Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Վերաքննիչ դատարանը կեղծել է Եվրոպական դատարանի որոշումը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 05/02/2015   11:08  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2014թ.-ի ապրիլի 2-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ուղարկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորներ Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից անմարդկային վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
 
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 
«2014թ.-ի ապրիլի 10-ին քաղաքացիներ Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը, իրենց հերթին, հաղորդում են տվել ՀՔԾ-ին այն մասին, որ 2013թ.-ի հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին և խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցները իրենց նկատմամբ կիրառել են բռնություններ:
 
Դեպքի առթիվ 2014թ.-ի ապրիլի 14-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն: Ոչ պատշաճ կերպով նախաքննություն վարելուց հետո, ՀՔԾ-ն 2014թ.-ի հոկտեմբերի 3-ն այս քրեական գործով վարույթը կարճել է և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել վերոնշյալ որոշման դեմ՝ խնդրելով վերացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՔԾ-ի որոշումը, որը ևս մերժվել է 2014 հոկտեմբերի 3-ի որոշմամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՔԾ-ն խախտել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի որոշակի նորմեր:
 
Այս գործի նախաքննության փուլում ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունեցել է և՛ տուժած քաղաքացիների, և՛ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, և հերթական անգամ (հիշենք Անի Բոշյանի գործով վարած նախաքննությունը) արժանահավատ չի համարել տուժած քաղաքացիների տված ցուցմունքները և, անհասկանալի պատճառով, հիմնավոր է համարել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները: Հարկ է նշել նաև, որ ՀՔԾ-ն թերացել է իր գործում և նախաքննության փուլում չի հարցաքննել քաղաքացի Ջիվան Սահակյանին, ով Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ և հանդիպել են ոստիկանության աշխատակցին:
 
Ջիվան Սահակյանի ցուցմունքը այս պարագայում կարող էր էական նշանակություն ունենալ, քանի որ ըստ Ռոբերտ Մուրադյանի ցուցմունքի՝ նրանք իրենց կամքով են ներկայացել ոստիկանություն, իսկ ըստ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների՝ իրենք պատահաբար հայտնաբերել և բերման են ենթարկել Ռոբերտ Մուրադյանին: Այս պարագայում ևս, անհասկանալի պատճառներով, նույն հավասար պայմաններում ՀՔԾ-ն իր որոշման համար հիմք է ընդունել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
 
ՀՔԾ-ն Նախաքննության փուլում չի առգրավվել և վերծանել ոստիկանության համապատասխան բաժանմունքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնք կարող էին հիմնավորել տուժած քաղաքացիների ցուցմունքների որոշ հանգամանքներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չհամաձայնվելով ՀՔԾ-ի կայացրած որոշման հետ՝ 2015թ.-ի փետրվարի 6-ին բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է վերացնել ՀՔԾ-ի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2014թ.-ի հոկտեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
 
Կազմակերպության այս դիմում-բողոքը ևս մերժվել է 2015թ.-ի մարտի 19-ին: Ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2015թ.-ի մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, որն ընդունվել է վարույթ և դատական նիստ է նշանակվել 2015թ.-ի ապրիլի 22-ին: 2015թ.-ի ապրիլի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը մերժելու մասին, հաշվի չառնելով բողոքում նշված բացահայտ ապօրինությունները:
 
Դատարանը վկայակոչած վճռի 13-րդ էջի վերջին պարբերությունում, որպես հիմնավորում, հղում է կատարել Եվրոպական դատարանի Բեկուսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի գործին, և մեջբերել է հետևյալ միտքը. «/…/ եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ քննության առկայություն: Մինչդեռ իրենց խոշտանգելու վերաբերյալ տուժած քաղաքացիների տված հաղորդումներում և ցուցմունքներում արված հայտարարությունների՝ վստահելիության չափանիշին համապատասխանության հանգամանքը կասկածի տակ է դրվում»:
 
Վերլուծելով դատարանի կողմից վկայակոչված մեջբերումը՝ կարելի է եզրակացնել, որ դատարանն իր վճռով մերժելով ներկայացված դիմումը, այնուամենայնիվ, համարում է, որ չի կատարվել արդյունավետ քննություն, բայց խախտում չի դիտարկել, այն պատճառաբանությամբ, որ խուշտանգվածների կողմից տված հայտարարությունը վստահելի չի եղել: Ավելին, վկայակոչված Բեկուսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի (գանգատ թիվ 15250/02) գործով վճռի ամբողջական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատարանի կողմից մեջբերված Եվրոպական դատարանի համապատասխան վճռում «վստահելի հայտարարության» վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություն ընդհանրապես բացակայում է»:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]