Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում

ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լևոն Տեր-Պետրոսյանը. Վիկտոր Սողոմոնյան 03/04/2015   18:30  |  ԼՐԱՀՈՍ

 
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ին հարցազրույց է տվել: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
 
«Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ Եւ պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ։ Ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ այլք («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 19.09.1996)։
 
1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։
 
Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում:
 
Նախ, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների մասին: 1996 թվականին, Անկախության հնգամյակի նախօրեին (այն հոդվածը, որի վրա հղում է կատարում Տեր-Պետրոսյանը թվագրված է 1996թ. սեպտեմբերի 19-ով), ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Արթուր Թովմասյանը մեր դիվանագիտության որակը և հաջողությունները գնահատելու համար չունեին որևէ համեմատության եզր, եթե այդպիսին չհամարենք ՀԽՍՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Այլ հարց է հիմա՝ նշված ժամանակահատվածից երկու տասնամյակ անց, երբ կարելի է արձանագրել առնվազն այն փաստը, որ տեր-պետրոսյանական արտաքին քաղաքականության ամենամեծ «ձեռքբերումը» լիսաբոնյան գագաթաժողովն էր, և Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ին լայն ինքնավարություն՝ որպես չարյաց փոքրագույն, տրամադրելու վերաբերյալ բանակցությունները: Համեմատենք նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի հետ, երբ սկիզբ առավ այսպես անվանվող «պրահայան գործընթացը», ուր ամրագրվեցին.
 
ա) ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը,
բ)  ԼՂՀ ապագայի հարցով հանրաքվեի անցկաման վերաբերյալ դրույթը:
 
Հիմա երկրորդ հայտարարության մասին, ուր Տեր-Պետրոսյանը պնդում է, թե 1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Քոչարյանի վարչակազմի սխալն էր, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իբր պարտադրանք, 2. Քոչարյանական արտաքին քաղաքականության կոպիտ ձախողում հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղումը կարգավորման գործընթացից: Այստեղ Տեր-Պետրոսյանը կարծես իմիջիայլոց նշում է, թե մինչ այդ ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցությունների լիիրավ կողմ էր հանդիսանում:
 
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու հիմնավորումների մասին իր գրքերից մեկում պատմել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, և ինձ մնում է միայն վերաշարադրել նրա խոսքը: 
 
«Առաջին. Հայաստանը պարտավորություն ունի հայ ժողովրդի առաջ Ցեղասպանության հարցը բարձրացնել և արժանացնել ճանաչման՝ որպես նվազագույն փոխհատուցում հայության նկատմամբ իրագործված աննախադեպ ոճիրի: Երկրորդ. որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարությունը մարդկության առջև պարտավորություն ունի հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ նպաստելով այլ ցեղասպանությունների կանխարգելմանը: Երրորդ. արդեն անկախությունից ի վեր Հայաստանի կողմից այս հարցի համեստ արծարծումը չէր նպաստել Թուրքիայի կողմից կառուցողական քայլերին և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Վերջապես՝ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ ներառելով հանդերձ՝ մենք այն չենք դարձրել նախապայման՝ Թուրքիայի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»: 
 
ՀՀ արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են և դրանց մասին, կարծում եմ, ոչ ոք չի մոռացել. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության համախմբման աննախադեպ գործընթացը, զգալիորեն բարձրացավ Հայաստանի դերը տարածաշրջանում, Թուրքիայի վարչապետը նամակ հղեց Քոչարյանին, փորձելով գոնե ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ու դա, ինչպես ասում են, լավ օրից չէր, քանի որ ակներև էր, որ Թուրքիան հետզհետե անելանելի վիճակում է հայտնվում: Վստահ եմ, շատերն են հիշում, թե ինչ էր կատարվում Թուրքիայի շուրջ այդ ժամանակաշրջանում:
 
Մի խոսքով, այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նույնիսկ չարժե կրկնել հանրահայտ փաստերն ու իրողությունները: Ըստ ամենայնի, հենց քիչ թե շատ հիմնավորված փաստարկների բացակայությունն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը փորձում է առաջ քաշել պատմաբանների հանձնաժողովի՝ իբր պարտադրված լինելու հանգամանքը՝ որպես նշված քաղաքականության բացասական արդյունք: Ամփոփելով, այստեղ տեղին է մեջբերել մի հատված Էրդողանի հայտնի նամակին (2005թ.)` նախագահ Քոչարյանի պատասխանից: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու են կառավարությունները, և մենք իրավունք չունենք պատվիրակել այդ պատասխանատվությունը պատմաբաններին: Հենց դա է պատճառը, որ մենք առաջարկում էինք և առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև: Այս համատեքստում միջպետական հանձնաժողովը կարող է հանդիպում ունենալ, որպեսզի քննարկի մեր երկու երկրների միջև առկա չլուծված խնդիրները և հասնել փոխըմբռնման»:  Միամտություն կլինի կարծելը, թե Տեր-Պետրոսյանը ծանոթ չէ այս նամակի բովանդակությանը կամ չի հասկանում «պարտադրանք» բառի իմաստը:
 
2. Մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանի և իր քարոզիչների (որոնք այսօր, ի դեպ, իրենց նախկին կուռքի դեմ անողոք պատերազմ են մղում) «թեթև» ձեռքով մեր լրատվական դաշտում մի կեղծիք հայտնվեց այն մասին, թե տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով ԼՂՀ առաջին նախագահի իր կարգավիճակից, ինչպես նաև պարզապես ղարաբաղցի լինելու հանգամանքից, իբր համաձայնել է ԼՂՀ-ի դուրս բերմանը բանակցային սեղանից և այդպիսով այնպիսի աններելի սխալ է գործել, որ բոլորիս դատապարտել է դիմակայել մեծ դժվարությունների: 2010 թվականի մարտին ես մանրամասնորեն պատասխանել եմ այդ կեղծիքին (http://news.am/arm/news/17772.html): Պատմական փաստերն աներկբա ապացուցում են. ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ: 
 
Այստեղ տրամաբանական հարց է ծագում. այդ դեպքում ո՞վ է դուրս մղել ԼՂՀ-ն բանակցություններից: Ոչ այլ ոք, քան՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Մեջբերեմ մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում: 
 
«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):
 
Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպես և արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը ապշեցնում են: Նրանք այսքան տարի մեղադրում են երկրորդ նախագահին մի բանի համար, որ իրենք են կատարել:
 
Կրկնեմ. Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Տեր-Պետրոսյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ չունի որևէ բարոյական կաշկանդում, որ անպատկերացնելի հիշաչար է ու ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ինչի և ում պատճառով հեռացավ իշխանությունից: Այնպես որ, անկասկած, Ռոբերտ Քոչարյանին առնչվող թեմաները դեռ երկար ժամանակ կլինեն նրա ելույթների առանցքում:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]