ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծննդաբերած կնոջն սպանել փորձած ամուսինը հոգեմետ դեղեր էր ընդունում 07/02/2015 19:37 | Քրեական խրոնիկոն
Ամուսնու կողմից հրազենային ծանր վնասվածք ստացած 27-ամյա Միլենայի առողջական վիճակը շարունակվում է կայուն ծանր մնալ: Վիրահատությունը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Միլենային վիրահատող նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը, հաջող է անցել, նրա վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, եւ հնարավոր է՝ կարիք լինի մեկ անգամ եւս վիրահատել: Բժշկի փոխանցմամբ՝ ամեն ինչ պարզ կլինի առաջիկա ժամերին կամ վաղն առավոտյան:
Երեկ առավոտյան Միլենայի ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելել է նրան՝ Հանրապետական ծննդատուն. Միլենան օրերս է արու զավակ ունեցել: Մեզ հետ զրույցում Միլենայի մայրը պատմեց, որ Հայկն ու իր դուստրը որոշ ժամանակ շատ ջերմ զրուցել են, հետո փեսան հարցրել է՝ Միլենա, բուլկի կուտես, նա էլ դրական պատասխան է տվել: Երբ աղջկա մայրը գնացել է բուլկի գնելու, Հայկն այդ ընթացքում կրակել է կնոջ վրա՝ գնդակներից մեկը դիպչել է սրտին, 2-ը՝ ուսին, հետո Հայկն է ինքնասպան եղել:
Միլենայի երեխան վաղահաս է, նա ծնվել է 35 շաբաթականում ու ծնված օրվանից գտնվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մինչ փոքրիկն այս բաժանմունքում մեծանում է, որպեսզի հասնի հիվանդանոցից դուրս գրման տարիքին, նրա ծնողների հետ տեղի ունեցած դեպքի մասին ինչ վարկած ասես, որ չհորինվեցին. մայրը դեռ վիրահատական սեղանին՝ նրան արդեն թաղեցին, մինչդեռ Միլենայի վիրահատությունը նոր-նոր էր ավարտվել, ու անգամ ծնողները լուր չունեին: Մեկ այլ վարկած էլ էին տարածել, իբր թե Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, մեկ էլ լուրեր էին շրջանառել, որ փոքրիկը դեպքի պահին եղել է հիվանդասենյակում, մոր կողքին: Այս ամենը վրդովեցրել էր Միլենայի հարազատներին, որոնք «Առավոտի» հետ զրույցում հերքեցին այդ վարկածները:
Միլենայի մայրը՝ տիկին Անահիտը, «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց, որ նախ՝ փոքրիկը հիվանդասենյակում չի եղել, առավոտյան, երբ Հայկն այցելել է դստերը, ինքը դստեր մոտ է եղել, ու ամեն ինչ նորմալ էր: Տիկին Անահիտն ասաց նաեւ, որ 3 տարվա ամուսիններ էին, եւ չի հիշում մի օր, որ փեսան կոպիտ վարվի աղջկա հետ. «Հակառակը՝ շատ ջերմ, սիրով ամուսիններ են եղել: Գիշերն էլ, որ եկել էր, էլի շատ ջերմ էին խոսում, գնալուց առաջ համբուրեց Միլենային, ասաց՝ կարող ա չգամ»:
Միլենայի հայրն էլ ասաց, որ փեսան իր դստերը թագուհու պես էր պահում, երբեք խնդիրներ չեն եղել. «Աղջկաս շուտ-շուտ արտասահման էր տանում, միշտ համ իրենք են լավ հարաբերություններ ունեցել, համ էլ մենք՝ Հայկի հետ»: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե իբր Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, հարազատներից մեկն այսպես արձագանքեց՝ «Սուտ բաներ են խոսում, նա այնպիսի տղա էր, որ դավաճանության մասին խոսք չի կարող լինել: Այդ լուրեր տարածողները թող գնան հարեւանների հետ զրուցեն ու կպարզեն, թե ինչքան սիրով են եղել»:
Ի՞նչը կարող էր այս դեպքի պատճառը լինել՝ մեր այս հարցին տիկին Անահիտն ասաց՝ հավանաբար, Հայկի՝ երբեմն անհավասարակշիռ վիճակը. «Հայկը վերջերս շատ մոտ ընկերներ է կորցրել, երեւի էդ հողի վրա մի քիչ խանգարվել էր: Ասում էր՝ աչքիս մարդիկ են երեւում, տարօրինակ բաներ են երեւում, ոնց որ հետեւիցս մարդիկ են գալիս: Գիտեմ, որ Հայկի մայրը հոգեմետ դեղեր էր տալիս նրան, բժիշկն էր նշանակել: Ես մտածում եմ՝ տեսնես էդ պահին հասկանո՞ւմ էր, թե ինչ էր անում: Ոչ մեկիս մտքով չէր անցնի, ոնց կարող էր սենց բան լինել, որ իմանայինք, մենակ չէինք թողնի սենյակում»: Մեր հարցին էլ, թե որտեղից կարող էր Հայկի մոտ 2 ատրճանակ լինել, Միլենայի ծնողներն ասացին, որ տեղյակ չեն:
Միլենայի վիրահատությունը 3 ժամից ավելի է տեւել, բժիշկներն ասացին, որ բարդ վիրահատություն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել