Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   12:01 Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան 05/10/2024   11:53 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն Հայրենիքի» շարժմանը 05/10/2024   11:48 Դիլիջանում ուսանողները դասադուլ են հայտարարել 05/10/2024   11:43 Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներով. ռուս փորձագետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   11:29 ԱԺ ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ Տիգրան Աբրահամյանը մանրամասներ է հայտնում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից 05/10/2024   11:24 «Նոր հասկացա՝ ՔՊ նշանակում է ք-ից պրծնել...». Դավիթ Ամալյան 05/10/2024   11:22 Մեր օրակարգը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից. Բագրատ Սրբազան 05/10/2024   11:19 Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները երթով շարժվեցին ԵՊՀ 05/10/2024   11:15 Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ. ԻՔՄ 05/10/2024   10:56 Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ (տեսանյութ) 05/10/2024   10:48 Առավոտյան սուրճը՝ Հանրապետության հրապարակում. ապահովել է «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   10:29 Խաղաղ ակցիաներ՝ բուհերում 05/10/2024   10:26 Բագրատ Սրբազանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից 05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

Երեմ Սարգսյանը կծանոթանա դեպքի վայրին 02/13/2015   12:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը վաղը կմեկնի Գյումրի: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց փաստաբանը, ինքը նպատակ ունի հանդիպել տուժողների հարազատների հետ, ինչպես նաև կգնա դեպքի վայր:  
 
Փաստաբանը գտնում է, որ դեպքի վայրն անձամբ տեսնելուց հետո իր համար պարզ կլինի, թե անհրաժեշտություն կա՞ ինչ-ինչ գործողություններ կատարելու միջնորդություններով հանդես գալ, թե` ոչ: Դեպքի վայրը տեսնելը, ըստ Ե.Սարգսյանի, կօգնի հասկանալ, օրինակ, թե եթե Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն` ջուր խմելու համար, ինչպես հայտարարել է մեղադրյալը, ապա ինչո՞ւ է հենց այդ տան վրա  նրա ընտրությունը կանգ առել:
 
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նաև կծանոթանա արդեն ավարտված որոշ փորձաքննությունների եզրակացությունների հետ: 
 
Հիշեցնենք, որ Երեմ Սարգսյանն արդեն իսկ մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել:

Մասնավորապես, հասարակության շրջանում շրջանառավող մի շարք վարկածներ հաստատելու կամ հերքելու, ինչպես նաև` սպանության դրդապատճառը պարզելու համար փաստաբանը միջնորդել է՝ 
 
1. Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գ ործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
 
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
 
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները,  մասնավորապես,  հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
 
3.Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
 
4.Վերը նշված հեռախոսահամարների  ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
 
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
 
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե
 
-Վ.Պերմյակովը  որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝  ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական  ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը  կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ /ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել,
-զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
 
Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:
 
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար.
 
-արդյոք Վ.Պերմյակովը  զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՝ ոչ,
-նախքան Գյումրիում  տեղակայված զորամասում ծառայության  անցնելը՝ Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
 
8.Համապատասխան քննչական գործողությունների  և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
 
9. Նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
 
- դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի  ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

 
 
 

Հարակից հրապարակումներ`

08:32 13/02/2015  |  Մամուլ«Վճռականությունը մեծ էր՝ Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու». Մարտուն Գրիգորյան. «Ժողովուրդ»
08:31 11/02/2015  |  ՄամուլՀՀ դատախազի նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ԱԱԾ–ի միջոցով և ոչ թե՝ ուղիղ. «Հայկական ժամանակ»
18:19 10/02/2015  |  Քրեական խրոնիկոն Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել
22:58 09/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպես եւ ինչու է Պերմյակովը սպանել Ավետիսյանների ընտանիքի անդամներին. փաստաբանը հանդես կգա միջնորդությամբ
20:00 06/02/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանությունից հետո Վալերի Պերմյակովի երթուղին ճշտվել է
13:47 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովի գործով քրեական գործեր են հարուցվել նաեւ հրամկազմի դեմ
08:53 05/02/2015  |  ՄամուլԱռանց մեղադրյալ՝ վարույթ չի լինում. «Հայկական ժամանակ»
17:45 04/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան
16:57 03/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
09:21 03/02/2015  |  ՄամուլՊերմյակովի ձերբակալման մասին. «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]