Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Հայաստանը պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն. Վարդան Պողոսյան (Տեսանյութ) 07/11/2015   15:23  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կարծիքը որևէ փոփոխության չի ենթարկվել՝ կառավարման խորհրդարանական ձևին անցնելու անհրաժեշտության վերաբերյալ. դեռևս Հայեցակարգում մասնագիտական հստակ նախապատվությունը տրված էր այդ  համակարգին և այն իր արտացոլումն է գտել նաև Սահմանադրական բարեփոխումների նախագծում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ նախագծում խոսքը գնում է ուղղակիորեն խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին: 
 
Սահմանադրագետը գտնում է, որ Հայաստանը պատրաստ է նման անցմանը: Ըստ նրա, ընդհանրապես մոլորություն է կարծելը, որ  գործող կառավարման համակարգը կայունություն է ապահովում և Հայաստանի քաղաքական համակարգի կայունացման համար լավ ձև է:
 
Համեմատական սահմանադրական իրավունքի տեսանկյունից, ըստ Վ.Պողոսյանի, կառավարման ձևերը կարելի է կոպիտ կերպով երկու տիպի բաժանել՝ կամ նախագահական, կամ պառլամենտական:  Նախագահական կառավարման ձևի էությունը ու տիպիկ գիծն այն է, որ  օրենսդիրն ու գործադիրն իրար վրա ներգործության հնարավորություն չունեն՝  նախագահը չի կարող լուծարել պառլամենտը, վերջինս էլ՝  անվստահություն հայտնել նախագահին:
 
«Մենք նման Սահմանադրություն չունենք հիմա Հայաստանում, ունեցել ենք որոշակի առումով 1991-95թթ.՝ մինչև Սահմանադրության ընդունումը»,- նկատեց Վ.Պողոսյանը՝  նշելով, որ գործող կառավարման համակարգը խառը համակարգ է այն իմաստով, որ պահպանելով պառլամենտական համակարգի հիմնական գիծը՝ կառավարության պատասխանատվությունը Ազգային ժողովի առջև,   այդուհանդերձ,  Հանրապետության նախագահին տալիս է որոշակի լիազորություններ գործադիր իշխանության բնագավառում: Այսինքն՝ գործադիր իշխանությունը երկփեղկվում է  և որոշ լիազորություններ իրականացնում է Հանրապետության նախագահը, որոշ լիազորություններ կառավարությունը, որոշ լիազորություններ կառավարությունն ու նախագահը պարտավոր են համատեղ իրականացնել: 
 
«Հիմա այն համակարգն, ինչ որ ունենք, ավելի շուտ ձգտում է դեպի պառլամենտական համակարգ, որովհետև Հանրապետության նախագահը, եթե չունի մեծամասնության աջակցությունը պառլամենտում, ըստ էության չի կարող իրականացնել նաև այն գործադիր իշխանության լիազորությունները արդյունավետ ձևով, որոնք որ  բացառապես իրեն են վերագրված: Էլ չխոսենք այն լիազորությունների մասին, որոնք որ տրված են կառավարության ու Հանրապետության նախագահի համատեղ իրականացմանը»,- ասաց Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ սահմանադրագետն՝ ընդգծելով, որ   այդ  կառավարման ձևին  այս տեսանկյունից դիտարկելու պարագայում պառլամենտական համակարգը բավականին մեծ հստակություն է մտցնում կառավարություն-պառլամենտ-Նախագահ հարաբերություններում: Այդ առումով խնդիրներ,  ըստ սահմանման,  չեն կարող առաջանալ: 
 
«Մեր մոտ այդ կարծրացած մոտեցումը արմատավորվել է այն պարզ պատճառով, որ կառավարման կիսանախագահական կոչված համակարգը գործել է միայն մեկ մոդուսով, այն է՝ Հանրապետության նախագահը միշտ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և ամբողջ ծանրության կենտրոնը բնականաբար տեղափոխվում է դեպի Բաղրամյան 26,  և նման պարագայում խոսել արդյունավետ կառավարման համակարգի մասին շատ բարդ է, որովհետև ամբողջ որոշումների ընդունման գործընթացը կենտրոնանում է մեկ քաղաքական ինստիտուտի՝ Հանրապետության նախագահի, ձեռքում»,- ասաց Վ.Պողոսյանը՝ ընդգծելով, որ այդ առումով պառլամենտական համակարգը նման վտանգներ իր մեջ չի պարունակում՝  ի տարբերություն կիսանախագահական գործող համակարգի, գործադիր իշխանության ղեկավարը միշտ կախվածության մեջ է գտնվում պառլամենտական մեծամասնությունից և կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել այդ պառլամենտական մեծամասնության կամքով:
 
