Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի՝ Մարդու իրավունքների պաշտպանի բաժնի վերաբերյալ 09/07/2015   11:47  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն,   որտեղ   ոչ   սպառիչ   ներկայացված   են   նախագծում   առկա   դրական   եւ բացասական փոփոխությունները: Այս մասին հայտնում է Օմբուդսմենի աշխատակազմը:
 
Ստորև ներկայացնում ենք Նախագծի 10-րդ («Մարդու իրավունքների պաշտպանը») գլխի վերաբերյալ դիտարկումները:
 
ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
•   Փոփոխության արդյունքում, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման
վերաբերյալ, բացի պետական ոլորտից նաև այլ ոլորտներում, Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով կվերապահվի լիազորություններ (Նախագծի հոդված 190): Նշված ձևակերպումն ավելի է ընդլայնում Պաշտպանի լիազորությունները:
Սահմանադրորեն ամրագրվում է, որ անհրաժեշտ չէ բողոքի առկայություն, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնարավոր լինի պետական մարմնից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ ու պարզաբանումներ (Նախագծի հոդված 190): Նշված տեղեկատվությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվի որպես ուղղակի պարտավորություն:
Պետական  մարմինները  և  պաշտոնատար  անձինք  պարտավոր  կլինեն  աջակցել Մարդու  իրավունքների  պաշտպանի  աշխատանքներին  (Նախագծի  հոդված  190): Նշված կարգավորումը կնպաստի Պաշտպանի լիազորությունների ազատ իրականացմանը, ինչը նաև ողջունվել է  Վենետիկի հանձնաժողովի կողմից:
•   Սահմանադրորեն    կերաշխավորվի    պետության    կողմից    Մարդու    իրավուքների
պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը (Նախագծի հոդված 191): Նշված դրույթը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը և լիազորությունների ամբողջական իրականացմանը:
 
ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
•   Նախագծի    փոփոխության    համաձայն՝    հրապարակային    ելույթներում    Մարդու
իրավունքների պաշտպանը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի (Նախագծի հոդված 192): Խնդրահարույց է դրույթում կիրառված «զսպվածություն» եզրույթը, որը չի կարող կիրառվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ: Քաղաքական զսպավածությունը հանդիսանում է հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության իրականացման հիմնական սկզբունքներից մեկը, այնինչ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե հանրային ծառայող է, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Առաջարկվում է տվյալ դրույթում կիրառել «քաղաքական չեզոքություն» եզրույթը:
Նախագծով   կկրճատվեն   Պաշտպանի   կողմից   Սահմանադրական   դատարանում վիճարկվող դրույթները: Քանի որ Նախագծով Պաշտպանին լիազորություն է տրվել
Սահմանադրական  դատարանում  վիճարկել  բացառապես  Սահմանադրության  2-րդ
 
գլխով  նախատեսված  իրավունքներին  առնչվող  խնդիրները,  իսկ    Նախագծի  3-րդ գլխում   նախատեսված   սոցիալական,   տնտեսական   և   մշակութային   ոլորտներում օրենսդրական     երաշխիքները,     աշխատանքային     պայմանների,     սոցիալական ապահովության, արժանապատիվ      գոյության,      առողջության      պահպանության իրավունքներին   առնչվող   օրենսդրական   ակտերը   այլևս   Պաշտպանի   կողմից վիճարկման  ենթակա   չեն  լինի:  Նման  փոփոխության   դեպքում  քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրենց         վերոնշյալ     իրավունքների     արդյունավետ պաշտպանության համար ստանալու Պաշտպանի        աջակցությունը:              Ելնելով նշվածից՝ առաջարկում ենք Նախագծում ավելացնել դրույթ, ըստ      որի՝   ՀՀ   մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան նաև վերոնշյալ դրույթների սահմադրկանության հարցով:
 
