Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից

Այսուհետ կարիք չի լինի հնարավորինս հաճախ դիմելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի. Գևորգ Դանիելյան 07/16/2015   11:09  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հաջորդեց բուն նախագծի մշակման փուլը, իսկ արդեն հուլիսի 15-ին հրապարակվեց Սահմանադրության նախագծի 1-ից 7-րդ գլուխները. նախատեսվում է նախագծի ամբողջական տեքստն օգոստոսի 1-ին հանձնել Հանրապետության Նախագահին: Նախագծին առնչվող որոշ էական հարցադրումներին խնդրել ենք անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: 
 
- Նախագծում կառավարման խորհրդարանական ձևը, թերևս, ներկայացված է առանց այլընտրանքի, ինչո՞վ եք բացատրում այսպիսի դիրքորոշումը, որքանո՞վ է այն համահունչ պետական անվտանգության երաշխավորմանը: Գաղտնիք չէ, որ կենտրոնացված կառավարման համակարգն առավել փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի համար առավել նախընտրելի է:
 
- Այլընտրանքային տարբերակ ներկայացնելու անհրաժեշտություն չծագեց, քանի որ հանրային քննարկումների արդյունքները բերեցին այն համոզման, որ որոշ, ոչ էական բացառություններով հանդերձ, առավել ընդունելի ու հիմնավորված համարվեց կառավարման խորհրդարանական ձևը: Ինչ վերաբերում է երկրի պաշտպանունակության ու ռազմական ոլորտում կառավարման արդյունավետության խնդիրներին, ապա դրանք մասնագիտական հանձնաժողովի առջև միանշանակ բարձրացրեց նաև Հանրապետության Նախագահը:
 
Ավելին, հայտնվեց այն դիրքորոշումը, ըստ որի՝ կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանական կառավարման ձևին անցումը կարող է թույլատրելի լինել միայն մի պայմանով՝ եթե այն ուղեկցվի հավուր պատշաճի հիմնավորված այնպիսի կառուցակարգերով ու ընթացակարգերով, որոնք աներկբայորեն կերաշխավորեն երկրի պաշտպանունակության իրավական անխոցելի հիմքեր ու նախադրյալներ: Մասնավորապես, խնդիր դրվեց կանխատեսելի իրավակարգավորումներով լուծել գլխավոր հրամանատարի նշանակման, լիազորությունների շրջանակների արդյունավետ գործելուն միտված կարգավիճակի հարցադրումները: Հանձնաժողովի կողմից առաջադրված լուծումները, կարծում ենք, համարժեք են հիշյալ մտահոգությունները փարատելու տեսանկյունից:
 
Մասնավորապես, պատերազմական վիճակում գլխավոր հրամանատարն ի պաշտոնե համարվում է Վարչապետը, սակայն նա կարող է այլ համապատասխան անձի նշանակել այդ պաշտոնում, որն օգտվելու է համարժեք կարգավիճակից: Ռազմական ոլորտում կառավարման, ինչպես նաև գործադիր իշխանության ու օրենսդիր իշխանության փոխհարաբերություններում սահմանվում են այնպիսի չափանիշներ, որոնք մի կողմից չեն խաթարի իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը, մյուս կողմից չեն ձախողի ռազմական կառույցների բնականոն գործունեությունը, այդ թվում՝ որևէ կերպ խոցելի չեն դարձնի ռազմական գաղտնիք կազմող տեղեկատվության հուսալի պահպանությունը:
 
Այնուամենայնիվ, քաղաքական որոշ ուժեր, դեմ արտահայտվելով խորհրդարանական կառավարման ձևին, միաժամանակ տեսակետ էին հնչեցնում, որ փորձ է արվում այդպիսով երաշխավորել իշխանությունների դյուրին վերարտադրությունը:  
 
Այս դիրքորոշումը միայն հետագայում փոխկապակցվեց կառավարման ձևի հետ, իսկ սկզբնական փուլում բուն սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն անվերապահորեն այդպիսին գնահատվեց, ինչը վկայում է այդ բնույթի դիրքորոշումների բացառապես այնպիսի քաղաքական ուղղվածության մասին, որի դեպքում նախապատվությունը տրվում է վերացական կարծիքների: Իհարկե, դա միտված է հանրության մեջ որոշակի մերժողական տրամադրություններ սերմանելուն, ինչը մասամբ հաջողվում է: Ինքս համարժեք կանդրադառնայի այդ տեսակետներին, սակայն հարկադրված եմ սպասել մինչև դրանք կուղեկցվեն կոնկրետ փաստարկներով: 
 
