Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Պրոբացիոն ծառայության ներդրման համար հարկ է փոխել մտածելակերպը 03/02/2015   11:15  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հիմնական խնդիրը ոլորտի մասնագետները և հենց իրենք` աշխատանքային խմբի անդամները, համարում են կարծրացած մտածողությունը:
 
Որպեսզի մեր երկրում սկսի լիարժեք գործել եվրոպական ստանդարտներին համապատասխան պրոբացիոն համակարգը, դրա համար նախ պետք է փոխվի հասարակության ու ոլորտի աշխատողների մտածելակերպը: Ի դեպ պրոբացիոն ծառայությունը նախատեսվում է ներդնել մինչև 2016թ-ը։ (ՀՀ արդարադատության փոխնախարարի հարցազրույցը՝ այստեղ)
 
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը, այս տարի, ապրիլ ամսին նախատեսվում է կազմակերպել պրոբացիոն ծառայության փորձնական փուլի անձնակազմի համար առաջին վերապատրաստման դասընթացը:

ՀՀ երկու մարզերում գործարկվելիք այս պիլոտային կառույցների անձնակազմը հիմնականում համալրված է լինելու այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցներով:
 
«Բայց հնարավորության դեպքում կփորձենք նաև ներգրավել այլ մասնագիտությունների տեր անձանց`սոցիալական աշխատողների, հոգեբանների»,- ասաց Հայկ Խեմչյանը:
 
«Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որքան էլ կատարում է իր ֆունկցիաները, այն մեծապես տարբերվում է պրոբացիոն համակարգից: Թեև որոշակի մտածելակերպի փոփոխությունն ակնհայտ է,- ասաց Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը,- մեր ծառայությունում աշխատողների և ՔԿ հիմնարկում աշխատողների մտածելակերպն արդեն իսկ տարբեր է, որովհետև այս մարդիկ չեն աշխատում այն ներքին կանոնակարգով, որը կա ՔԿՀ-ներում, կոպիտ ասած` այդ ռեժիմային գոտու, պահպանվող տարածքի կանոնակարգով: Այսինքն` արդեն ավելի ազատ գոտի է: Եվ այս նորամուծությունը սահուն կերպով կարող են անել: Այս աշխատողների առավելությունը լինելու  է այն, որ նրանք արդեն իսկ ունեն որոշակի ձևավորված փորձ` աշխատելու դատապարտված անձանց հետ: Բայց ֆունկցիաները լինելու են լիովին տարբեր»:
 
Եվ, այդուհանդերձ, Լևոն Ավետիսյանը փաստեց, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ներգրավվելուց առաջ անգամ այս մարմնի աշխատակիցներին անհրաժեշտ կլինի վերապատրաստվել:
 
Այն, որ կա մտածելակերպի արմատական փոփոխության կարիք, չհերքեց նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
 
«Անկեղծ ասած, մեզ համար էլ է դժվար: Օրինակ, գալիս է մարդասպանի հարազատը, ասում է` իմ հարազատին ինչո՞ւ չեք պայմանական վաղաժամկետ ազատում: Եթե դու կարդում ես այդ գործը, վերհիշում ես այդ մարդու կատարած հանցանքը, օրինակ`մի քանի հոգու դիտավորյալ սպանություն»,- ասաց փոխնախարարը` խոստովանելով, որ հոգեբանորն դժվար է լինում համակերպվել այն մտքի հետ, որ այդ մարդը կարող է հայտնվել ազատության մեջ: «Բայց պետք է փոխենք, երևի մեր մտածելակերպը»,- հավելեց Սուրեն Քրմոյանը: 
 
«Հարկ է ավելի շատ այլընտրանքային խափանման միջոցների ու այլընտրանքային պատժատեսակների ընտրությունն ակտիվացնել` այդ թվում նաև գործող օրենսդրության պայմաններում,- առաջարկեց փոխնախարարը,- այսօր գրավն ավելի քիչ է կիրառվում, կամ դեպքեր կան, երբ կալանավորումը կարող է չընտրվել խափանման միջոց, բայց ընտրվում է»: 
 
Լևոն Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի հետաձգման ինստիտուտներից, որոնց նկատմամբ իրենց ստորաբաժանումը վերահսկողություն է իրականացնում, «որոշակի քանակով կատարվում են միայն ազատազրկման հետ չկապված պատիժները»:
 
«Ուղղակի մի տրամաբանություն է գործում. Երբ որ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, հետագայում դատապարտումը արդեն տրվում է ազատազրկում: Այսինքն խնդիր ենք ունենում հենց սկզբից, երբ որ ընտրվում է խափանման միջոցը,- ասաց Լևոն Ավետիսյանը` հավելելով,- Էլեկտրոնային մոնիթորինգի ինստիտուտը Հայաստանում ներդնելուց հետո կունենանք որոշակի չափով նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման նվազեցում»:
 
Իսկ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կարծիքով էլ մտածելակերպի փոփոխությունը կարող է իրականացվել համակարգի աշխատակիցների կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով, այդ թվում` ծրագրի գործընկեր արտասահմանյան երկրներում:
 
«Որպեսզի դատավորը շփվի դատավորի, դատախազը` դատախազի հետ, և փորձի փոխանակման արդյունքում տեղում հասկանա, թե ինչում է խնդիրը»,- ասաց նա:
 
Մի բանում, սակայն, բանախոսները լիաովին միակարծիք են. մտածելակերպի փոփոխության հիմնական պայմանը օրենսդրության բարեփոխումն է: 
Հիշեցնենք, որ ծրագրի ժամանակացույցով նախատեսված է օրենսդրական փոփոխությունների ամբողջական փաթեթը մարտ ամսվա կեսերին դնել շրջանառության մեջ, ներկայացնել կառավարություն, իսկ ապրիլ ամսին արդեն ներկայացնել ԱԺ քննարկմանը:
 
Իսկ Պրոբացիոն ծառայության ներդրումը ՀՀ-ում նախանշված է մինչև  2016թ-ը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]