Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման Սահմանադրություն է. Հ. Նաղդալյանի ելույթը 09/18/2015   13:19  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
«Վաղուց այս դահլիճում այսքան մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկում չէր եղել: Դա բնական ու ճիշտ է, երբ խնդրո առարկան պետության հիմնաքարն է՝ Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները: Իսկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ ոչ միայն իր հանրագիտարանային գիտելիքների համար, այլև հանդարտ ու հանգամանալից պատասխանների, մասնագիտական, առանց հուզումներին տուրք տալու, որոնք խորքից ու հիմքից բացահայտում են գործող Սահմանադրության ու առաջարկվող փոփոխությունների բուն էությունը, նպատակներն ու իմաստը: 
 
Օգտվելով առիթից, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ողջ կազմին, հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանին, մեր անվանի իրավաբաններին՝ Դանիելյան, Թովմասյան, Ղազինյան, Դավիթ Հարությունյան, ում կատարած իրապես բարձրորակ աշխատանքը բարձր գնահատականների արժանացավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում, նկատի ունեմ առաջին հերթին՝ բծախնդիր Վենետիկյան սահմանադրագետներին: 
 
Որակյալ իրավական հենքը Սահմանադրական գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, սահմանադրական իրավունքը սահմանադրականության տեխնոլոգիան է, բայց Սահմանադրության բարեփոխումը լոկ իրավական գործընթաց չէ, այլ՝ իրավաքաղաքական, քանի որ ձևավորվում են պետության և հասարակության կենսագործունեության արժեհամակարգային կողմնորոշիչները և քաղաքական ռազմավարական նպատակները:
 
Ուստի, Սահմանադրական հանձնաժողովի մասնագիտական աշխատանքի տրամաբանական շարունակությունը կատարվում է լայն հասարակական, քաղաքական քննարկումների միջոցով, և այսօր՝ արդեն խորհրդարանում, քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից: Արդեն արտահերթ նիստում, մեր աշխատանքների չորրորդ օրը կարող ենք արձանագրել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը կայացավ ու ստացվեց, տասնյակ բովանդակային ելույթներ ու առաջարկներ հնչեցին, որոնք, անկասկած, կարող են ավելի հարստացնել ու որոշակիացնել, ավելի գործուն դարձնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Դա հենց այն արդյունքն է, որ մենք ակնկալում էինք այս քննարկումներից:
 
Հնչեցին, իհարկե, նաև քաղաքական և քաղաքականացված ու նախագծի էության հետ համարյա կապ չունեցող ելույթներ: Դա ևս բնական ընդունենք, դա վկայում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը, քաղաքական ազատություններն ու բազմակարծությունը իսկապես բարձր հիմքերի վրա են: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան համարելու, որ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացել է և արդեն իր առաջին արդյունքները տվեց այս մի քանի օրվա քննարկումներում: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը մնաց իր տեսակետին, դա ևս բնական է: Խորհրդարանում գործող քաղաքական ուժերը ճանապարհ անցած, պատմություն, ավանդույթներ ու տաբուներ ունեցող կուսակցություններ են: Սա պետք է հասկանալ ու գնահատել: Ինչպես պետք է հասկանալ այն, ինչն ակնհայտ է՝ փաստացի՝ նրանք, ովքեր իրենց համարում են «Ոչ»-ի ճակատից, այդ որոշումը կայացրել են զուտ քաղաքական նկատառումներով, և եթե դուրս գային իրենց կուսակցական կաղապարներից, «ոչ» ասելու հիմքեր չէին գտնելու: 
 
Բոլոր դեպքերում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որ չորս օր շարունակ իրենց կողմ ու դեմ տեսակետները բարձրաձայնելով՝ ավելի պարզ, որոշակի ու հասկանալի դարձրին Սահմանադրության պես իրավական ու քաղաքական բարդ փաստաթուղթը:   
 
Իրականում այսօր մենք , ինչպես աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ, պատասխանում ենք մարդկության պատմության ամենահին ու ամենաժամանակակից հարցին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում: Փառք Աստծո, որ բազում դարերի պետականազուրկ գոյատևումից հետո այսօր կարող ենք ասել, որ գալիս ենք մեր պատմության՝ մեր ձեռքով ստեղծած հիմքից և ուզում ենք կատարելագործել այդ հիմքերը, որպեսզի ավելի հստակ ու հեռանկարային դառնա այն հասցեն, դեպի ուր գնում ենք:
 
Ցավով եմ ասում, որ թե Սահմանադրության քննարկման, թե մեր մյուս բոլոր հարցերում մենք չափազանց քաղաքականացված վերաբերմունք ունենք: Բայց քաղաքականացվածությունն էլ պիտի նպատակ ունենա ու խնդիր լուծի: Մենք հենց այնպես ամեն ինչ քաղաքականացնում ենք ու հարթ ճանապարհին փակուղիներ հնարում, որ հետո աշխարհով մեկ բողոքենք, թե այս լաբիրինթոսից ելք չկա: Կա: Ելքեր միշտ կան: Տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար պետք է առաջ նայել: 
 
Այս օրերի քննարկումներն ինձ համոզեցին, որ ընդդիմությունը Հայաստանում եղել ու մնում է միտինգային հարթության մեջ: Հակառակ, որ խորհրդարանական կուսակցություններ են: Նորից ցավով եմ ասում, որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ որ լավ հանրահավաքային հռետորներ են,  խորհրդարանական հարթակն ու միտինգային հարթակը հավասարեցնում են ու իրենց ելույթներում մնում են հանրահավաքային հռետորների դերում:  Իսկ դա ռազմավարական ու մարտավարական սխալ է: Ժամանակն առաջ է գնում, հարգելի գործընկերներ, ի՞նչ եք դուք ասում: Որ իշխանությունը վա՞տն է, որ իշխանությունը ամեն ինչ անում է վերարտադրվելու՞ համար: Իսկ ի՞նչ եք անում դուք:
 
Ամեն անգամ դեմ քվեարկելով պետական բյուջեի նախագծին ու հիմնարար այլ օրենքների, սպառվու՞մ է ձեր ընդդիմադիր առաքելությունը, իշխանությանը իր արած ու չարած սխալները հակադարձելուց բացի որևէ այլ գործ, նպատակ, խնդիր դուք ունե՞ք: Եթե ունեք, սա՞ չէր լավագույն պահը հնչեցնելու համար: 
 
Ես աղոտ հույսեր ունեի, որ Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որ մեր ընդդիմադիր գործընկերներին բովանդակային քննարկման ու առաջարկներ անելու կմղի: Թեկուզ՝ սեփական շահերից ելնելով: Թեկուզ ապահովելու իրենց համար գործունեության առավել մեծ հնարավորություններ: Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման, քաղաքական բազմակարծության ընդլայնման, կոմպրոմիսներով կառավարելու, կառավարողների հաշվետվողականության Սահմանադրություն է: Տարիներով խոսում եք ընդդիմության իրավունքների, կառավարման համակարգում ներկայացվածության անհրաժեշտության մասին: Ընդդիմության դերի մեծացման մասին:  Ստանում եք այդ հնարավորությունները, ինչու՞ եք դեմ:  Լավ, «Ոչ» եք ասում սկզբունքորեն, առանց պատճառաբանելու, հետո ի՞նչ եք անելու:
 
Իշխանությունն առաջարկում է համակարգային փոփոխություն, պետական կառավարման մեխանիզմների կատարելագործում, իշխանությունը քայլ է անում դեպի հանրային կյանքի բարելավում: Դուք հերքում եք որևէ շանսի հավանականությունը ու ուզում եք ամեն ինչ անփոփոխ մնա: Ձեր ցանկացած փոփոխությունը երկրի կյանքում ընդամենը մեկն է՝ դուք լինեք իշխանություն: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից Հայաստանի քաղաքացիների կյանքում: Դա ասեք, ոչ թե կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են վերարտադրվել, իսկ մենք չենք թողնի: ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, ՀՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ իր հնարավորությունների ու ստանձնած պատասխանատվության շրջանակներով, իր վստահության չափով:
 
Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը ու Սահմանադրության փոփոխության հարցը իրար կապելը ու դրանից կառչած մնալը ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ ձեր թուլության ու իրական ասելիք չունենալու հետևանք, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերներ: Կրկնում եմ՝ մենք գնալու ենք մեր ճանապարհը, մենք համոզված ենք, որ հնարավոր ճիշտ ու անհրաժեշտ քայլերն ենք անում Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի համար, մենք հիմնավորում ենք մեր քայլերը: Իսկ դուք ընդամենն ասում եք՝ ոչ և ոչինչ:
 
Փաստորեն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը Ազգային ժողովում ունեցավ նաև կողմնակի արդյունք՝ խորհրդարանական ընդդիմությունը ի լուր ընտրողների հայտարարեց, որ պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնելու, պատրաստ չէ նոր պայմաններում գործելու ու չի ցանկանում որևէ փոփոխություն երկրում, թեպետ տարիներ շարունակ փոփոխությունների անհրաժեշտությունից է խոսել ու խոսում: Գետնատարած հայացքով հայրենիք չեն կառուցում, երազանք ունեցեք, պրագմատիզմը միշտ չէ, որ փարոս է իշխանություն ձեռքբերելու  ճանապարհին: Իսկ եթե պատրաստ չեք պատասխանատվության, սուրբ տեղը թափուր չի մնում, ձեր փոխարեն ուրիշներ կգան: Դա է ընտրության օրենքը, որ հավատացեք, ոչ ՀՀԿ-ն է հնարել, ոչ Սերժ Սարգսյանը: 
 
Սահմանադրության փոփոխությանը խորհրդարանում «Այո» կամ «Ոչ» ասելուց առաջ լավ մտածեք պատճառահետևանքային կապերի մասին: Մենք ընդունում ենք մեր որոշումը իբրև պատգամավոր, իսկ վերջնական խոսքը հանրաքվեում ասելու է Հայաստանի ժողովուրդը: Ուպետք չէ անվերջ բացասական լիցքեր տարածել այս ամբիոնից ու այս դահլիճից՝ փոխարենը դրական ոչինչ չառաջարկելով: Ամենահեշտը «Ոչ» ասելով հեռանալն է, դժվարը «Այո» ասել ու ասածն անելն է: 
    
     
 

Հարակից հրապարակումներ`

13:12 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծին ընդդիմության «ոչ»-ի տակ Հայկ Բաբուխանյանը «գաղտնի ծրագիր» է տեսնում
13:08 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՁեր ուզած փոփոխությունը միակն է, որ դուք իշխանություն լինեք. Հերմինե Նաղդալյանը` ընդդիմադիրներին
12:10 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄազի թեփի դեմ պայքարի լավագույն լուծումը գիլյոտինը չէ. Հովհաննես Մարգարյանը` արագացված ընթացակարգով Սահմանադրություն փոխելու մասին
11:54 18/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳ. Սահակյան. «Սահմանադրությունն ընդունենք, հետո կտեսնենք նախագահը ինչ պիտի անի»
18:51 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՕԵԿ-ը դեմ է այս տեսքով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծին. այն ենթակա է խորքային փոփոխությունների
17:39 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՆիկոլ Փաշինյան. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ձեռնարկվել է նաև ընդդիմադիր դաշտը ջախջախելու նպատակով
17:05 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԳագիկ Ջհանգիրյան. Ոչ մի պառլամենտական երկիր չեք կարող վկայակոչել, որտեղ Սահմանադրության մեջ քաղաքական մենաշնորհը ամրագրված լինի «կայուն մեծամասնության ապահովում» սկզբունքով
16:40 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱյսօր Հայաստանը չի գտնվում այն իրավիճակում, որ գնա կառավարման մոդելի փոփոխության. Արամ Մանուկյան
16:33 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Դուք դասախոս չեք, մենք էլ՝ ուսանող». Էդուարդ Շարմազանով
15:49 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲՀԿ-ական պատգամավորը` Սահմանադրական նախագծի մասին. «Այս ամեն ինչը դրական է»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]