Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են»

Մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք. Սերժ Սարգսյան 09/23/2015   20:01  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել: Խոսքս առաջին հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք: Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: Անշուշտ, կուզենայի, որպեսզի այսօր նաև որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, արոտավայրերի ջրարբիացման, պետության կողմից շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի, դիզելային վառելիքի համար: Հասկանանք՝ ունե՞նք արդյոք առաջընթաց, թե՞ ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում: Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները, բերքատվությունը: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որովհետև այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել և, անշուշտ, որևէ մարզի, այդ թվում նաև՝ Գեղարքունքի զարգացման պատկերն ամբողջական չի լինի առանց առողջապահության և կրթության հետ կապված խնդիրների լուծման»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ըստ առանձին ոլորտների՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, բնապահպանություն, շինարարություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ և այլն, ներկայացրել է մարզում առկա իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև՝ մարզային հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Մինչ հիմնական զեկույցին անցնելը, մարզպետն առանձնակի անդրադարձել է Գեղարքունիքի մարզում իրականացվող մի քանի ծրագրերի, այդ թվում՝ ձկնաբուծության ծրագրին, որի հետ կապված Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն միայն ձկնային պաշարների խնդիր չէ, որ լուծում է: «Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվել է՝ մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար հանրային լողափերի ընդլայնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել «Սևան ԱՊ» տարածքում հանրային լողափերի ստեղծման հաջողված նախաձեռնության շարունակական զարգացումն ապահովելու ուղղությամբ՝ շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ոռոգելի հողատարածքների ավելացման, Մարտունիի տարածաշրջանի մի շարք համայնքների կայուն ջրամատակարարման ապահովման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել Արգիճի գետի վերին հոսանքում ջրամբար հիմնելու նախնական տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ ծրագրի իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Ուսումնասիրել մարզում ջերմոցաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները՝ գույքագրման ընթացքում առաջնորդվելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու համապատասխան աշխատուժի առաջարկներով՝ ամփոփման արդյունքները ներկայացնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Մարզի համայնքների աղբահանության և աղբավայրերի չկանոնակարգված օգտագործման հարցի լուծման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում քննարկել «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» ծրագրի իրականացման շրջանակներում Սևան քաղաքային համայնքի հետ մեկտեղ Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները ներգրավելու հնարավորությունը՝ վերոնշյալ ծրագրի իրագործելիության չափանիշների և ենթավարկային համաձայնագրերի կնքման սկզբունքների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ քննարկման արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ անտառաթփային տարածքների մաքրման և միաժամանակ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել անտառմաքրման աշխատանքներն առաջանցիկ տեմպերով իրականացնելու համար՝ դրանց և անտառվերականգնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին հանձնարարվել է՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ըստ առանձին համայնքների հանձնարարականներ են տրվել մարզի մի շարք կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման վերաբերյալ: 

ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ մշտական հսկողության սահմանմամբ: Հաշվի առնելով ՏԻՄ ներկայացրած առաջարկները՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրել համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]