Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան 05/11/2024   12:05 Ոստիկանները որպես զենք են ներկայացրել Դուետ սուրճը 05/11/2024   12:01 Տիգրան Մեծ պողոտան փակած ակցիայի մասնակիցները սուրճ են հյուրասիրում մեքենաներում նստած քաղաքացիներին 05/11/2024   11:56 Ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ ակցիայի 50 մասնակցի 05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ 05/11/2024   11:18 Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) 05/11/2024   11:11 Հաղթանակ կամրջի մեծ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. սպասում են անհնազանդության ակցիա իրականացնողներին 05/11/2024   10:56 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տե. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/11/2024   10:50 Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ՆԳՆ 05/11/2024   10:40 5,2 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   10:10 Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/11/2024   08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» 05/11/2024   08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 05/11/2024   08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» 05/11/2024   08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» 05/11/2024   08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ» 05/11/2024   08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ» 05/11/2024   08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ» 05/11/2024   08:09 Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ» 05/11/2024   08:01 Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» 05/11/2024   07:58 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ» 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ
05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից

Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել 02/10/2015   18:19  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: 
 
Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի  ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը 06-ի սահմաններում, մուտք է գործել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից արձակած կրակոցներից տեղում ապանել է նույն տան բնակիչներ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ սվին-դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
 
Սերյոժա Ավետիսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ավաղ, օրեր անց մահացել է:
 
Ապա վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որով սահմանված է, որ «քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)», Երեմ Սարգսյանը նշում է, որ սույն քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և բացահայտման նպատակով գտնում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա սույն հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել՝ դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով:
 
«Նախ՝ հաշվի առնելով սույն քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքների և այդ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ որոշ լրատվական միջոցներով հնչեցված այն կարծիքներն ու հայտարարությունները, որ հնարավոր է այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել՝ անհանգստություն են առաջացրել նաև տուժող կողմի մոտ. հատկապես հաշվի առնելով, որ Վ.Պերմյակովի հագուստները, նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում, գտնում եմ, որ քննության առարկա պետք է դարձվի նաև այդ վարկածը և կատարվեն այն հերքելուն կամ հաստատելուն ուղղված անմիջական գործողություններ:
 
Բացի այդ, քրեական գործում առկա որոշ տվյալների վերլուծությունը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ անել, որ հանցագործության կատարմանը Վալերի Պերմյակովի հետ հնարավոր է մասնակից եղած լինի /լինեն/ նաև այլ անձ կամ անձինք, ուստի՝ նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստուգել նաև հնարավոր այլ անձանց մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը:
 
Նույն նկատառումներից ելնելով գտնում եմ, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև՝ հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ քննության առարկա դարձնել այն վարկածները, թե՝
 
-Վ.Պերմյակովն իրո՞ք Ավետիսյանների տուն մտել է՝ ջուր խմելու նպատակով, արդյո՞ք այն պատահական է ընտրվել նրա կողմից և սպանություններն էլ կատարել է՝ չբացահայտվելու վախից ելնելով /ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Վ.Պերմյակովն այդպես է բացատրել իր արարքը/, թե՞ այն նախապես պլանավորված և նախապատրաստված հանցագործություն էր,
 
-հնարավո՞ր է արդյոք, որ Վ.Պերմյակովն այդ հանցագործությունը կատարել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որևէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով /չնայած որ տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը, սակայն գտնում եմ, որ քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ստուգման ենթակա է նաև այդ վարկածը/,
 
-արդյո՞ք այդ հանցագործությունը Վ.Պերմյակովի կողմից ինչ-ինչ նպատակներով չի կատարվել  հասարակության շրջանում վախի մթնոլորտ և անկայուն վիճակ ստեղծելու շարժառիթով/նպատակով/»:
 
Ուստի՝ վերը նշված հանգամանքները պարզելու, բացահայտելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 78-80-րդ և 102-րդ հոդվածներով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը միջնորդում է՝ 
 
«1.Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
 
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները,  մասնավորապես,  հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
 
3.Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
 
4.Վերը նշված հեռախոսահամարների  ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
 
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
 
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե
 
-Վ.Պերմյակովը  որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝  ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական  ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը  կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ /ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել,
-զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
 
Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:
 
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար.
 
-արդյոք Վ.Պերմյակովը  զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՝ ոչ,
-նախքան Գյումրիում  տեղակայված զորամասում ծառայության  անցնելը՝ Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
 
8.Համապատասխան քննչական գործողությունների  և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
 
9. Նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում, ի լրումն Ձեր կողմից առաջադրված հարցերին, փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
- դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի  ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին»,- նշվում է միջնորդության մեջ:
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

22:58 09/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպես եւ ինչու է Պերմյակովը սպանել Ավետիսյանների ընտանիքի անդամներին. փաստաբանը հանդես կգա միջնորդությամբ
20:00 06/02/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանությունից հետո Վալերի Պերմյակովի երթուղին ճշտվել է
13:47 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովի գործով քրեական գործեր են հարուցվել նաեւ հրամկազմի դեմ
08:53 05/02/2015  |  ՄամուլԱռանց մեղադրյալ՝ վարույթ չի լինում. «Հայկական ժամանակ»
17:45 04/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան
16:57 03/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
09:21 03/02/2015  |  ՄամուլՊերմյակովի ձերբակալման մասին. «Հայկական ժամանակ»
21:35 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
19:47 31/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Երեմ Սարգսյանը` Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ. ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն
14:57 31/01/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովից վերցվել են փորձանմուշներ և ուղարկվել համեմատական փորձաքննությունների

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]