Հավելեմ, որ նախագիծը հուշում է, որ բոլորովին այլ մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես, ոչ միայն պարզապես չկան, այսպես կոչված, իշխանությունը դյուրին վերատադրելու եղանակներ, այլև առաջադրված են մի շարք լրջագույն իրավական լուծումներ, որոնք հանգեցնելու են ժողովրդավարական առանցքային բաղադրիչների լայնածավալ ներդրմանը:     
 
Նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ առանձին սոսկ մասնավոր օրինակների՝ առաջարկում ենք խորհրդարանին օժտել անհամեմատ լայն վերահսկողական լիազորություններով, խորհրդարանում էապես ընդլայնել ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը, վերջիններս ոչ միայն երաշխավորված պատասխանատու դիրքեր կզբաղեցնեն խորհրդարանական մարմիններում,  այլև ի զորու կլինեն ազդելու օրինաստեղծ գործունեության, վերահսկողական և կադրային քաղաքականության վրա, քանի որ սահմանվելու է օրգանական օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ քվեի բարձր շեմ, գործադիր իշխանության բոլոր մարմինների նկատմամբ սահմանել խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանում որոշակի տեղեր հատկացնել ազգային փոքրամասնություններին և այլն:
 
Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որին  մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները նախապես պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին և ծրագրային հիմնադրույթները: Հանրապետության Նախագահը չի ունենալու անմիջական մանդատ, նրան կընտրեն ընտրիչները՝ 7 տարի ժամկետով: Հանրապետության Նախագահն այլևս չի իրականացնելու գործադիր իշխանության էական գործառույթներ:
 
Խորհրդարանի կողմից ընտրվող պետական մարմինների ու պաշտոնյաների ցանկը կմնա նույնը, միաժամանակ այդ ցանկում կներառվեն Հանրապետության Նախագահը (այս դեպքում կլինեն նաև այլ ընտրիչներ), դատավորների մի հատվածը և այլն: 
 
Կիսանախագահական կառավարման ձևի կողմնակիցները խնդրահարույց են համարում խորհրդարանական կառավարման ձևի պարագայում երկրի պաշտպանունակությունը, ընդ որում, այդ հիմնախնդրին անդրադարձել է նաև Հանրապետության  Նախագահը:
 
Կառավարման խորհրդարանական ձև ընտրել են նաև այնպիսի երկրներ, որոնք ևս գտնվում են փաստացի պատերազմական վիճակում, և որոնց փորձն էլ հանգամանորեն ուսումնասիրվել ու հաշվի է առնվել: Ի դեպ, նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ հիշյալ հրամանատարը երկրի վարչապետն է, միաժամանակ, կառավարությունը կարող է մեկ այլ համապատասխան անձի նշանակել այդ պաշտոնում: Այս լուծումները հանգամանորեն ներկայացվել են Հանրապետության Նախագահին և քաղաքական ուժերին: Դրանց առնչությամբ քաղաքական ուժերի շրջանում, ըստ էության, ձեռք է բերվել որոշակի համաձայնություն:  
 
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք գտնում են, որ այդպիսով խաթարվում է իրենց առաջնորդին Հանրապետության Նախագահ առաջադրելու ծրագրերը, կարող են համամասնական ընտրակարգով մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ իրենց թեկնածուին ներկայացնելով վարչապետի պաշտոնում: Ընդ որում, նախագծով Վարչապետի համար նախատեսվում են առավել լայն լիազորություններ, քան գործող Հանրապետության Նախագահի համար, պարզապես դրանք ուղեկցվել են որոշակի հակակշիռներով, որոնք անհրաժեշտ են՝ իրավաչափ վերահսկողություն իրականացնելու և սահմանադրական պատասխանատվության լծակները կիրառելու նկատառումով: Չեմ կարծում, թե վերահսկողության ու պատասխանատվության բաղադրիչները կարող են մտահոգիչ լինել:   
 
- Ի՞նչ է տալիս Սահմանադրությունն այն մարդուն, որը չունի իշխանություն, սակայն ունի ողջամիտ գաղափարներ և մեծ ցանկություն անձամբ մասնակցելու իր երկրի կառավարման ու բարեփոխումներ իրականացնելուն:
 