Վ.Պողոսյանը պարզաբանեց, որ գործող կառավարման համակարգը կոչվում է կիսանախագահական այն պատճառով, որ Հանրապետության նախագահը ոչ միայն ուղղակիորեն է ընտրվում ժողովրդի կողմից, այլ նաև քաղաքական պատասխանատվություն չի կրում պառլամենտի առջև՝ դա նախագահական համակարգի բնորոշ գիծն է, այսինքն՝ Հանրապետության նախագահին չի կարող պառլամենտն անվստահություն հայտնել, Հանրապետության նախագահն էլ չի կարող Ազգային ժողովը լուծարել: 
 
 «Եթե մենք համադրում ենք այս կառավարման ձևերը և կառավարման տիպերը, ապա ակնհայտ է դառնում, որ պառլամենտական համակարգը բազմաթիվ առավելություններ ունի գործող կիսանախագահական, ինչպես նաև նախագահական  համակարգերի համեմատությամբ: Պառլամենտական համակարգը, որը որ նախագծում ամրագրված է, այդուհանդերձ որոշակի միջոցներ է նախատեսել, որպեսզի կառավարության կայունությունն ապահովվի»,- նշեց Վ.Պողոսյանը:  
 
Ըստ սահմանադրագետի, կառավարության կայունությունը կարևորագույն խնդիր է: «Պառլամենտական համակարգի ամենամեծ թերությունը համեմատական կտրվածքով, երբ որ մենք նայում ենք, թե ինչպես է պառլամենտական համակարգը գործում աշխարհում, կայանում է նրանում, որ կառավարությունները հաճախակի են փոփոխվում, քանի որ պառլամենտը կարող է կառավարությանն անվստահություն հայտնել, այդ իրավունքից պառլամենտականները շատ երկրներում բավականին  հաճախ են օգտվում և բավականին արագ այդ փոփոխություններն են տեղի ունենում»:
 
Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ երբ որ սահմանադրական հանձնաժողովում Հայեցակարգի մակարդակով մասնագիտական ընտրությունը կանգ առավ կառավարման պառլամենտական համակարգի վրա,  Հանրապետության նախագահը երկու մտահոգություն արտահայտեց այդ համակարգի հետ կապված, որոնցից առաջինը վերաբերվում էր կայունությանը, երկրորդը՝ արտաքին ու ներքին անվտանգությանը: «Կայունության հետ կապված խնդիրներն, իմ կարծիքով, բավարար չափով լուծված են, հաշվի առնելով, որ ինչպես կոնստրուկտիվ անվստահության քվեն, որը որ նախատեսված է նախագծում, այնպես էլ ընտրական համակարգի այնպիսի մեխանիզմները, որոնք երաշխավորում են պառլամենտական մեծամասնության ապահովումը, այդ երկու հիմնական  գործոններն, իմ կարծիքով,  լիովին բավարար են, որպեսզի մի կողմից՝ մենք ունենանք այնպիսի պառլամենտական համակարգ, որտեղ կառավարությունները հաճախակի չեն փոփոխվում, այսինքն՝ ունենանք կայուն կառավարման համակարգ, մյուս կողմից՝  մենք կունենանք ավելի թափանցիկ ու հանրության համար ավելի տեսանելի Ազգային ժողով, որը դառնում է ամբողջ քաղաքական պայքարի հիմնական թատերաբեմը, և որևէ հարց իր լուծման ժամանակ չի կարող շրջանցվել և չդառնալ Ազգային ժողովի քննարկման առարկա այս   կամ այն ձևով», - ասաց Սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

14:22 11/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՑմահ անձեռնմխելիություն՝ Գլխավոր դատախազի համար
09:00 11/07/2015  |  ՄամուլՍահմանադրական բարեփոխումների նախագծի մի մասը կհրապարակվի հուլիսի 15-ին. «Հայկական ժամանակ»
22:41 10/07/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. Սահմանադրական բարեփոխումների տեքստը դեռ պատրաստ չէ (Տեսանյութ). 1in.am
13:44 10/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական փոփոխությունների հիմքում կայուն կառավարման համակարգ ունենալու գաղափարն է
19:19 09/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԻնչո՞ւ դատախազությանը պետք է առանձին գլուխ հատկացվի, իսկ ազգային անվտանգությանը կամ փաստաբաններին՝ ոչ. Հայկ Ալումյան
21:56 07/07/2015  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կարգավիճակը արմատական փոփոխությունների չի ենթարկվի. Վարդան Պողոսյան
18:11 07/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր նախնական կարծիքը Վենետիկի հանձնաժողովը կներկայացնի առաջիկա երկու ամիսներին
09:11 07/07/2015  |  ՄամուլՆեղ շրջանակում արդեն սահմանադրական հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29. «Հայկական ժամանակ»
21:24 03/07/2015  |  ՎերլուծություններՎարչական ու կարգապահական վարույթների դեպքում ևս պետք է ամրագրվի անմեղության կանխավարկածի սկզբունքը. Երեմ Սարգսյան
20:57 30/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱնմեղության կանխավարկածը՝ քրեադատավարական, թե համաիրավական սկզբունք

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]