•   Նախագծում տեղ գտած ձևակերպման հետևանքով   հնարավոր է սահմանափակվի
 
Մարդու իրավունքների պաշտպանի`  անհատական  գործեր  քննելու  լիազորությունը: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն իր Նախնական կարծիքում նշել է, որ Նախագծի սահմանումից պարզ չէ, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կունենա անհատական գործեր քննելու լիազորություն, թե իր դերակատարությունը կսահմանափակվի միայն երկրում մարդու իրավունքների վիճակի դիտարկմամբ: Հանձնաժողովն  ընդգծել  է,  որ  Պաշտպանը  պետք  է  հնարավորություն  ունենա աշխատել անհատական գործերով, ինչը պետք է հստակորեն ամրագրվի: Ուստի, առաջարկում ենք Նախագծով հստակորեն ամրագրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անհատական գործեր քննելու իրավասությունը:
 
Նախագծով    իր    գործունեության,    ինչպես    նաև    մարդու    իրավունքների    և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը Մարդու իրավուքների պաշտպանը կներկայացնի միայն Ազգային ժողովին: Այնինչ, գործող օրենսդրությամբ պահանջվում է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, բացի ՀՀ Ազգային ժողովից, ներկայացվի նաև մի շարք այլ մարմիններին: Նախագծի տվյալ դրույթով, ըստ էության, նեղացվում է գործող կարգավորումը, քանի որ այն չի ապահովում Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հանրությանը լայն իրազեկման հնարավորությունը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով նախատեսել Պաշտպանի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ՀՀ նախագահին, գործադիր և դատական իշխանության մարմիններին, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին ներկայացնելու վերաբերյալ դրույթ:
 
Ըստ մի շարք միջազգային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է օժտված լինի անձեռնմխելիությամբ նաև իր իրավասությունների ավարտից հետո, ինչը, սակայն, ամրագրված չէ Նածագծով: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անձեռնմխելիություն ունենա իր դեմ դատական գործընթաց սկսելուց իր կարգավիճակից բխող գործողությունների, գրավոր և բանավոր խոսքերի համար, և որ նման անձեռնմխելիությունը  պետք  է  շարունակվի  նաև  իր  մանդատի  ավարտից  հետո: Ավելին,  հանձնաժողովը  նաև  հավելել  է,  որ  Մարդու  իրավունքների  պաշտպանի
անկախությունն ուժեղացնելու համար կարևոր է նաև տյվալ հաստատության փաստաթղթերի և անշարժ գույքի անձեռնմխելիության երաշխիքների նախատեսումը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով սահմանել դրույթ, որով կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի դատական անձեռնմխելիությունը նաև իր մանդատի ավարտից հետո:
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:34 05/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատախազության մասին հիշատակումներն ընդհանրապես պետք է հանել Սահմանադրությունից. Հայկ Ալումյան
09:45 05/09/2015  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը կմիանա՞ «Ոչ»-ին. «Ժողովուրդ»
16:59 03/09/2015  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ
15:21 03/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական կարգավորմանը ոչ ենթակա նորմերն անհարկի ծանրաբեռնում են Սահմանադրությունը. ՓՊ աշխատանքային խումբ
13:24 03/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահի նստավայրում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները
12:28 03/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայազն» կուսակցությունը մերժելու է Նախագահի հրավերը
14:49 02/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ես Արթուր Բաղդասարյանին տանել չեմ կարողանում, բայց նույնիսկ իր հետ պատրաստ եմ նստել ու քննարկել»
14:10 02/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Վարչապետին ի՞նչ օրն եք գցել, չե՞ք ամաչում». Գառնիկ Իսագուլյանը` Սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին
09:50 02/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄինչ հոկտեմբերի կեսերը փաստաբանները կընդունեն եզրակացություն՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ
08:47 01/09/2015  |  Մամուլ Վահրամ Բաղդասարյանը կենաց-մահու կռիվ է տալու, որպեսզի նախագծում պարտադիր ամրագրվի միասեռ ամուսնություններն արգելելու դրույթը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]