- Գործող Սահմանադրությունն այդ հարցադրման տեսանկյունից լավագույնը համարվել չի կարող, այն առնվազն չի ամրագրում քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեներ անցկացնելու իրավական հնարավորություն, իսկ հանրային իշխանության մարմինները գործնականում չեն դիմում այդ միջոցին, քանի դեռ իրեն զգացնել չի տալիս համապատասխան հակակշիռը: Նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունք վերապահել նաև քաղաքացիներին: Ընդ որում, այդպիսի իրավունք կարող է վերապահվել նաև այն դեպքում, երբ Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենք, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերը գտնում են, որ այն չի բխում հանրության շահերից և դրա ուժի մեջ մտնելը պետք է կասեցնել մինչև հանրաքվեի արդյունքները:
 
Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության ձևավորման արդի դրսևորումներն ու միտումները, կարելի է հուսալ, որ հանրաքվե նախաձեռնելու ինստիտուտն այսուհետ կունենա գործնական կիրառում, ինչը ոչ միայն լուրջ հակակշիռ է օրենսդիր իշխանության մարմնին, այլև հանրության իրավական մշակույթը հիրավի խթանելու կարևոր լծակ է:
 
Հավելեմ, որ նախագծով նախապատվությունը տրված է հիմնական իրավունքներն ու ազատություններն, ինչպես նաև յուրաքանչյուրի սահմանափակումների հիմքերն առավել հստակ ու սպառիչ սահմանելու մեթոդաբանությանը:  
 
- Մեր իրականությունում մտահոգիչ է համարվում նաև դատավորների անկախության երաշխավորման հիմնախնդիրը: Այս խնդիրը սահմանադրաիրավական ինչպիսի՞ կարգավորումներով է լուծվելու
 
Համոզված եմ, առաջադրվում են լրջագույն երաշխիքներ՝ ինչպես հնարավոր արտաքին, այնպես էլ ներհամակարգային ազդեցությունից դատավորներին զերծ պահելու նկաառումով: Նախ, արդարադատության խորհրդին փոխարինող Բարձրագույն դատական խորհրդում հավասար թվով լինելու են իրավագետներ և գործող դատավորներ, ինչը կբացառի կորպորոտիվ շահերով թելադրված մոտեցումները: Դատական ատյանների նախագահները կընտրվեն որոշակի ժամկետով և ընդամենը մեկ անգամ, մասնավորապես նախատեսվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը կսահմանվի 12 տարի և դարձյալ մեկ անգամ, ինչը ևս միտված է նրանց նկատմամբ ազդեցության շարժառիթների բացառմանը: 
 
-Հասկանալի է, որ Սահմանադրությունն ինքնին չի կարող երաշխավորել սահմանադրականություն, իրավական նիհիլիզմը բոլոր հարթություններում հաղթահարելու իրական գործիք: Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը:
 
- Առնվազն երկու ինստիտուտ կմատնանշեի, որոնք էապես կբարելավեն սահմանադրականության ցուցիչները՝ սահմանադրական պատասխանատվություն և սահմանադրականության մշտադիտարկում: Այս ինստիտուտների կուղեկցվեն հուսալի կազմակերպաիրավական երաշխիքներով:
 
Ի դեպ, այսուհետ կարիք չի լինի նաև հնարավորինս հաճախ դիմելու սահմանադրական փոփոխությունների գործընթացի, քանզի այդ խնդիրը մասամբ կլուծեն օրգանական խնդիրները, մասամբ էլ Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

11:00 16/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական համակարգը պետք է ոչ ֆորմալ առումով դուրս հանել գործադիր իշխանության ենթակայությունից. Նորայր Նորիկյան
21:21 15/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծով՝ ՀՀ նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը
19:57 15/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲարձրագույն դատական խորհուրդը կփոխարինի Արդարադատության խորհրդին
18:27 15/07/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀանրային քննարկման է ներկայացվել Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագիծը
09:15 15/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չեն կարողանում համաձայնության գալ մի քանի հարցերի շուրջ. «Ժամանակ»
18:31 14/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ի՞նչ է նշանակում գլխավոր դատախազին տալ անձեռնմխելիություն». Փաստաբանին զարմացրել է դատախազության առաջարկը
15:02 13/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է, որ Արդարադատության խորհրդի կազմում որևէ դատարանի նախագահ չպետք է լինի. Վարդան Պողոսյան
15:23 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն. Վարդան Պողոսյան (Տեսանյութ)
14:22 11/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՑմահ անձեռնմխելիություն՝ Գլխավոր դատախազի համար
09:00 11/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների նախագծի մի մասը կհրապարակվի հուլիսի 15-ին. «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]