ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Բաբայան. ԵԽԽՎ-ն պետք է իր ուշադրությունը սևեռի Ադրբեջանի պահվածքին և միջոցներ ձեռնարկի 09/28/2015 20:57 | ԼՐԱՀՈՍ
«Կարիք չկա գործընկերներին հիշեցնել, որ դա Ադրբեջանն էր, որ հաստատուն կերպով մերժում էր պարոն Շտրասսերի այցը Ադրբեջան՝ իր զեկույցը նախապատրաստելու համար։ Դա ակնհայտ փաստ է»,-այսօր Ստրասբուրքում մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում ասաց հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը՝ ի պատասխան Արդրբեջանի պատվիրակ Հուսեյնովի այն պնդմանը, թե Հայաստանը մերժում է ԵԽԽՎ ցանկացած զեկուցողի այցը Հայաստան: Ըստ Վ.Բաբայանի՝ այդ պնդումը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սուտ։
Ապա հայ պատվիրակն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումներին.
«Քննարկելով Վեհաժողովի գործունեությունը, կցանկանայի Վեհաժողովի ուշադրությունը սևեռել վերջին զարգացումներին, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հետ:
Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցը նույնպես կարևորագույն է Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի համար:
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում ինչպես Լեռնային Ղարաբաղի սահմանագծին, այնպես էլ ՀՀ Տավուշի մարզի սահմանային գոտում:
Միջազգային իրավունքի սկզբունքի խախտման պատճառով զոհերի շարքում են նաև խաղաղ բնակիչները: Չորս զինվորներ, ովքեր գտնվում էին հինգ կիլոմետր հեռու առաջնագծից և զբաղվում էին իրենց առօրյա գործունեությամբ, սպանվել են: Իսկ մեկ օր առաջ երեք կին, լինելով իրենց սեփական տանը՝ սեփական այգում, իրենց հարազատների ներկայությամբ սպանվեցին»,-ասաց Վ.Բաբայանը:
Նա ԵԽԽՎ պատգամավորներին հայտնեց, որ անձամբ՝ իր գործընկերների հետ, այցելել է այդ տարածքները և տեսել ավերվածությունները:
«Այս սադրանքների միջոցով Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ: Սա ադրբեջանական իշխանությունների հերթական փորձն է սևեռելու ուշադրությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը և վերջինիս նկատմամբ միջազգային քննադատության աճին: Ադրբեջանը մերժում է վստահության կառուցմանն առաջարկները և իրավիճակը կայունացնելուն ուղղված նախաձեռնությունները»,-ընդգծեց հայ պատվիրակը:
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 26-ին Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին ԵԱՀԿ մեխանիզմը՝ ուսումնասիրելու հրադադարի խախտումները, հավելելով, որ Հայաստանը համաձայնվել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները:
«Խնդրում եմ, որ Վեհաժողովն իր ուշադրությունը սևեռի Ադրբեջանի պահվածքին և միջոցներ ձեռնարկի, քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածությունն սահմանին և ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների համար կրելու է Ադրբեջանը: Վստահեցնում եմ, որ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք է»,-նշեց Վ.Բաբայանը՝ հավելելով, որ «Հայկական բանակն ի զորու է պաշտպանել մեր սահմանները, ինչը մեր Բանակը բազում անգամ ապացուցել է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