ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործը հարուցված է, բոլորը կարող են լվանալ իրենց «կեղտոտ ձեռքերը» 12/04/2014 18:47 | Վերլուծություններ
Եղվարդի մանկապարտեզում տասնյակ երեխաների վարակի ամենահավանական աղբյուրը կաթնամթերքն է:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ զանգվածային թունավորման դեպքի գրանցման օրը մանկապարտեզում երեխաները կաթնամթերք են կերել: Կարծիք կա նաև, որ այն մանկապարտեզն ստացել է ոչ թե արդեն վարակված, այլ վարակը փոխացվել է տեղում՝ մեղմ ասած՝ ոչ այնքան մաքուր ամանեղենից: Ի դեպ, այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ինչպես այսօր առողջապահության նախարարն էլ հայտարարեց, դիզինտերիան, որն ախտորոշվել է վարակված երեխաների մոտ, «կետոտ ձեռքերի հիվանդություն է»:
Մեկ ուշագրավ հանգամանք ևս. մեզ հայտնի է դարձել նաև, որ վարակից օրեր առաջ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) աշխատակիցները եղել են Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում: Ավելին՝ նրանք այնտեղ նույնիսկ դիզինտերիայի հարուցիչներ են հայտնաբերել, բայց համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ թույլ տալով, որ իրենց թերացումը10-յակ երեխաների հիվանդության պատճառ դառնա:
Ի դեպ, սա այս պատմության մեջ պետական մարմինների թերացման միակ փաստը չէ:
Ինչպես այսօր հայտարարեց առողջապահության նախարարը, դեռևս 2013թ. հրամանով՝ մանկապարտեզներում արգելվել է ցանկացած տեսակի երշիկեղենը, բայց, չնայած դրան, արդեն իսկ հայտնի փաստ է, որ նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում նրբերշիկն առկա է եղել` «Մուշ»-ի արտադրած: Հանուն ճշմարտության արձանագրենք, որ եթե այս ընկերության նրբերշիկը վտանգավոր հարուցիչներ պարունակեր, ապա նման ախտանիշներ կնկատվեին ոչ միայն երեխանրի, այլ ընդհանրապես շատերի մոտ, քանի որ արտադրանքն իրացվում է շատ տարբեր խանութներում եւ հաստատություններում:
Բայց սա հարցի մի կողմն է: Նրբերշիկի օգտագործումը մանկապարտեզներում արգելված է եւ ի հեճուկս նախարարի հրամանի դրա օգտագործումն արդեն իսկ անընդունելի է:
Ի վերջո, ուղղակի անընդունելի է այն, որ միայն մանկահասակ երեխաների առողջությունը վտանգելու գնով է պարզվում, որ մանկապարտեզներում նախարարի հրամանը չի կատարվում, որ մաքրության նկատմամբ հսկողությունը բացակայում է, նույնիսկ հայտնաբերվելու դեպքում վարակի տարածումը կանխելու քայլեր ինչ-ինչ պատճառով չեն ձեռնարկվում, որ մարզպետարանն իր պատասխանատու ստորաբաժանումներով հանդերձ այս մանկապարտեզի ու այնտեղ ամեն օր իրենց օրն անցկացնող երեխաների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ այնտեղ քրեական հանցանք կամ զանցանք է տեղի ունենում, երբ երեխաները ծանր վիճակով հոսպիտալացվում են, երբ հարուցվում է քրեական գործ:
Թերևս այդպես ավելի հեշտ է աշխատելը: Ու հիմա ինչ-որ բան անելու փոխարեն՝ լրագրողների բոլոր հարցերին, բոլոր այս պետական կառույցները միաբերան պատասխանում են՝ քրեական գործի նախաքննությունը կավարտվի, ամեն ինչ կպարզվի, մեղավորները կբացահայտվեն:
Պարոնա՛յք, մի՞թե ձեր ամենօրյա աշխատանքով զբաղվելու, ձեր աշխատանքային պարտականությունները ժամանակին ու պատշաճ կատարելու համար անպայման պետք է քրեական գործ հարուցվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/12/2024 21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ
- 05/12/2024 20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա
- 05/12/2024 17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում
- 05/12/2024 15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը