ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինված ուժերի զորամասերում մեկնարկել է 2015 թվականի ամառային ուսումնական փուլը 08/18/2015 19:14 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 18-ին Զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեց 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսումնական փուլի մեկնարկի օրը կրկնակի տոնական ու նշանակալից էր 3-րդ բանակային զորամիավորման հրետանային զորամասերից մեկի անձնակազմի համար: Զորամասին հանձնվում էր մարտական դրոշ: Զինվորական փառքի, պատվի և արիության խորհրդանիշը՝ մարտական դրոշը հրամկազմին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով սպաներին և զինվորներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարտական դրոշը յուրաքանչյուր զինծառայողի համար հայրենիքին անմնացորդ ծառայելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը արիաբար պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցում է:
Նախարար Սեյրան Օհանյանը հույս հայտնեց նաև, որ նոր կիսամյակը՝ իբրև նախորդների շարունակություն, հաջողություններով լի կլինի և ԶՈւ ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն: Ըստ այդմ՝ լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև զորամասի հրամանատար Ռուբեն Գասպարյանը: Նա հավաստիացրեց, որ հավատարիմ մնալով զինվորական երդմանը և մարտական դրոշին՝ այսուհետ ևս արվելու է առավելագույնը՝ զորամասի մարտական պատրաստականությունն ու մարտունակության մակարդակը մշտապես բարձրացնելու համար:
Ելույթներով հանդես եկան նաև Տավուշի մարզի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, վետերանների միության նախագահ Լևոն Վարանյանը և այլք:
Խորհրդանշական օրը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Այստեղ էլ ուսումնական փուլի մեկնարկի օրը համընկել էր ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի կազմավորման տարեդարձի հետ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և խոսելով ռազմական ավիացիայի ներուժի մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության և ազգային բանակի մարտունակության բարձրացման համատեքստում կարևորեց ռազմական և քաղավիացիայի օդաչուների, օդային ճանապարհով ռազմական նշանակության բեռների փոխադրումներ իրականանցնող ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի դերակատարությունը:
Հանդիսավոր միտինգի ավարտին բեռների և սպառազինության տեղափոխման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու, միջազգային տարբեր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի համար զինվորական և քաղավիացիայի մի շարք ծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը «սահմանազատումից» հետո ադրբեջանցիներից 150-160 մ․ է
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն