ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդիրների հաշվառումն ավարտվել է, սկսվում է իրագործումը. Քաղաքաշինության նախարարն ամփոփեց արվածն ու նախանշեց անելիքները 12/23/2014 13:15 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մենք գույքագրել ենք ասպարեզում եղած բոլոր խնդիրները: Դրանք շատ բարդ են ու բազմազան»,- ամփոփելով 2014թ. իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքները՝ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ հատկապես կարևորվել է տարածքային համաչափ զարգացման խնդիրը:
Նախարարը հայտնեց նաև, որ նախարարությունն առաջին անգամ այս տարի իր վրա է վերցրել պետական կարիքներից տուժածների խնդիրների լուծումը: Որոշ հարցերի շուրջ արդեն իսկ լուծումներ են մշակվել:
Իրացման գոտիների բնակիչների հետ հանդիպումների արդյունքում որոշվել է հաջորդ տարի լուծել Ֆիրդուսի փողոցի բնակիչների փոխհատուցման հարցը:
«Պետական փորձաքննություն քաղաքաշինության բնագավառում մինչ այժմ ՀՀ-ում գոյություն չի ունեցել»,- ասաց Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ որոշում է կայացվել առաջիկայում այդ բացը վերացնելու նպատակով ստեղծել փորձաքննության կոնտրոն:
Նախարարությունը նաև օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արել լուծել Երևանի կենտրոնի անկանոն կառուցապատման հարցը: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ մշակվել են հստակ չափորոշիչներ՝ խտության, կանաչապատման վերաբերյալ:
Իսկ ընդհանուր առմամբ անցնող 2014-ը Նարեկ Սարգսյանը անվանեց «պրոբլեմների հաշվառման փուլ», իսկ 2015 թվականից կմեկնարկի արդեն «իրագործման փուլը»:
«Երևանի քանդված շենքերը, տասնյակ հուշարձանները Նարեկ Սարգսյանի հետ կապ չունեն: Ես այդ տարիներին չեմ աշխատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հակադարձելով իր հասցեին հնչող մեղադրանքները, թե ինքը Երևանի թիվ մեկ թշնամին է, ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ միաժամանակ այդ կարծիքները որակելով «մերկապարանոց մեղադրանքներ»:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ առաջին անգամ է հրապարակավ խոսում այդ հարցի մասին:
«Հազար անգամ կրկնված սուտը հավասար է ճշմարտության»,- ասաց Նարեկ Սարգսյանը՝ մեջբերելով Գերմանիայի ռեյխի հայտնի դեմքերից մեկի խոսքերը,- այն ամենը, ինչ տասնյակ տարիներ գրվել ու վերագրվել է ինձ, ես բազմիցս ասել եմ, որ սուտ է»:
Անդրադառնալով մեղադրանքներից կոնկրետ մեկին՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատմանը, քաղաքաշինության նախարարը կարծիք հայտնեց, որ «Հյուսիսային պողոտայի կառուցումը Հայաստանի արդի ճարտարապետության մեջ ամենանշանակալի պրոյեկտն է» և հիշեցրեց, որ պողոտայի տարածքում արևելյան հետնախորշերով տարածք էր, որ մնացել էր 70 տարի:
Ներկ Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին նման վերաբերմունքի են արժանացել բոլոր խոշոր նախագծերը:
«Օպերայի շենքի ժամանակ էլ խնդիր է եղել: 3-4անգամ դադարեցրել են շինարարությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվարությամբ են ընդունվել նաև Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաները:
Անդրադառնալով լրագրողների մեղադրանքներին՝ Նարեկ Սարգսյանը մեջբերեց Չերչիլի խոսքերը՝ «լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