժեշտ համարեց արտահայտել դիրքորոշում վճռում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ։    
 
ՎՃՌԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 
Թուրքիայի քաղաքական գործիչ  և Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005թ.-ի Շվեյցարիայի Լոզան քաղաքում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալիս 1915թ.-ի հայերի ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ», որը հորինել են Անգլիայի, Ֆրանսիայի և ցարական Ռուսաստանի իմպերիալիստներն առաջին համաշխարհային տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիան մասնատելու նպատակով։ Իրենց այդ նպատակին հասնելու համար, ըստ Դողու Փերինչեքի, իմպերիալիստները հորդորեցին հայերին դիմել բռնությունների և Թուրքիայի մուսուլմանները, թուրքերը և քրդերը, ստիպված եղան դիմել ինքնապաշտպանության, որի արդյունքում տեղի ունեցան ընդհարումեր և կոտորածներ։ Նա այս ամենը համեմատեց Գերմանիայում Հիտլերի կողմից տարվող քաղաքականության հետ և վերջում կոչ արեց չհավատալ «հիտլերյան ոճի այնպիսի ստի, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը»։
 
Այս հայտարարությունների համար Դ. Փերինչեքը ենթարկվեց քրեական պատասխանատվության Շվեյցարիայի դատարանի կողմից։ Նա ենթարկվեց տուգանքի, որը կարող էր փոխարինվել 30-օրյա կալանքի։ 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը գտավ, որ ցեղասպանությունը, որպես պատմական փաստ, հրապարակավ հերքելիս՝ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը, և քանի դեռ հրապարակային հայտարարությունը ռասիստական բնույթի ատելության խոսք չէր, պատմական փաստի հերքման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելն ազատ արտահայտվելու իրավունքի խախտում է։ 
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Վճիռը վերաբերում է արդեն տևական ժամանակ միջազգային իրավունքում քննարկման առարկա հանդիսացող հարցին. արդյոք իրավաչա՞փ է ազատ խոսքի պաշտպանության տակ վերցնել նաև ցեղասպանության հերքումը (genocide deniers)։ Այդ առումով բախվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության իրավունքը և 17-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը։ Համաձայն վերջինի, կոնվենցիայով սահմանված որևէ դրույթ (օրինակ՝ ազատ արտահայտվելու իրավունքը) չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ իրավունք վերապահի կատարել գործողություններ, որոնք ուղղված կլինին Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսվում է Կոնվենցիայով։ 
 
Միջազգային իրավունքն արտահայտվելու ազատության իրավունքը սահմանափակում է երկու եղանակով՝ որակապես և բացարձակապես։ Առաջինը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել մասնակիորեն՝ կախված միջամտության օրինականությունից, նպատակից և հասարակական անհրաժեշտությունից։ Երկրորդը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել բացարձակ կերպով, և միջազգային պայմանագրերը  մատնանշում են նման սահմանափակման հետևյալ հիմքեր. 
ատելության խոսք (ազգային, ռասայական, կրոնական պատկանելիության հատկանիշներով), 
պատերազմի քարոզչություն, 
աստվածանարգություն, 
որոշակի պատմական փաստերի (օրինակ՝ մարդկության դեմ կատարված հանցագործության, օրինակ՝ ցեղասպանության) հերքում։ 
 
Տևական ժամանակ է, ինչ իրավաբան-գիտնականները պնդում են, որ վերջին հիմքը (ցեղասպանության հերքումը) անհրաժեշտ է դուրս բերել ազատ խոսքի բացարձակ արգելքի տակից, և արգելքը դարձնել որակական (արգելքի կիրառումը որոշակի հանգամանքների ներքո), քանզի անձը պետք է իրավունք ունենա կասկածի տակ առնելու ցանկացած պատմական փաստ։ 
 
2011թ. հուլիսի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ժնևում ընդունած իր թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունում, որը նվիրված էր Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի մեկնաբանությանը, սահմանեց հետևյալը. 
 
