ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապաշտպանները դիմել են միջազգային կառույցներին՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցով 09/30/2015 22:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու առնչությամբ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին: Ինչպես տեղեկացնում է Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը, ի պաշտպանություն փաստաբան Ն.Բաղդասարյանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը թարգմանվել է անգլերեն և ուղարկվել միջազգային կազմակերպություններին՝ իրենց իրավասության շրջանակներում գործողություններ ձեռնարկելու համար:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ հասարակական կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությամբ՝ փաստաբանի նկատմամբ քննչական մարմնի կողմից քրեական հետապնդում է իրականացվում:
Ըստ քննչական մարմնի, փաստաբանը՝ հանդիսանալով ամբաստանյալի պաշտպան հավաքել է վկայի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում: Դա նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:
Խստորեն մտահոգություն և խորապես անհանգստություն հայտնելով այս կապակցությամբ, իրավապաշտպաններն արձանագրում են, որ ՀՀ օրենսդրության համաձայն, փաստաբանին իրավունք է վերապահված օրենքով չարգելված եղանակով անհրաժեշտության դեպքում հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև՝ այն ապացույցները, որոնք պարունակում են անձնական գաղտնիք:
Բացի այդ փաստաբանը, ով հանդիսանում է քրեական գործով որպես դատավարության մասնակից, իրավունք ունի հրապարակել քրեական գործին կցված ցանկացած ապացույց, եթե դատարանը վերջինիս չի նախազգուշացրել այդ փաստաթուղթը չհրապարակելու մասին և այդ մասին փաստաբանից չի վերցրել գրավոր ստորագրություն:
Այդ դեպքում, դատարանը պարտավոր է դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, որի ժամանակ փաստաբանն իրավունք ունի հրապարակել գործին կցված ցանկացած փաստաթուղթ:
ՀԿ-ները գտնում են, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, այն բանի համար, որ նա հավաքագրել է ապացույցներ, այդ թվում նաև՝ անձնական գաղտնիք պարունակող, և չլինելով նախազգուշացված՝ հրապարակել է այդ ապացույցները, հանդիսանում է փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների նկատմամբ ապօրինի ոտնձգություն։
Իրավապաշտպանները հիշեցնում են, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և պետությունն է պարտավոր ապահովել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները, որպեսզի փաստաբանները կարողանան անարգել իրականացնել իրենց լիազորությունները:
«ՀՀ իրավապահ մարմինների նման վարքագիծը վերստին հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելը, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելը դարձել է արատավոր երևույթ: Նման գործելակերպը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարում, այնպես էլ փաստաբանության ինստիտուտի անկախության դեմ ուղղված գործընթաց»,- նշվում է հայտարարության մեջ։
Իրավապաշտպանները հորդորում են ՀՀ իշխանություններին, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությանը վերադառնալ օրինականության դաշտ և պահպանել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքն` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը:
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և արդյունքների մասին հայտնել հանրությանը»,- եզրափակում են հայտարարությունը իրավապաշտպան կազմակերպությունները:
Հայտարարությունը ստորագրել են՝
1. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Միքայել Արամյան, նախագահ
2. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
Հասմիկ Սահակյան, նախագահ
3. «Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևան կենտրոն» ՀԿ
Սուրեն Իսկանդարյան, նախագահ
4. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Վարուժան Հոկտանյան, գործադիր տնօրեն
5. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
Աշխեն Բաբայան, նախագահ
6. «Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն» ՀԿ
Արման Սահակյան, նախագահ
7. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան, նախագահ
8. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակ
Արթուր Սաքունց, նախագահ
9. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հայկուհի Հարությունյան, նախագահ
10. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Էդգար Խաչատրյան, նախագահ
11. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Լարիսա Մինասյան, գործադիր տնօրեն
12. Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն
Լևոն Ներսիսյան, նախագահ
13. «Ընտանիքի Պաշտպանություն» ՀԿ
Արմեն Եփրեմյան, նախագահ
14. «Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ
Աշոտ Համբարձումյան, նախագահ
15. Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ավետիք Իշխանյան, նախագահ
16. Փաստաբանների միջազգային միության հայաստանյան ներկայացուցչություն
Վարդան Խեչյան, ներկայացուցչության նախագահ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