Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը

Առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը. ՀՀ վարչապետ 08/18/2015   11:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է. 

«Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին: Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության առաջնայնությունների թվում է, քանի որ այն նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:

Սիրելի բազեականներ,

Իր պատմության 13 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների Հայրենիքից և Սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման, որի կարևորագույն նպատակներից է հայ երիտասարդության համախմբումը՝  հանուն հայոց պետականության ամրապնդման ու զարգացման: Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզնով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով: Համոզված եմ՝ ի դեմս ձեզ և ձեր գործունեության, ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած Մայր Հայրենիք:

Սիրելի երիտասարդներ,

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ հավաքի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և անձնական երջանկություն»: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տարբեր խնդիրների վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանրապետությունում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման,  այդ թվում՝ ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, կրթօջախների, մշակութային տների և համայնքային նշանակության այլ կարևորագույն օբյեկտների հիմնանորոգման ու վերակառուցման մի շարք ծրագրեր, որոնք նաև նպաստելու են երկրում տնտեսության ակտիվության ապահովմանը:

Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում առկա է բարձր բերքատվություն և այդ առումով մեծ նշանակություն է տրվել ոռոգման աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպմանը: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ստացված բերքի արտահանման ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իսկ արտահանվել է 21 հազար տոննա ծիրան և 70 հազար տոննա բանջարեղեն: Արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է նաև վրաց-ռուսական անցակետի (Դարիալի) աշխատաժամանակի ավելացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Վրաստանի վարչապետների վերջին հանդիպման ժամանակ:  

Երկրի վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա և կողմերը փորձում են երկու երկրների համար փոխշահավետ համագործակցություն ծավալել:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսության զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերը: Շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի միջև, ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են և առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախատեսում է այցելել Չինաստան, որի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Ներդրումային ծրագրեր են իրականացվելու նաև մայրաքաղաքում, մասնավորապես 150 մլն դոլար է ներդրվելու «Հին Երևան» նախագծում և այլն:

Վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէլեկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):     

Ամփոփելով՝ վարչապետը հավաքի մասնակիցներին մաղթել է համերաշխություն և միասնականություն: «Մենք պետք է մեր ուժերը համատեղենք, որպեսզի մեր երկիրը զարգանա:  Պետք է միասնաբար շտկենք բացթողումները և առաջ գնանք, ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց ապահովենք աշխատատեղերով: Սա է մեր գլխավոր խնդիրը: Դրան զուգահեռ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է օգնեն կառավարությանը և նպաստեն մեր երկրի առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:  

«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանավում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում: «Բազե»-ի նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն: 

 

 


Հարակից հրապարակումներ`

18:59 29/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ
11:40 29/07/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմական հնավայրերի պեղումների ընթացքին
16:41 14/06/2015  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը
18:57 05/12/2014  |  ԼՐԱՀՈՍՋրային տնտեսությունը կգործի՝ գյուղնախարարության ներքո
18:57 15/11/2014  |  ԼՐԱՀՈՍ Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել «Բարվա» ինովացիոն կենտրոնում
19:20 17/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-UNICEF համագործակցության նոր ծրագրի հիմքում պետք է լինի ՀՀ-ում երեխաների իրավիճակի հետ կապված մարտահրավերների հաղթահարումը
20:18 29/09/2014  |  ԼՐԱՀՈՍՉեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում
19:34 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյան. Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր դարավոր ձգտումը
18:17 18/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացմանը
19:56 09/09/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ու Էռնեկյանը քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]