Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Արտակ Բուդաղյանը կորցրեց 120 հազար դրամ, սակայն դատավճիռ կայացնող դատավորը կորցրեց իր դեմքը. Հայկ Ալումյան 08/25/2015   10:17  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Ավետիք Բուդաղյանին սպանելու և Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ուշ թե շուտ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան  Հայկ Ալումյանը,  հավելելով, որ   բոլոր պարտակողները շուտ թե ուշ քրեական պատասխանատվություն կրելու են պարտակման համար, և այսօրվա պատվեր տվողները հետագայում հրաժարվելու են պատվերից և  թողնելու են այս մարդկանց միայնակ՝  այս պատասխանատվության առաջ: «Ես ուղղակի խղճում եմ այն մարդկանց, ովքեր իրենց անունը, իրենց բարի համբավը ապականեցին պատվերը կատարելու ընթացքում, ովքեր իրենց դատավարական որոշումներով հովանավորեցին Սուրիկ Խաչատրյանի որդուն, նրա թիկնապահին և հենց Սուրիկ Խաչատրյանին և զերծ պահեցին նրանց քրեական պատասխանատվությունից»: 

Ըստ Հայկ Ալումյանի,  տխրահռչակ ցուցակին ավելացան երկու դատավոր, նրանցից մեկը  Բուդաղյանների բողոքների գործով, մյուսը՝    Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով, իրենց  վրա վերցրեցին  ապօրինությունների շարանը:  

 Հայկ Ալումյանը Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը որակեց որպես անհեթեթ դատավճիռ, որը ստորագրելը սազական չէ  որևէ իրավաբանի: «Արտակ Բուդաղյանն այդ դատավճռի արդյունքում կորցրեց 120 հազար դրամ, որն ինքը պետք է տուգանքի ձևով վճարի, սակայն  դատավճիռ կայացնող դատավորը, մեղադրանքը պաշտպանող դատախազը,  նրա վերադաս դատախազները, ովքեր նրան ուղարկել էին այդ ամոթալի դերը կատարելու համար, նրանք կորցրեցին շատ ավելին, նրանք իրենց դեմքը կորցրեցին՝ որպես իրավաբաններ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մեկ այլ գործով՝  Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումների դեմ Բուդաղյանների բողոքները մերժելով, դատարանը, Հայկ Ալումյանի գնահատմամբ, պարզապես արտագրել է այն, ինչ որ մինչ այդ գրել էր քննիչը, և քննիչի գրվածքները դրել  իր որոշման հիմքում՝ ոչինչ չավելացնելով:  «Այսինքն՝ կարծեք թե չեն եղել մեր փաստարկները, չի էլ լսել մեր փաստարկները, այնպիսի տպավորություն է, որ դատարանն այդտեղ չի գտնվել,  երբ որ մենք ամիսներ շարունակ փաստարկներ էինք ներկայացնում, ցույց տալիս, թե ինչպես են քրեական գործի նյութերը կեղծվել, թե ոնց են քրեական գործից անհայտացել ինչ-որ նյութեր, թե ոնց է ԱԱԾ-ն հրաժարվել կատարել դատարանի որոշումը գաղտնալսումներ կատարելու վերաբերյալ: Այդ ամեն ինչը դատավորը պարզապես չնկատեց կամ չնկատելու տվեց: Ոչ մի այնպիսի պատճառաբանություն, որը վերաբերվեր մեր փաստարկներին, որոնք այս դեպքում ահռելի ծավալի էին,  դատարանի որոշման մեջ մենք չտեսանք»,- ասաց Հայկ Ալումյանը,  հավելելով՝  «մեր հակափաստարկների վերաբերյալ չկա որևէ պատճառաբանված սեփական հակափաստարկ դատարանի կողմից»:

Փաստաբանը միաժամանակ նշեց, որ «և դժվար էլ սպասելի էր, որ դատարանը կարող է օբյեկտիվ որոշում կայացնել: «Մեզ մոտ դատական համակարգը ամբողջությամբ կոշտ կախման մեջ է Հանրապետության Նախագահից ու գործադիր իշխանությունից, որտեղ որ նաև կան ստվերային ճնշման մեխանիզմներ դատավորների նկատմամբ, որտեղ շատ ու շատ դատավորների նկատմամբ, ասենք,  Հատուկ ծառայությունների մոտ կան այնպիսի նյութեր, որոնք կարող են ցանկացած դեպքում ու ցանկացած ժամանակ օգտագործվել այդ դատավորների դեմ: Նման դատական համակարգի պարագայում դժվար է ակնկալել արդար դատական ակտ, եթե մի կողմում գտնվում է, ասենք,  Սուրիկ Խաչատրյանի նման մեկը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին անձամբ ներկա է եղել Հանրապետության Նախագահը, վարչապետը, արդարադատության նախարարը, մի շարք շատ հայտնի պատգամավորներ և այլն: «Այդ պայմաններում անգամ անպայման էլ չէ, որ իրենցից մեկնումեկը հեռախոս վերցնի ու դատավորին թելադրի, թե նա ինչ որոշում պետք է կայացնի: Ակնհայտ է, որ այդ պայմաններում դատավորը չի կարող Տիգրան Խաչատրյանի դեմ որոշում կայացնել, ուղղակի դա հնարավոր չէ»: Ավելին, ըստ Հայկ Ալումյանի, այդ դատավորը,  եթե օբյեկտիվ որոշում կայացներ, նրա հաջորդ ստորագրությունը պետք է լիներ սեփական հրաժարականի դիմումի տակ ու եթե միայն սովորական հրաժարականով կարողանար պրծնել, ինքը պետք է համարեր, որ իր բախտը բերել է, շատ   լուրջ հետապնդումների կենթարկվեր: «Դրա համար մենք հասկանում ենք, որ այսօր կոնկրետ այդ դատավորը չէր կարող լինել օբյեկտիվ: Դա ճիշտ է, իր վրայից չի հանում իր մեղքի բաժինը, նա պարտավոր էր լինել օբյեկտիվ, իրավունք չուներ սեփական անվտանգության, սեփական պաշտոնի համար զոհաբերել ուրիշների իրավունքները»,- ասաց փաստաբանը:

Նշելով, որ դատավարության ընթացքում իրենց   կողմից հսկայական քանակությամբ հակափաստարկներ բերվեցին, փաստաբանը որպես օրինակ հիշատակեց դրանցից մեկը: «Մենք պահանջում էինք, որպեսզի Ավետիք Բուդաղյանի մեղավորության  հարցը չքննարկվի քննիչի մակարդակով, գործը գնա դատարան, այնտեղ որոշվի Ավետիք Բուդաղյանը մեղավոր է եղել, թե չէ: Մեր ընդդիմախոսներին՝ ի դեմս դատախազության, քննչական մարմնի և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանների, շատ էր պետք քննիչի մակարդակով Ավետիք Բուդաղյանին մեղավոր      ճանաչել, որովհետև Տիգրան Խաչատրյանն  ու Զարզանդ Նիկողոսյանը  քրեական պատասխանատվությունից կարողացել են խուսափել հենց այն պատճառով, որ քննիչը Ավետիք Բուդաղյանին համարել է մեղավոր հարձակման, սպանության փորձի մեջ: Մենք ասում ենք, որ   Ավետիք Բուդաղյանը դատարանով մեղավոր ճանաչվի կամ արդարացվի: Մեզ ասում են՝  չէ»: Մինչդեռ  դատավարության ընթացքում Բուդաղյաններն ու նրա ներկայացուցիչը դատարանին ներկայացրել են  ճիշտ նույնպիսի  իրավիճակի գործ, որն այլ լուծում էր ստացել: Նախկին ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանել էին, այդ գործով էլ քննիչը նույն հնարքն էր փորձել անել, սկզբից որոշում էր կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնել նրա մահվան կապակցությամբ՝  մնացածի՝ ծեծողների գործողություններն արդարացնելով  նրանով, որ Վարդան Թումանյանը նախահարձակ է եղել:  Այդ  գործով բողոք էր ներկայացվել քննիչի որոշման դեմ, նշվել էր, որ իրենք համաձայն չեն, որ   մեղքը հաստատվի քննիչի որոշմամբ, թող նրա մեղավորության հարցը լուծի դատարանը: Վ. Թումանյանի դեպքում Երևան քաղաքի դատախազը, ով  օրենքը գիտեր՝  ի տարբերություն այս գործով մասնակցող դատախազների ու դատավորների, վերացրել էր  քննիչի որոշումը՝ հղումներ անելով օրենքների, Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման վրա՝  համարելով, որ մահացած մարդը չի կարող մեղավոր ճանաչվել հանցագործության կատարման մեջ, եթե նրա իրավահաջորդները վիճարկում են նրա մեղավորությունը:

«Բուդաղյանների ու այն գործով իրավիճակների միջև տարբերությունը մեկն է՝ Բուդաղյանների դեպքում մենք գործ ունենք Սյունիքի մարզպետի, նրա որդու, գործ ունենք այն խավի հետ, որն  որ այսօր անձեռնմխելի է:  Իրենց անձեռնմխելիությունը չի կարող տևել հավերժ, շուտ թե ուշ բոլոր այդ արտոնությունները կամ հետզհետե կամ հանկարծակի կվերանան, քրեական պատասխանատվությունը վրա կհասնի ցանկացած մեկին, ով որ մարդ է սպանել կամ ծանր մարմնական հրազենային վնասվածք է պատճառել, դա լինելու է՝ տեսագրությունները կան, մարդկանց վկայությունները կան, դատաբժիշկների եզրակացությունները կան»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ երկու գործերով էլ կայացված դատական ակտերն անպայման կբողոքարկվեն վերադաս դատարան:

 


Հարակից հրապարակումներ`

17:02 21/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏեղի ունեցավ այս գործով հերթական անարդարությունը. Հայկ Ալումյան
19:51 20/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Բուդաղյանը խորհուրդ տվեց այնպես վարվել, որ հետագայում «չամաչեք մարդկանց երեսներին նայել»
20:31 02/07/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի որոշումը չկատարելու պատճառները պարուրված են պետական գաղտնիքով. ԱԱԾ-ն մերժել է փաստաբանի հարցումը
15:34 30/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի աղմկահարույց գործով մեղադրողը չհրաժարվեց մեղադրանքից
20:43 15/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով՝ հայտնվում. Հայկ Ալումյան
12:31 12/06/2015  |  Քրեական խրոնիկոնՀիմնավորվեց, որ հարձակումը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետի կողմնակիցների կողմից. Հայկ Ալումյան
13:54 28/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳործ ունենք անպատժելիների կաստայի հետ. Հայկ Ալումյան
12:46 02/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով մերժվել է պաշտպանի միջնորդությունը
15:38 15/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Սյունիքի մարզպետի տան մոտ միջադեպի գործում նյութեր են բացակայում. Հայկ Ալումյան
15:42 28/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյանների գանգատը ՄԻԵԴ փաստաբանն անձամբ է հանձնել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]