«Օրենքները, որոնք քրեականացնում են պատմական փաստերի վերաբերյալ կարծիքների արտահայտումը, անհամատեղելի են այն պարտականությունների հետ, որոնք Դաշնագիրը սահմանում է Անդամ Պետությունների համար արտահայտվելու և կարծիքների ազատության վերաբերյալ։ Դաշնագիրը չի թույլատրում անցյալի դեպքերի սխալ մեկնաբանման կամ դրանց վերաբերյալ արտահայտած սխալ կարծիքի համընդհանուր արգելք։ Արտահայտվելու ազատության նկատմամբ սահմանափակումներ երբեք չպետք է կիրառվեն և նման սահմանափակումները երբեք չպետք է լինեն ավելին, քան թույլատրվում է [19-րդ հոդվածի] երրորդ պարբերությամբ կամ պահանջվում 20-րդ հոդվածի ներքո»։ 
 
Դաշնագրի 19-րդ հոդվածի երրրորդ պարբերությունը, որը վկայակոչվում է վերևում, սահմանում է ազատ խոսքի սահմանափակումներ ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար, բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար։ Իսկ 20-րդ հոդվածն արգելում է խոսքի այնպիսի տեսակներ, ինչպիսին են պատերազմի քարոզչությունը և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզչությունը, որն ուղեկցվում է խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։ 
 
Այսպիսով, Մարդու իրավունքների կոմիտեն առաջարկում է բացարձակ արգելքի հիմքերի շրջանակից  դուրս հանել պատմական փաստի, այդ թվում նաև ցեղասպանության հերքման համար պատասխանատվությունը՝ բացառությամբ, եթե հերքումը կատարվում է ոչ թե ճշմարտության բացահայտման նպատակով, այլ պատերազմի քարոզչության, ազգային, ռասայական կրոնական ատելության շարժառիթով, ինչպես նաև եթե դրանք ուղեկցվում են խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։ 
 
Խորհուրդը գտնում է, որ Փերինչեքի գործով վճռի մեկնաբանումը պետք է կատարվի այս լույսի ներքո։ 
 
Վերը նշվածից բխում է, որ էական հանգամանք է պատմական փաստը հերքելու անձի շարժառիթը։ Եթե արտահայտվելու ազատությունն իրականացվում է անձի կամ անձանց որոշակի խմբի նկատմամբ ատելության շարժառիթով, նման խոսքը չի կարող տեղավորվել արտահայտվելու ազատության, այդ թվում նաև լրագրողական ազատության շրջանակներում։ Խորհուրդը նախկինում անդրադարձել է ատելության խոսքի և լրագրողական ազատության հարաբերակցության հարցին իր թիվ 38 և 40 որոշումներում և այդ առումով վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ատելության խոսքը չի կարող անցնել ազատ խոսքի պաշտպանության տակ։  
 
Վերը նշվածի լույսի ներքո, մեկնաբանելով Եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով, Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական ակտում վիճահարույց հրապարակային հայտարարության շարժառիթը ոչ բավարար չափով է ուսումնասիրվել ու գնահատվել դատարանի կողմից։ Անկասկած է, որ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն հրապարակավ հերքելիս։ Այդուհանդերձ, դատարանը բավարար ջանքեր չի գործադրել պարզելու համար այդ անձի իրական դրդապատճառները պատմական փաստը հերքելիս, մասնավորապես, թե արդյոք նրա նպատակն էր ճշմարտության բացահայտումը, թե ժխտողականությունը։ Նույնիսկ փաստերի մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրահավաքում իր հրապարակային խոսքը բացառապես քաղաքական բանավեճի շրջանակներում ներկայացնելը զուտ ձևական բնույթ է կրել, քանզի նրա ողջ նախկին գործունեությունը որպես քաղաքական գործիչ ունեցել է հստակ ընդգծված ռասիստական բնույթ։
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
 
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գևորգ Հայրապետյան - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Վարդանյան- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր
Մանանա Ասլամազյան - անկախ մեդիափորձագետ
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:02 29/10/2015  |  Միջազգային լրահոսՓերինչեքի կուսակիցը պատասխանել է Ջորջ Քլունիի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
14:50 26/10/2015  |  Միջազգային լրահոսՓերինչեք. «Թուրքիան ԱԶԿ-ի սուլթանության պարտքերն արյամբ է վճարում»
12:15 24/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պատմագիտական ընկերության նախագահը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցաիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը
18:14 19/10/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. ԱԳՆ մամլո խոսնակ
14:14 16/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Փերինչեքի գործով Եվրադատարանի վճռի վերաբերյալ
16:33 15/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազությունը՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին
15:12 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍ«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը հօգուտ թուրք ազգայնականի է. yerkirmedia
10:49 13/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի «Մեծ պալատը» կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը
19:38 28/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյան․ ՄԻԵԴ-ում ներկայացվեց ՀՀ կառավարության դիրքորոշումն ամբողջ ծավալով
19:23 28/01/2015  |  ԼՐԱՀՈՍ Սարգիս Շահինյան․ՄԻԵԴ-ում հայկական կողմի փաստաբանի մասնակցությունը փայլուն էր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]